Ֆրանսիական Zephalto ընկերությունն առաջարկում է ուղեիորություններ դեպի «տիեզերքի ծայր»։ Հյուրերը կկարողանան հիանալ տարածությամբ եւ վայելել Միշելնի աստղի արժանացած ուտեստներ, որոնք պատրաստել են հայտնի ֆրանսիացի խոհարարները, ինչպես նաեւ՝ հայտնի սոմելյեների խնամքով ընտրված գինիներ:
Ենթադրվում է, որ Zephalto-ն հաջորդ տարի կգործարկի տիեզերական զբոսաշրջության սեփական տարբերակը: Zephalto-ն ներկայումս վաճառում է տիեզերական ճանապարհորդության «նախապես ամրագրված տոմսեր»։
Նախնական տոմսերը, որոնց արժեքը կազմում է 10,000 եվրո, հնարավորություն են տալիս տեղ ամրագրել ցածր ածխածնային ճամփորդության համար նախատեսված հերմետիկ կապսուլայի մեջ, որը միացված է ստրատոստատին։ Կապսուլայով զբոսանքը, որը ստացել է Celeste անվանումը, արժե 120,000 եվրո, եւ ճանապարհորդներին կտանի դեպի 25,5 մղոն բարձրություն: Ներկայումս բոլոր առաջին թռիչքները, որոնք նախատեսված են 2024 թվականի վերջից մինչեւ 2025 թվականի կեսերը, արդեն լիքն են, սակայն կան նախապես ամրագրումների համար նախատեսված տեղեր՝ 2025 թվականի կեսերի համար եւ ավելի ուշ:
Celeste-ն 6 ուղեւորի և երկու օդաչուի ստրատոսֆերա կտեղափոխի վայրկյանում չորս մետր արագությամբ՝ առավելագույն բարձրությանը հասնելով ընդամենը 90 րոպեում: Տեղավորվելուց հետո ֆրանսիացի դիզայներ Ժոզեֆ Դիրանի նախագծած կապսուլայով ճանապարհորդությունը կտեւի երեք ժամ։
Ընկերությունն ավարտել է երեք փորձնական մասնավոր թռիչք Ֆրանսիայում նախատեսված թռիչքներից առաջ եւ միտք ունի տիեզերական զբոսաշրջության իր փորձը կիսել մնացած աշխարհի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը