Մենք գիտենք, որ սպիտակ գինիները պատրաստվում են կանաչ խաղողից, իսկ կարմիրը՝ սեւից։ Իսկ Ի՞նչից են պատրաստված վարդագույն գինիները: Գինուն գույն է տալիս խաղողի կեղեւը։ Այս առումով պետք է հիշել, որ վարդագույն գինիների դեպքում կեղեւը թրմեցվում է հյութի հետ այքան ժամանակ, որքան հարկավոր է ստանալ վարդագույն գույնը։ Նման գինիները համարվում են ավելի ամառային եւ թարմացնող։ Այս գինիները կարող եք համադրել թեթեւ աղցանների եւ պարզ ծովամթերային ուտեստների հետ:
Թեեւ Հայաստանը հնագույն ժամանակներից գինի է արտադրում, բայց գինիների սիրահարների համար բավականին դժվար է կողմնորոշվել սորտերի եւ ապրանքանիշերի հսկայական քանակի մեջ։ Այս կապակցությամբ NEWS.am STYLE-ը դիմել է փորձագետ, «In Vino»-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանին։ Միասին փորձել ենք պարզել, թե 5000 դրամից ցածր ո՞ր վարդագույն գինիներն են արժանի հատուկ ուշադրության։
Trinity 6100 Rose 2021
Տրինիտի 6100 վարդե։ Գինին կոչվում է «6100», քանի որ գտնվում է ընդհամենը 10 րոպե Արենի-1 քարանձավից, որն ունի 6100 տարվա պատմություն։ Գինին պատրաստվել է Արենի (Էնդեմիկ / բնիկ սորտից) Սիրա եւ Կաբերնե Սովինյոն (արտասահմանյան) սորտերի համադրությամբ։ 2021 թվականից այն արտադրվում է միայն Արենի սորտից։ Զգացվում են ելակի բալի նոտաներ, ծիրանի նրբերանգներով:
Արժեքը՝ 4200 դրամ։
GN Winery Van Cat Rose 2021
Վանակատու վարդի 2021 Այս գինու յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա առաջին գինիներից է Հայաստանում, որի շիշը փակված է ոչ թե խցանով, այլ սովորական պտուտակավոր կափարիչով։ Այս առումով շատերին թյուրիմացաբար կարծում են, որ դրա որակը զիջում է խցանով գինիներին։ Եվ վանակատուն և ՛ Տրինիտյ 6100-ն ունեն ելակային և ծաղկային նոտաներ, մինչդեռ Վանակատուն ունի նաև մի փոքր նարնջի կեղևի հետհամ:
Արժեքը՝ 3900 դրամ։
Zara Wines Areni Rose 2021
Զառա Վայնս Արենի Վարդե 2021 Զարուհի Մուրադյանը գինեգործության հիմնադրամի տնօրենն է և դասավանդում է Ագրարային համալսարանում: Զառուհին ստեղծել է իր սեփական գինին, որը կոչվում է Զառա վայս: Պիտակը շատ հետաքրքիր է, վրան պատկերված է քարացած տերև։ Գինին պատրաստվում է Արենի սորտից, զգացվում են ելակի, ծաղկային բույրերը։ Թարմ ելակի նոտաներ, սպիտակ վարդի բույր։
Արժեքը՝ 4900 դրամ
Qotot Areni Rose 2021
Քոթոթ Արենի Վարդե 2021 Ընկերությունն ունի սպիտակ, կարմիր եւ վարդագույն գինիներ, բայց իմ կարծիքով վարդագույնը լավագույնն է։ Գինի Արենի սորտից է։ Քոթոթի գաղափարը ծագել է մի փոքրիկ տղայի մասին պատմությունից, որն ընկերացել է փոքրիք քոթոթի հետ և նրա հետ միասին այգիներում վայելում է քաղցրահամ խաղողը: Վայոց Ձորում բոլորը լսել են այս լեգենդի մասին: Գինին ունի ելակի եւ ազնվամորու նրբերանգներ:
Արժեքը՝ 4900 դրամ
Novel Areni Rose 2021
Նովել Արենի վարդե 2021 Սա թեթեւ, ամենօրյա գինի է, որն ունի թարմ թթվայնություն՝ համադրված կարմիր լոռամրգի բույրերի հետ։ Խաղողի այգիները հիմնվել են վերջերս՝ 2005 թվականին՝ որպես նոր ներդրում Աղավնաձոր գյուղում։
Արժեքը՝ 4100 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել