Բաունտի՝ դրախտային բերկրանք: Եվ խոսքը հայտնի շոկոլադե սալիկի մասին չէ։ Խաղաղ օվկիանոսում գոյություն ունի Փիթքերն կղզի, որն ամբողջ աշխարհից գրավել է հազարավոր ճանապարհորդների։ Պատմում ենք, թե ինչ առանձնահատկություն ունի այն:
Ամեն ինչ սկսվեց բրիտանական «Բաունտի» նավից: Այն ժամանակ, երբ անգլիական նավերը շրջում էին օվկիանոսներով ու գրավում հողեր աշխարհի հեռավոր անկյուններում, այդ նավերից մեկը հայտնվեց Խաղաղ օվկիանոսի մեջտեղում գտնվող կղզու վրա: Բնիկների մեջ նավաստիները տեսան նաեւ իրենց հայրենակցին՝ ծերունի Ջոն Ադամսին:

Տեղացիները երկրպագեցին Ադամսին, եւ նա իրեն ենթարկեց կղզու ողջ կյանքը: Ադամսը կղզու միակ չափահաս տղամարդն էր: Մի քիչ պատմություն՝ հասկանալու համար, թե ինչպես է այդպես ստացվել։

Գրեթե 30 տարի առաջ Ադամսը բրիտանական «Բաունտի» նավի անձնակազմի անդամներից էր, որը հացի տնկիներ փնտրելու նպատակով հասել է Թաիթի կղզի, նավաստիները կղզում մնացելկ են վեց ամիս։ Այդ ընթացքում նավաստիներն ընկերացել են տեղի բնակչության հետ, որոնք կղզում հավատարիմ են մնացել «ազատ սիրո» հայեցակարգին։

Նման երկարատեւ արձակուրդը վատ ազդեցություն ունեցավ նավաստիների կարգապահության վրա, եւ հաջորդ ճանապարհորդության ժամանակ նրանք ապստամբություն կազմակերպեցին. ապստամբները նավապետին եւ նրա կամակատարներին նավով իջեցրին բաց օվկիանոսում, իսկ նրանք վերադարձան Թաիթի: Շուտով նավաստիները բաժանվեցին. ոմանք որոշեցին մնալ Թաիթի կղզում, իսկ ոմանք, վախենալով պատժիչ արշավանքից, մեկնեցին բնակության համար նոր կղզի փնտրելու:

Այս նոր վայրը Փիթքերն անմարդաբնակ կղզին էր։ Այնտեղ բնակություն հաստատեցին 9 անգլիացի եւ 19 թաիթցի՝ 6 տղամարդ, 12 կին եւ մի փոքրիկ աղջիկ։ Բրիտանացիների կողմից թաիթցիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով կղզում խռովություն սկսվեց, որը շուտով հանգեցրեց նրան, որ թաիթցիները սպանեցին հինգ անգլիացիների։ Ամենազարմանալին այն էր, որ կանայք բռնեցին բրիտանացիների կողմը, իսկ մեկ տարի անց կղզու բոլոր թաիթացի տղամարդիկ մահացած էին։ Այսպիսով, 4 անգլիացի, 10 թաիթցի կանայք ու երեխաները մնացին Փիթքերնում, կղզում տիրում էր խաղաղություն, բայց դա երկար չտեւեց։

Շատ շուտով նավաստիներից մեկին հաջողվեց կաղամբի արմավենու արմատներից ռոմ ստանալ, իսկ կղզու արական սեռի բնակիչները սկսեցին զանգվածաբար խմել։ Այսպիսով, կղզում կրկին բռնկվեցին հակամարտությունները, որից հետո մնացին 9 կին, 19 երեխա եւ 2 տղամարդ, որոնցից մեկը շուտով մահացավ ասթմայից։ Միակ անգլիացին, ով ողջ է մնացել, Ջոն Ադամսն էր։ Այնուհետեւ Ադամսը երեխաներին կսովորեցնի գրել եւ կարդալ, իսկ կղզու բնակիչների համար կդառնա հարգված առաջնորդ:

Ադամսի մահից հետո կղզի սկսեցին ժամանել տարբեր ճանապարհորդներ ու միսիոներներ։ Շուտով Փիթքերն կղզու համբավը դարձավ հակասական, քանի որ այնտեղ բազմաթիվ թափառականների բնակեցումից հետո կղզու բնակիչներին սկսեցին մեղադրել հեբեֆիլիայի ու մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ։ Հանցագործները բանտարկվեցին։
Ըստ լեգենդի, երբ կղզին դեռ չէր գրավվել բրիտանացիների կողմից, արկածախնդիրներն ամբողջ աշխարհից այցելում էին Փիթքերն, որի բնակիչները պատրաստակամորեն ընդունում էին ճանապարհորդներին՝ կղզում տղամարդկանց բացակայության պատճառով: Այսպիսով, Փիթքերնը վաղուց համարվում է բոլոր ճանապարհորդների հաճույքի կղզին:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»