Իտալական Antinori գինին ճանաչվել է 2023 թվականի աշխարհի ամենահիասքանչ գինու ապրանքանիշը: Սա պատմության մեջ առաջին իտալական գինեգործարանն է, որը գլխավորում է լավագույն գինիների հեղինակավոր ցանկը:
The World’s Most Admired Wine Brand 2023-ը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր գինեգործարանների ցանկը։ Վարկանիշային աղյուսակը հիմնված է աշխարհի վեց մայրցամաքներից առաջատար գինու վարպետների, սոմելյեների, գինու գնորդների, լրագրողների ու ոլորտի այլ փորձագետների Ակադեմիայի քվեարկության վրա:
Antinori-ն տպավորել է Ակադեմիային իր բարձր որակով եւ հետեւողականությամբ, միեւնույն ժամանակ ստացել է «Most Admired Wine Brand in Europe»-ը:
Արգենտինայից Catena Zapata գինին 2020 թվականի հաղթող է ճանաչվել, իսկ ցանկի վետերան Penfolds-ը երրորդ տեղում է: Այսպիսով, ավստրալիական ապրանքանիշը պահպանել է Ավստրալիայի ամենահարգված գինու ապրանքանիշի տիտղոսը:
«Այս հեղինակավոր ցուցակում տեղ գրավելը մեծ ձեռքբերում է, եւ ես անձամբ շնորհավորում եմ նրանց, ովքեր այս տարվա մեր լավագույն 50-յակում են: Լրացուցիչ ծափահարություններ պետք է արժանանան Antinori-ն, քանի որ նա առաջին իտալական ապրանքանիշն է, որը գլխավորում է մեր ցուցակը 2011 թվականի սկզբից ի վեր»,- ասել է Drinks International ամսագրի խմբագիր Շեյ Ուոթերվորթը:
2023 թվականին Եվրոպան մնաց հայտնի գինու ապրանքանիշերի «մեքքան»՝ 32 տեղ ցուցակում, Ֆրանսիային բաժին է ընկնում ընդհանուր վարկանիշի ավելի քան մեկ քառորդը։ Իսպանիան նույնպես շատ լավ է հանդես եկել, որտեղ ցուցակում ընդգրկվել են ութ ապրանքանիշեր՝ մեկով ավելի, քան Իտալիան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին