Քլոե Քարդաշյանն իրեն մեղավոր է զգում նորածին որդու հետ կապված չզգալու համար եւ ցանկանում է, որ մարդիկ ավելի «ազնիվ» վերաբերվեն փոխնակ մայրության իրողություններին։
Նա այդ մասին բացահայտորեն խոսում է Քիմ Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիկի հետ զրույցում «Քարդաշյանները» շեուի 3-րդ եթերաշրջանի անդրանիկ թողարկման դրվագում։
Քլոեի որդին՝ Թաթումը, ծնվել է փոխնակ կնոջ կողմից՝ անցյալ տարվա հուլիսին։ Նա երկրորդ երեխան է, որը հայուհին կիսում է նախկին ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի հետ: Նրանք ունեն նաեւ հինգ տարեկան դուստր՝ Թրուն։
Քլոեն հիշում է, թե որքան «դժվար էր փոխնակ մայրության գործընթացը իր համար», իսկ Քիմը կրկնում է, որ իր քույրը «դժվարությամբ է ընդունել» այդ ամբողջը:
«Ես, իսկապես, կարծում եմ, որ տարբերություն կա, երբ երեխան գտնվում է ձեր որովայնում, քանի որ նա, իսկապես, զգում է ձեր սիրտը: Այս մոլորակի վրա ոչ ոք չկա, ով ձեզ ներսից այսպես կզգա»,-բացատրում է Քիմը, ով իր չորս հղիություններից երկուսի ժամանակ նույնպես դիմել է փոխնակ մայրության:
Սքոթը հարցնում է Քլոեին՝ արդյոք նա իրեն աբելի քի՞չ կապված է զգում երեխայի հետ․ Քլոեն դժկամությամբ է ընդունում դա, բայց նաեւ ասում է, որ դրա համար ժամանակ է պահանջվում: Նա կարծես թե մի փոքր նախանձում է այն փաստին, որ Քիմի համար «հեշտ» է եղել շփվել իր երկու կրտսեր երեխաների հետ, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով։
«Ես գլուխս թաղել էի ավազի մեջ այդ հղիության ընթացքում եւ չէի կարողանում մարսել կատարվածը»,-բացատրում է Քլոեն: Նա պնդում է, որ իր զգացմունքները «ոչ մի կապ չունեն երեխայի հետ», այլ ավելի շատ կապված են հանգամանքների հետ, եւ թե ինչպես է դա իրեն «գործարքային» թվում:
«Ես միանշանակ ցնցված էի ողջ փորձից: Ես ինձ շատ մեղավոր էի զգում, որ այս կինը հենց նոր էր ծննդաբերել իմ երեխային, իսկ ես երեխային վերցնում ու գնում եմ մեկ այլ սենյակ, եւ մենք, մի տեսակ, բաժանված ենք»:
Նրա խոսքով՝ ինքը կցանկանար ավելին իմանալ փոխնակ մայրության և դրա բարդությունների մասին՝ նախքան առաջ շարժվելը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին