Թիֆլիսում կայացած World Rising Star նորաձեւության մրցույթից Հայաստանը ներկայացնող 7-ամյա Դիանա Բարսեղյանը վերադարձել է Գրան պրի մրցանակով։ Հայուհին մասնակցել է նաեւ Թիֆլիսում կայացած նորաձեւության շաբաթին, որի շրջանակում ստացել է Լավագույն մոդել մրցանակը։
«Կարծում եմ՝ մեր մասնակցությունը շատ պատվով է եղել․ արել ենք հնարավորինը, որպեսզի ներկայանանք լավագույնս, եւ կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվել է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց մրցույթի ազգային տնօրեն, «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության համահիմնադիր Սուսաննա Բուդաղյանը։

Մրցույթը տեղի է ունեցել հունվարի 25-ից 30-ը։ Դրան ներկայացել են մոտ12 երկրից 40 մասնակից։ Հայաստանի ներկայացուցիչ Դիանան ընդգրկված էր 7-ից 11 տարեկանների խմբում։ Մասնակիցները ներկայացել են մի քանի փուլով։ Առաջին փուլում պատմել են իրենց մասին, ցուցադրել ազգային տարազներ։ Տաղանդի փուլին հայուհին մասնակցել է իսպանական պարով, որի ընթացքում, պարելուն զուգահեռ, հասցրել է նաեւ զգեստափոխվել։ Այս փուլում փոքրիկ գեղեցկուհին ճանաչվել է ամենատաղանդավորը։

Սուսաննա Բուդաղյանը նշում է՝ «Շատ հաճելի էր, որ այս մրցույթում տարազներին եւս շատ տեղ էին հատկացրել՝ փորձելով ցուցադրել տարբեր ներկայացուցիչների ազգային զգեստները․ դիմել էինք դիզայների, որը մեր տարազի հայկական էլեմենտները ներկայացրել էր ժամանակակից ձեւով»։
Դիանա Բարսեղյանի համար սա մրցութային առաջին հաղթանակը չէր։ Փոքրիկ մոդելն անցած տարի առաջինն էր ճանաչվել նաեւ Դուբայում կայացած Junior Model International մրցույթում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 սեպտեմբերի
«Տատիկի օծանելիքը» կրկին նորաձև է. 10 պաշտամունքային բույր, որոնք գրավում են 2026 թվականի աշունը20:30, 23 սեպտեմբերի
«Տգեղ» նախշերից մինչև մինի գրպաններ. Prada-ն կիսաշրջազգեստը վերածել է ցանկության գլխավոր առարկայի19:21, 23 սեպտեմբերի

16:20, 23 սեպտեմբերի
Տեխնոլոգիական միլիոնատերերը Ուրուգվայում կառուցում են ապագայի քաղաք. ԱԲ, նեոգոթական ճարտարապետություն և մեկ միլիարդ դոլար նոր ուտոպիայի համար15:41, 23 սեպտեմբերի
Լեգենդի վերադարձը. Ռոմանտիկա, «դրայվ» և սիրո խոստովանություններ. Գարուի համերգը՝ Երևանում15:17, 23 սեպտեմբերի
«Հիանալի», «տհաճ» և «համարձակ». Թոմ Քրուզի նոր ֆիլմի առաջին ակնարկները բաժանել են քննադատներին14:38, 23 սեպտեմբերի
Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քաղցկեղի բուժման ընթացքում մտածել է ինքնասպանության մասին14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը