Ֆրանսիական Zephalto ընկերությունն առաջարկում է ուղեիորություններ դեպի «տիեզերքի ծայր»։ Հյուրերը կկարողանան հիանալ տարածությամբ եւ վայելել Միշելնի աստղի արժանացած ուտեստներ, որոնք պատրաստել են հայտնի ֆրանսիացի խոհարարները, ինչպես նաեւ՝ հայտնի սոմելյեների խնամքով ընտրված գինիներ:
Ենթադրվում է, որ Zephalto-ն հաջորդ տարի կգործարկի տիեզերական զբոսաշրջության սեփական տարբերակը: Zephalto-ն ներկայումս վաճառում է տիեզերական ճանապարհորդության «նախապես ամրագրված տոմսեր»։
Նախնական տոմսերը, որոնց արժեքը կազմում է 10,000 եվրո, հնարավորություն են տալիս տեղ ամրագրել ցածր ածխածնային ճամփորդության համար նախատեսված հերմետիկ կապսուլայի մեջ, որը միացված է ստրատոստատին։ Կապսուլայով զբոսանքը, որը ստացել է Celeste անվանումը, արժե 120,000 եվրո, եւ ճանապարհորդներին կտանի դեպի 25,5 մղոն բարձրություն: Ներկայումս բոլոր առաջին թռիչքները, որոնք նախատեսված են 2024 թվականի վերջից մինչեւ 2025 թվականի կեսերը, արդեն լիքն են, սակայն կան նախապես ամրագրումների համար նախատեսված տեղեր՝ 2025 թվականի կեսերի համար եւ ավելի ուշ:
Celeste-ն 6 ուղեւորի և երկու օդաչուի ստրատոսֆերա կտեղափոխի վայրկյանում չորս մետր արագությամբ՝ առավելագույն բարձրությանը հասնելով ընդամենը 90 րոպեում: Տեղավորվելուց հետո ֆրանսիացի դիզայներ Ժոզեֆ Դիրանի նախագծած կապսուլայով ճանապարհորդությունը կտեւի երեք ժամ։
Ընկերությունն ավարտել է երեք փորձնական մասնավոր թռիչք Ֆրանսիայում նախատեսված թռիչքներից առաջ եւ միտք ունի տիեզերական զբոսաշրջության իր փորձը կիսել մնացած աշխարհի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 1 հունիսի
Ջենիֆեր Լոպեսը չեղարկել է շրջագայությունը իր եւ Բեն Աֆլեքի հարաբերություններում խնդիրների պատճառով11:16, 1 հունիսի
Ժաննա Բուտուլյանի արեւելյան տրամադրությունը՝ նոր տեսանյութում10:30, 1 հունիսի
Ասիայի ամենահարուստ մարդու կինը բառացիորեն 60 հազար դոլար արժողությամբ ոսկե ջուր է խմում09:00, 1 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 31 մայիսի
Gen Z ամերիկացիների գրեթե կեսը զգում է, որ ապրում է «երկակի կյանքով»` օնլայնի և օֆլայնի միջև22:16, 31 մայիսի
«Չոբստեր»՝ «Ֆրանկենշտեյնի ուտելիքը»․ օմարով լցոնված հավ21:21, 31 մայիսի
Քեթի Փերին ելույթ կունենա Ասիայի ամենահարուստ մարդու որդու երկրորդ նախահարսանեկան տոնակատարությանը20:37, 31 մայիսի
Wine Story. Գինու փորձագետ Յանա Լիտվինչուկ. «Հայկական գինիների առաջընթացն ու ճանաչումը համաշխարհային ասպարեզում ակնհայտ է»19:27, 31 մայիսի
Ազնավուրի ճանապարհորդությունը ժամանակի եւ երաժշտության միջով՝ Կամերային թատրոնի նոր համերգ-ներկայացման մեջ (ֆոտո)16:04, 31 մայիսի
Սիրուշոն երեխաներին ներկայացրել է իր հայկական տիկնիկների նոր հավաքածուն (VIDEO)15:30, 31 մայիսի
Ալլա Պուգաչովան իր նոր երգում հորդորել է դստերը «քիթը բարձր չպահել»14:14, 31 մայիսի
Շերը շահել է նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի այրու դեմ հեղինակային իրավունքի հայցը