Երեկ «Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին, ինչպես նաեւ վիճակահանությամբ որոշվեց, թե արտիստները որ կիսաեզրափակչում են հանդես գալու: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանը Եվրատեսիլում» պաշտոնական ինստագրամյան էջից։
Թո ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու միջազգային երգի մրցույթին դեռեւս հայտնի չէ։ Առաջին ալիքը դեռեւս չի հայտարարել, թե ով է ներկայացնելու Հայաստանը 2023 թ-ի մրցույթում, սակայն համացանցում արդեն տարածվել են այս թեմայով քննարկումներ, մասնավորապես այն մասին, որ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների շրջանում ճանաչում ձեռք բերած երգչուհի Էլեն Երեմյանը, որն առավել հայտնի է Brunette անվամբ:
Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում` մայիսի 11-ին:
Նշենք, որ Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը՝ «Միավորված երաժշտությամբ» այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:
Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 29 նոյեմբերի
«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի 30 Under 30 հատուկ համարում19:20, 29 նոյեմբերի
Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել դերասանին16:06, 29 նոյեմբերի
Դիանա Մալենկոն եւ էդուարդ Աղաջանյանը՝ Ավստրիայում (ֆոտո)15:17, 29 նոյեմբերի
Քենդալ Ջենները Քիմ Քարդաշյանից եւ Քայլի Ջեններից հետո դարձել է երրորդ KarJenner-ը, ով հայտնվել է Forbes-ի շապիկին14:29, 29 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր մրցանակի13:45, 29 նոյեմբերի
Բալետի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը՝ բալետին «սիրահարվելու», անցած ուղու ու երազանքի մասին (Ֆոտո)11:20, 29 նոյեմբերի
Եվա Բաղդասարյանն առաջին անգամ ամուսնու հետ համատեղ լուսանկար է տեղադրել10:49, 29 նոյեմբերի
«Ворона» երգի կատարող Լինդան մենահամերգով հանդես կգա Երեւանում00:00, 29 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 28 նոյեմբերի
Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես22:04, 28 նոյեմբերի
Style Beauty. սեւ կետիկներն ու դրանցից ազատվելու միջոցները21:28, 28 նոյեմբերի
Սելենա Գոմեսը կրկին շիկահեր է դարձել