«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

SOS. շքամուտքում առնետ։ Կամ տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից

22:23, 4 մարտի

Բոլորովին վերջերս, որդուս դպրոց ուղեկցելիս, մուտքի մոտ առնետ գտա։ Ավելի ճիշտ՝ որդիս է հայտնաբերել նրան, երբ աստիճանների վրա բախվեց է նրան։ Եւ սկսվեց․․․

Տան անդամներին հայտնելով «լուրը»՝ բոլորս միասին սկսեցինք զանգահարել համապատասխան ծառայություններ եւ հարեւաններին, որպեսզի զգուշացնենք նրանց։ Բայց, եթե իմ կատարմամբ զգուշացումը հնչում էր. «Զգույշ !! Միջանցքում առնետ կա։ Դուռը բացելուց առաջ թակե՛ք։ Զանգահարեք ծառայություններ, տեռորի ենթարկեք, որպեսզի չանտեսեն։ Այս առնետը եւ մենք չափազանց շատ ենք նույն մուտքում։

Ապա ամուսնուս կատարմամբ նախազգուշացումը բոլորովին այլ կերպ հնչեց. «Զանգել եմ զգուշացնեմ, որ դռները փակ պահեք։ Մուտքում՝ հեծանիվների հետեւում փոքրիկ առնետ է խաղաղ քնած»։ Այդ պահին ամուսինս արդեն հասցրել էր «ծանոթանալ» առնետի հետ, նա ծայրաստիճան հանգիստ եւ կենտրոնացված հայացքով ավելով դուրս եկավ, իսկ հետո դեմքի նույն արտահայտությամբ տուն վերադարձավ՝ առանց դիպչելու «փոքրիկ առնետին»։

Իմ հարցական հայացքին նա պատասխանեց հուզիչ ելույթով, որի էությունը «առնետների ցեղասպանության» անթույլատրելիությունն էր, տվյալներ, թե մի րոպեում քանի առնետ է սպանվում եւ շատ ավելին։ Նա, փաստորեն, խղճաց կենդանուն, որը կա՛մ վախից, կա՛մ վատ վիճակի պատճառով կուչ էր եկել հեծանիվի հետեւում՝ դնչիկը մի անկյունում հենելով ու անտեսելով մեր հետաքրքրասեր հայացքները։

Առնետը մեր հանդեպ վախ ու ագրեսիա չէր ցուցաբերում, միայն առանձնակի համառ հայացքների պահին փակել էր աչքերը եւ, ըստ երևույթին, «նիրվանայի մեջ էր ընկել»։ Բոլոր օրերի ընթացքում, որ նա «հյուրընկալվել է» մեր աստիճանավանդակում, նրա ճանապարհորդությունը սահմանափակվել է միայն դեպի ծաղկեփունջով ծաղկաման գնալով եւ վերադառնալով: Եվ այո, առնետների «ներխուժման» մասին տեղեկություններին համապատասխան ծառայություններն արձագանքել են՝ մուտքի դռան մոտ թունավոր հատիկներ լցնելով, մինչդեռ առնետը մնում էր հինգերորդ հարկում։

Չեմ հիշում, թե որ պահից, բայց «առնետը» նույնիսկ սկսեց հմայիչ թվալ։ Նա անսովոր կարմրահեր էր՝ կարմիր աչքերով։ Բոլորս հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված նրա արտասովոր արտաքինն ու պահվածքը։ Ընտանիքում ինչ-որ մեկը նույնիսկ ենթադրեց, որ նա վիրավորված է հարազատներից «կարմրահերությունը» ծաղրելու համար, քննարկվեց առնետի «անօրինական հղիության պատճառով փախուստի» հնարավորությունը եւ նույնիսկ դեպրեսիայի ու ինքնասպանության մտքերի հավանականությունը։ Առանց դա նկատելու, մենք տոգորված էինք կրծողի հանդեպ կարեկցանքով, եւ շատ շեղ նայեցինք առաջին հարկի թունավորված հատիկներին, հոգու խորքում ուրախանալով, որ մեր հյուրը հինգերորդ հարկում է։ Համացանցում լրջորեն փնտրեցինք, թե ինչ հիվանդությունների պատճառով կարող է նման անբնական վարքագիծ դրսեւորվել, եւ հարեւաններից մեկը նույնիսկ ջրով լի ափսե դրեց նրա կողքին։ Բայց խեղճի վիճակը, ինչպես մեզ թվաց, չփոխվեց։

Իսկ չորրորդ օրը մենք հայտնաբերեցինք, որ առնետը չկա: Հենց այդպես, նա հեռացել էր անգլիական ձեւով․.. Առանց հրաժեշտի եւ առանց որեւէ բան բացատրելու։ Դե ինչ ասեմ…. իսկական առնետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել