Ռալֆ Լորենի 2024 թվականի գարուն/ամառ ցուցադրությունը Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ամենասպասված ցուցադրություններից մեկն էր։ 83-ամյա դիզայներն ամերիկյան նորաձեւության ոչ պաշտոնական կայսրն է, սակայն 2019 թվականի սեպտեմբերից նա չի հայտնվել Նյու Յորքի նորաձեւության պաշտոնական օրացույցում։
Լորենի վերադարձը տեղի ունեցավ Բրուքլինի ռազմական նավատորմի բակում գտնվող պահեստում, որը վերածվել էր գեղջուկ դիզայներական ձեղնահարկի՝ փայլուն ջահերով, կտավից պատրաստված շղարշով ու փայտի հյուսվածքներով:
«Իմ 2024 թվականի կանացի գարնանային հավաքածուն ռոմանտիկայի նոր տեսակ է` զիլ ու բարդ», - ասել է Լորենը: Հավաքածուն պաշտպանում է անհատական ոճը դասականների միջոցով, այլ ոչ թե հետեւում է ժամանակի թրենդներին. գեղարվեստական խունացած ջինսերը նախորդում էին գեղանկարչական ծաղկային պրինտերին, մինչդեռ սեւ ու ոսկեգույն շքեղ զգեստները շքեղ փայլ էին հաղորդում:
Բարձրաճաշակ ցերեկային հագուստն անխափան կերպով վերածվեց փարթամ երեկոյան հագուստի, իսկ տարբեր համադրություններն առանցքային նշանակություն ունեցան շատ անսամբլների համար. առանձնահատուկ պոլոներ շղարշե կիսաշրջազգեստների վրա, լայն տաբատներ՝ RL-լոգոյի բեյսբոլի գլխարկներով:
Լորենի խոսքով՝ հավաքածուն արտացոլում է «Իմ ստեղծած կնոջ պատմությունը, ում անհատականությունն ու գեղարվեստական ոգին կտավն են սեփական ինքնարտահայտման համար»։ Եզրափակիչ կերպարը՝ փայլփլուն ոսկե զգեստը թիկնոցով, խելամտորեն արտահայտում էր այդ վստահ զգացումը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ