Հայաստանի կողմից «Օսկար»-ին ներկայացված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմն արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին՝ Իսպանիայի վավերագրական ֆիլմերի գլխավոր փառատոնում՝ MiradasDoc-ում, լավագույն վավերագրական ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ռեժիսոր Իննա Սահակյանի հայ-գերմանա-լիտվական համատեղ ֆիլմը պատմում է իրական պատմություն՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորայի մասին, ով կորցրել է ընտանիքը, փախել ստրկությունից եւ հետագայում դարձել Հոլիվուդի գովազդային դաժան մեքենայի զոհը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիում 2022 թվականին։
Հայտարարելով իրենց ընտրությունը՝ ժյուրին «Ավրորա լուսաբացը» նկարագրել է որպես «համոզիչ պատմություն՝ նրբագեղ պատմված արխիվների, անիմացիայի եւ գեղարվեստական գրականության միջոցով՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների վրա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով