«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Արտ կվարտալ»․ «Վերադարձ դեպի տուն»

19:31, 6 մայիսի

Այս անունով արտասովոր ցուցահանդես է բացվել Երեւանում՝ Արտ կվարտալի տարածքում։ Միանգամից ասենք՝ իրադարձությունը «կինոն բոլորի համար չէ» շարքից է։ Եթե ​​դուք խիստ դասականների սիրահար եք, հաստատ սա ձեզ համար չէ: Բայց եթե պատրաստ եք թարմ հայացք նետել բոլորին ծանոթ իրերին, ընդունել արվեստագետների ամենադաժան ֆանտազիաները եւ զգալ անսովոր մթնոլորտը, ապա կա առիթ այցելելու Արտ կվարտալ, մանավանդ, որ տուն վերադառնալու թեման մոտ ու հասկանալի է բոլորին։

Ցուցահանդեսի համակարգող Դարիա Պլաքսիեւայի խոսքով՝ գաղափարը նրանում է, որ յուրաքանչյուր մարդ, գոնե մեկ անգամ, լքել է իր տունը, եւ բոլորը, գոնե մեկ անգամ, ցանկացել են վերադառնալ այնտեղ՝ թեկուզ սեփական հիշողության մեջ։

344295510_757604369490559_8784003489141343820_n.jpg (69 KB)

«Մեր ցուցահանդեսը ինտերակտիվ է, ընկղմվող, այն հուշում է, որ ցանկացած այցելու կարող է ոչ միայն դիտել ցուցանմուշները, այլեւ խորասուզվել մթնոլորտի մեջ, ներգրավվել գործընթացում՝ կարող եք խաղալ, մասնակցել մրցույթների: Մենք փորձել ենք այնպես անել, որ մեր հյուրերն իրենց հարմարավետ ու հանգիստ զգան, ինչպես մանկության տարիներին։ Մենք հավաքել ենք եւ՛ նկարներ, եւ՛ ինստալյացիաներ, որոնք առաջացնում են կարոտի զգացում դեպի անցյալ, որտեղ մենք երբեք չենք վերադառնա»,-բացատրում է Դարիան:

Ամբողջ էքսպոզիցիան կառուցված է այնպես, որ հյուրերը կարծես թե շրջում են հին բնակարանի սենյակներով (հաշվի առնելով Արտ կվարտալի իսկական, կիսանկուղային միջավայրը, կարող եք մտածել, որ սա նույնիսկ ընդհանուր բնակարան է): Յուրաքանչյուր սենյակ ունի իր նշանակությունը. սենյակի պահարանի դուռը հանկարծ վերածվում է ննջարանի մուտքի դռան, երեխաների վախերն ապրում են մահճակալի տակ՝ մթության մեջ, իսկ սարդերը՝ խոհանոցում՝ առաստաղի տակ: Եվ եթե պտտվեք «անցյալի անիվով», կարող եք հիշել մանկությունից սովորական արտահայտությունները, ինչպիսիք են «խեղդվում ես, տուն մի՛ արի» կամ «երբ մեծանաս, կպահես ում ուզում ես»:

344293406_191752949961855_8214493328558772550_n.jpg (68 KB)

Մուտքի մոտ տեղադրված է QR կոդով հավելված, որով կարող եք կարդալ յուրաքանչյուր ստեղծագործության մասին տեղեկություն եւ իմանալ, թե ով է դրա հեղինակը։ Պատահական չէ, որ ցուցահանդեսը միջազգային է հռչակված. ներկայացված են 30-ից ավելի հեղինակների գործեր՝ 7 տարբեր երկներից։

Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսին նախապատրաստվել են փետրվարից։ Դրա համար նրանք բավականին լուրջ քասթինգ են կազմակերպել նկարիչների համար. աշխատանքները պետք է համապատասխանեին ոճով եւ ոգով:

344289074_974570753674555_4333272249839827493_n.jpg (40 KB)

«Երբ հայտնվում ենք նոր վայրում, կորցնում ենք հարմարավետության զգացողությունը եւ ակամա ուզում ենք վերադառնալ մանկություն՝ մեր տուն»,- ասում է ցուցահանդեսի դիզայներ Գելյա Պոլիվկան,-Էքսպոզիցիայի կտավը մեր մանկության փոփոխված հիշողություններն են: Նկարիչները մեզ բերեցին իրենց նկարներն ու ինստալյացիաները, իսկ մենք ինքներս դեկորացիաներ ու առարկաներ փնտրեցինք՝ եւ՛ շուկաներում, եւ՛ հին տներում, որոնք քանդվում կամ վաճառվում են: Եվ ընդհանրապես, ինչքան հին է իրը եւ տարօրինակ, այնքան արժեքավոր է մեզ համար»։

Նկարչուհի եւ լուսանկարիչ Իրա Բրանան արդեն երկու ամիս է, ինչ ապրում է Հայաստանում, սա նրա առաջին մասնակցությունն է երեւանյան ցուցահանդեսի։ Նրա աշխատանքը նվիրված է հին «խրուշչովյան շենքերին», որտեղ շատերն անցկացրել են իրենց մանկությունը։

344287920_254797197060837_784783854968812216_n.jpg (96 KB)

«Տոնական բյուրեղյա աղցանամանի մեջ հին հինգհարկանի շենքերի պատերի փոքրիկ կտորներ կան։ Դա նման է մարդու մանկության հիշողության բեկորներին. մենք հիշում ենք անցյալի ամենավառ շեշտերը: Եվ պարտադիր չէ, որ սա ամբողջական պատկեր լինի, դրանք կարող են լինել առանձին դետալներ՝ հոտեր, պատից կախված գորգի նկար, թեյի բաժակի վրա կլոր կետեր... Հենց այսպիսի պահեր ենք մենք փորձել փոխանցել»,-ասում է Իրան։

Արտասովոր անունով արվեստագետ Սեդրակ Մեծը երկար ժամանակ աշխատում է Արտ կվարտալում։ Այս ցուցահանդեսում նրա կտավը, որտեղ պատկերված է մերկ կին, ներդաշնակորեն միաձուլվում է տարածության մեջ. այցելուն, կարծես, հայտնվում է հին խորհրդային բնակարանի լոգարանում, երեւի թե կոմունալ բնակարանում, որտեղ լոգարանը մենակ մնալու միակ վայրն էր: «Ես հաճախ եմ հրաժարվում ցուցահանդեսներից, բայց սա այլ դեպք է։ Կազմակերպիչներն այնքան նրբանկատորեն են մոտեցել մթնոլորտին, որ ես ուղղակի հիացած եմ։ Ես ինքս մինչեւ վերջին պահը չգիտեի, թե ինչ միջավայրում է ներկայացվելու իմ նկարը, եւ երբ տեսա այն, հասկացա, որ հենց այս ինստալյացիան է ամենից շատ բացահայտում կտավի իմաստը։ Հարգանքներս կազմակերպիչներին, նրանք պրոֆեսիոնալներ են»։

344280458_258196559904432_2341245967661268056_n.jpg (116 KB)

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսը երկիմաստ տպավորություն է թողնում։ Դրական կողմերից են հեղինակային հետաքրքիր գտածոների ու էքսպոզիցիաների ներկայացումը, խորհրդային անցյալի առարկաները, որոնք նոր շունչ են ստացել։ Բացասական կողմերից է այն, որ մի քիչ մռայլ ու «փոշոտ» է՝ հատկապես նկուղային սենյակներում։ Ուստի ոչ բոլորը կարող են մանկության մասին ասոցիացիաներ առաջացնել: Բայց այս ցուցադրությունը ստիպում է մտածել, խորհել, եւ սա է նկարչի հիմնական նպատակը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 19-ը, դրա շրջանակում նախատեսված են կինոդիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ։ Կազմակերպիչները խոստանում են գրաֆիկը գրել ցուցապաստառների վրա՝ հենց Արվեստի թաղամասի մուտքի դիմացի պատին։

343440381_541496927937561_4936998368197356607_n.jpg (82 KB)

343921373_6007886135915867_3283982253780680142_n.jpg (53 KB)

344114366_605167228313814_5836778802370903349_n.jpg (36 KB)

344233632_215267034569834_1776323177824639967_n.jpg (60 KB)

344252239_620515523297053_5958945667445031297_n.jpg (52 KB)

344275533_976235906705353_262881021016006576_n.jpg (43 KB)

344280139_1328211317768989_1608316824701467169_n.jpg (67 KB)

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել