Արձանիկը հայուհուն հանձնել են ֆրանսիական Ռիվիերայում անցած ուրբաթ։
Դերասանուհի, պրոդյուսեր, նաեւ գրող մեր հայրենակցի տաղանդների համառոտ ցանկն է։ Նա օգտագործում է դրանցից յուրաքանչյուրը՝ արտասահմանում հայկական ձայնը բարձրացնելու համար։ Այս մասին Դիանան նշել է Ֆրանսիական Ռիվիերայի կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթի ժամանակ։ Այս մասին փոխանցում է NEWS.am STYLE-ի թղթակիցը Կաննից։
Դիանան անդրադարձել է նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի թեմային։ Նա ընդգծել է, որ արել է հնարավոր ամեն բան ռազմաճակատում գտնվող իր հայրենակիցներին օգնելու համար։
Այժմ Մեդիսոնն աշխատում է «Արմենիկա» ֆիլմի վրա։ Ժապավենը պատմում է Ամերիկա տեղափոխված հայերի առաջին սերնդի մասին։ Մեկ այլ լայնածավալ նախագիծ․ վավերագրական ֆիլմն ԱՄՆ արդարադատության համակարգից տուժած երկու հայ եղբայրների մասին է։
Դիանա Մեդիսոնն իր կարիերան սկսել է որպես պրակտիկանտ E! News and Entertainment Tonight-ում, իսկ հետո գործարկել է HOLLYSCOOP YouTube ալիքը, որը դարձել է աշխարհի ամենամեծ ժամանցային լրատվական ալիքներից մեկը: 2020 թվականին, Քիմ Քարդաշյանի հետ Lifetime's GLAM MASTERS-ի գործադիր պրոդյուսինգից հետո, նա թողարկեց մաշկի խնամքի իր շարքը՝ Diana Madison Beauty: Հայկական կոսմետիկան ներկայացված է Neiman Marcus, Revolve, Anthropologie եւ Naimie's ընկերություններում։
FlyOne Armenia -ն NEWS.am STYLE-ի գործընկերն է Կաննի կինոփառատոնի լուսաբանման գործում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը