Դերասանուհի Օլյա Հակոբյանը նշում է՝ մաշկի խնամքով ընդամենը մի քանի տարի առաջ է սկսել զբաղվել, եւ չնայած հայտնի դեմք ունենալուն, տանել չի կարողանում շպարված լինելը։
«Ընդհանրապես չեմ հետեւել մաշկիս խնամքին տեւական ժամանակ, չնայած՝ աշխատանքի բերումով պետք էր ավելի շուտ սկսել։ Մոտավորապես՝ 6-7 տարի առաջ եմ սկսել ուշադրության դարձնել այդ ամենին»,-NEWS.am STYLE-ի STYLE Beauty խորագրում նշում է 34-ամյա դերասանուհին։
«Խնամք ասվածն ինձ մոտ եզրափակվում է ընդամենը առավոտյան եւ երեկոյան խոնավեցնող քսուքի օգտագործմամբ։ Եթե նկարահանման եմ լինում, բնականաբար, շպարը մաքրելուց հետո եմ սկսում իրականացնել խնամքը, իսկ եթե ոչ, պարզապես, լվացվում եմ։ Նախընտրում եմ La Roche, Estee Lauder, Elizabeth Arden եւ Shiseido բրենդների միջոցները»։
Օլյայի խոսքով՝ թեեւ հայտնի լինելը պարտավորեցնում է միշտ լինել խնամված, հաճախ ժամանակի բերումով աչքաթող է անում մաշկի խնամքը․
«Նաեւ բնավորության հարց է։ Երբեք այդպես ինքս ինձ վրա կենտրոնացած չեմ եղել, այդ պատճառով էլ այդ ամենով ավելի քիչ եմ զբաղվում, քան պետք է»,-ասում է դերասանուհին,-«Որոշ պրոցեդուրաների երբեմն գնում եմ, բայց դրանք այնպիսի միջամտություններ են, որոնք անում է յուրաքանչյուր կին»։
Հմայիչ արտաքինով աչքի ընկնող դերասանուհին նշում է՝ առօրյայում իրեն կարող են հաճախ տեսնել առանց դիմահարդարման։
«Ես առանց շպարի ամեն օր դուրս եմ գալիս փողոց, հանդիպումների։ Առհասարակ, շատ խիստ անհրաժեշտության դեպքում եմ միայն շպարվում։ Եթե ինձ տեսնում են դիմահարդարմամբ, նշանակում է՝ աշխատանքի մեջ եմ, իսկ, առհասարակ, տանել չեմ կարողանում այդ գործընթացը, չեմ սիրում ժամանակ ծախսել դրա վրա»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն