«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեք օր Դուբայում. ինչո՞ւ է այն զբոսաշրջային ամենաթերագնահատված ուղղություններից մեկը (լուսանկարներ)

20:47, 31 հոկտեմբերի

Կարճատև արձակուրդս (ունեի ընդամենը երեք ամբողջական օր) որոշեցի անցկացնել Դուբայում։ Ո՛չ պասիվ հանգիստ, ո՛չ էլ էքստրեմալ որևէ լուրջ սպորտ չէի ցանկանում: Փոխարենը ցանկանում էի շրջել նոր, անծանոթ վայրերով և ինչ-որ հետաքրքիր բան տեսնել: Visit Dubai-ի գործընկերները հուշեցին, թե ուր կարելի է գնալ և ինչ անել երեք օրվա ընթացքում այս էմիրությունից իսկապես անմոռանալի տպավորություններ ստանալու համար:

Որտե՞ղ մնալ։

Դուբայում ինչն է շատ՝ լավ հյուրանոցները: Մտնում եք ամրագրման ցանկացած ծառայություն և կզարմանաք ընտրության մեծ հնարավորությունից. տարբերակներ կարելի է գտնել բացարձակապես ցանկացած ճաշակի և ցանկացած բյուջեի համար: Իմ ընտրությունը կանգ առավ Rixos Premium հյուրանոցի վրա: Rixos հյուրանոցների ցանցի մեծ մասը նախատեսված է ընտանիքների համար և գործում է «ամեն ինչ ներառյալ» կոնցեպտով: Rixos Premium-ը դիրքավորվում է որպես հյուրանոց այն մարդկանց համար, որոնք գալիս են ոչ թե այն պատճառով,որ «ամեն ինչ ներառյալ» է, այլ գալիս են ակտիվ հանգստի համար: 

Rixos Premium Dubai (Beach).JPG (65 KB)

Հյուրանոցը գտնվում է Ջումերիա Բիչ Ռեզիդենս (Jumeirah Beach Residence) բնակելի թաղամասի կենտրոնում։ Քարտեզը մի փոքր ուսումնասիրելուց հետո որոշեցի, որ այնտեղից հեշտությամբ կարող եմ հասնել բոլոր այն վայրերը, ուր նախատեսում էի այցելել։ Բացի դրանից, հյուրանոցն ունի իր լողափն ու լողավազանները, եթե հանկարծ ցանկանաք լողալ:

Ոչ մի վայրկյան չեմ զղջացել այս ընտրության համար։ Հյուրանոցի դիրքն իսկապես իդեալական էր, հարմարավետ, ոճային և կատարելապես մաքուր սենյակով, որտեղից բացվում էր ապշեցուցիչ տեսարան դեպի ափ և Bluewaters Island կղզում գտնվող Ain Dubai դիտանիվ։ Հյուրանոցից ոչ հեռու կան առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ, դեղատներ, ռեստորաններ և պարզապես հաճելի, կոլորիտային փողոցներ, որտեղ կարելի է զբոսնել։ 

Deluxe King Room.jpg (46 KB)

Դե իսկ ափը շատ մոտ է՝ մաքուր, կոկիկ, հաճելի։ Ի սկզբանե չէի նախատեսել լողալ, բայց չկարողացա դիմադրել։ Առավոտյան ժամը 07:00-08:00-ը իդեալական ժամանակ է լողափ գնալու, լողալու կամ պարզապես ափում զբոսնելու համար. օդի ջերմաստիճանը դեռ շատ հաճելի է, իսկ ջուրը՝ հաճելիորեն տաք: Ձմռանը Դուբայում լողափում հարմարավետ կլինի ամբողջ օրը։

azure81.jpg (112 KB)

Հյուրանոցի նախաճաշերը նույնպես չհիասթափեցրին։ Իրականում հազվադեպ է պատահում, երբ ինձ դուր է գալիս հյուրանոցի սնունդը, սակայն այստեղի սնունդն ինձ դուր եկավ։ Հյուրանոցի հյուրերին առաջարկվում է շվեդական սեղան՝ հսկայական ընտրանիով այն ամենի, ինչ միայն կարելի է պատկերացնել՝ սովորական ձվածեղից մինչև արևելյան ուտեստներ և քաղցրավենիք: Ես նույնիսկ որոշ ժամանակ հրաժարվեցի ցածր ածխաջրերի իմ սննդակարգից, որպեսզի փորձեմ տեղական քաղցրավենիք: Եվ պետք է ասեմ, որ չեմ զղջացել դրա համար: 

Մարդիկ, շփում, անվտանգություն

«Որքանո՞վ է ապահով այստեղ: Կարո՞ղ եմ այս ժամին դուրս գալ զբոսնելու»,- սա առաջին հարցերից մեկն էր, որը տվեցի հյուրանոցի աշխատողներին։ 

Թռիչքս հետաձգվել էր, և հյուրանոց հասա երեկոյան բավականին ուշ ժամի, սակայն չէի ցանկանում մնալ սենյակում. անհամբեր ցանկանում էի տեսնել քաղաքը և մի փոքր տաքացնել մկանները: Հյուրանոցի աշխատակիցներն ասացին, որ Դուբայն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է հանցավորության շատ ցածր մակարդակով, և առանց որևէ բանից և որևէ մեկից վախենալու՝ կարելի է քաղաքում շրջել ընդհուպ մինչև առավոտ։

Իհարկե, մինչև առավոտ չէի ցանկանում զբոսնել, սակայն մինչև կեսգիշեր միանշանակ կարելի էր: Փողոցները, որոնցով անցա, շատ, շատ մաքուր էին, և դա չէր կարող չգրավել իմ ուշադրությունը: Իսկ մարդիկ քաղաքավարի էին, բարեսիրտ, արագ արձագանքում էին իրենց դիմելիս։ Ավելին, երեք օրվա ընթացքում ոչ մի անգամ շփման հետ կապված խնդիր չեմ ունեցել. այստեղ գրեթե բոլորը խոսում են անգլերեն։ 

Որտե՞ղ սնվել

Առաջին օրը ճաշի համար ընտրեցի CE LA VI ռեստորանը: Ի սկզբանե ինձ գրավեց դրա դիրքը. այն գտնվում է Address Sky View հյուրանոցային համալիրի 54-րդ հարկում, ճաշասենյակի հարևանությամբ գտնվում է տեռաս՝ լողավազանով, որից բացվում է տեսարան դեպի Դուբայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Burj Khalifa երկնաքերը: 

Խոհանոցը ղեկավարում է շեֆ-խոհարար Հովարդ Կոն, որը 11 տարի աշխատել է Միշլենյան աստղ ունեցող աշխարհի լավագույն ռեստորաններում: Այստեղ առաջարկվող ճաշատեսակները ներառում են ասիական և միջազգային խոհանոցը: Հատկանշական է, որ ռեստորանի մենյուում քիչ տեսականի կա, սակայն սա այն դեպքերից է, երբ ճաշատեսակների սահմանափակ քանակն առավելություն է և ամենևին էլ ոչ թերություն. այստեղ առաջարկվող ուտեստներից յուրաքանչյուրը գրեթե արվեստի գործ է։ Ես փորձեցի սև տրյուֆելով ռիզոտտո, խորոված սաղմոն, բուրատտա պանրով աղցան և դեսերտ՝ մանգոյով և չիլիով բուսական տարտ: Դրանք ուղղակի հիանալի էին, այստեղ ավելացնելու ոչինչ պարզապես չկա։ 

Երկրորդ օրը ճաշեցի Estiatorio Milos հունական ռեստորանում, որտեղ պատրաստում է 
հայտնի խոհարար Կոստաս Սպիլիադիսը։ Ռեստորանը գտնվում է Atlantis The Royal հյուրանոցի տարածքում: Այստեղ՝ այս հյուրանոցում, կա 17 ռեստորան, որոնցից 8-ը ղեկավարում են աշխարհահռչակ խոհարարներ, ուստի բավականին դժվար էր ընտրել դրանցից մեկը։ 

atlantistheroyal-lobbydroplets.jpg (87 KB)

Այստեղ ճաշացանկը շատ ավելի մեծ է, ավելին, այստեղ հնարավորություն ունեք ձկան ցուցափեղկից ընտրել ձուկ և եփել այն գրիլի վրա, աղի մուշտակում, ճարպաջեռոցում կամ նույնիսկ ուտել հում վիճակում: Այստեղ, ի դեպ, կա նաև հում սննդի բար՝ ոստրեների և ձկների հսկայական ընտրանիով։ 

atlantistheroyal-lobby-aquarium-5502.jpg (174 KB)

Քանի որ ինձ համար դժվար էր կողմնորոշվել այս ողջ բազմազանության մեջ, ես մատուցողին խնդրեցի, որպեսզի իմ փոխարեն ճաշատեսակներն ընտրի ինքը։ Եվ մատուցողը բերեց ատլանտյան օմար՝ սպագետտիով, ութոտնուկով և հում ձկով աղցաններ, ինչպես նաև ցուկկինիից և սմբուկից պատրաստված խրթխրթան և աներևակայելի համեղ «չիպսեր»՝ հունական սոուսներով:

Ի դեպ, այստեղի պատուհանից բացվող տեսարանը նույնպես հետաքրքիր է․ ճաշի կամ ընթրիքի ժամանակ կարելի է դիտել Skyblaze շատրվանների վառ ու հիշարժան շոուն, որտեղ ջուրը միահյուսվում է կրակին։

atlantistheroyal-product-hero-twilight2.jpg (41 KB)

Եթե ​​պատահաբար ճաշեք կամ ընթրեք Atlantis The Royal-ի ռեստորաններից մեկում, արժե նաև տեսնել հենց հյուրանոցը: Շենքն ինքը՝ իր յուրահատուկ ճարտարապետությունը, ինտերիերի դիզայնը և սպասարկման մակարդակը, այս ամենը լիովին կփոխեն ձեր պատկերացումներն այն մասին, թե ինչ է իսկական շքեղությունը:

Սաֆարի 

Անապատով էքսկուրսիան Դուբայ մեկնելու ամենավառ և հիշարժան պահերից է: Որպես տուրօպերատոր ընտրել էի Platinum Heritage-ը կայունության գաղափարների նկատմամբ նրանց հանձնառության և իրենց երկրի շրջակա միջավայրը, մշակույթն ու ժառանգությունը պաշտպանելու ձգտման համար: Բացի դրանից, շրջագայությունների ժամանակ նրանք հյուրերին ոչ թե պարզապես պտտում են անապատով և ցույց տալիս տեսարժան վայրերը, այլև ծանոթացնում են տեղական մշակույթին և ավանդույթներին։ 

DET_Desertsafari_PlatinumHeritage_8.jpg (42 KB)

Ռետրո ոճի Land Rover-ով Dubai Desert Conservation Reserve բնական արգելոցում ոսկե ավազաթմբերով ուղևորությունը, որի ընթացքում տեսանք արաբական վիթեր, սպիտակ օրիքսներ և տեղական մողեսներ, դարչինով մի բաժակ համեղ թեյը ձեռքին մայրամուտին հետևելը, բեդվինների այս տարածքում բնակվող բազեի օգնությամբ որսի յուրահատկություններին ծանոթանալը, Al Marmoom արգելոցում գտնվող բեդվինների բնակավայրում անցկացրած երեկոն՝ տեղական ուտեստներով, երգերով, և հնարավորությունը ավելի լավ ծանոթանալու նրանց ավանդույթներին ու պատմությանը և իմանալու, թե ինչու են ցանկալի հյուրերի համար լցրել ընդամենը կես գավաթ սուրճ և ընտանիքում կոնկրետ ով է պատասխանատու այս սուրճի պատրաստման համար ... Դե իսկ ամենահետաքրքիր մասը ուղտով զբոսանք էր ավանդական քարավանով: Այս շրջագայությունը, թերևս, Դուբայ կատարած իմ ուղևորության ամենավառ պահն էր։

Ի դեպ, արգելոց գնալիս չեք կարող ձեզ հետ պլաստիկ շշեր վերցնել (փոխարենը մեզ տվեցին նորաձև մետաղական շշեր բազմակի օգտագործման համար)։ Ուղեցույցը խմբի բոլոր անդամներին հիշեցրեց, որ պլաստիկը հազարավոր տարիներ չի քայքայվում և մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի համար։ 

Մշակութային ծրագիր

Alserkal Avenue-ն Դուբայի ամենահետաքրքիր վայրերից մեկն է, որն արժե այցելել, նույնիսկ եթե կարճ ժամանակով եք քաղաքում: Այն յուրահատուկ մշակութային թաղամաս է, որը գտնվում է Ալ Քուզ արդյունաբերական գոտում և հայտնի է ժամանակակից արվեստի իր պատկերասրահներով, հասարակական կազմակերպություններով և ստեղծագործական տարածքներով: Ընդորում՝ դրանք բոլորը գտնվում են պահեստներում, ինչն այս վայրին հաղորդում է յուրահատուկ մթնոլորտ և այն դարձնում շատ յուրօրինակ։ 

Alserkal Lates. Photo courtesy of Alserkal Avenue.jpg (71 KB)

Այստեղ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ և սեմինարներ, ինչը Alserkal-ը դարձնում է գրավիչ տեղացի և օտարերկրյա նկարիչների և այլ վարպետների համար (կաշեգործություն, գորգագործություն և շատ այլ արհեստներ), ինչպես նաև արվեստասերների և հավաքորդների համար:

Concrete. Photo Courtesy of Alserkal Avenue.jpg (70 KB)

Նույնիսկ եթե համարում եք, որ արվեստից հեռու մարդ եք, այնուամենայնիվ այստեղ ձեզ համար շատ հետաքրքիր բաներ կգտնեք և հաստատ չեք ձանձրանա։

DET_Museum of the Future_Always On_3.jpg (93 KB)

Մեկ այլ հետաքրքիր վայր, որն անկասկած արժե այցելել, Ապագայի թանգարանն է (Museum of the Future)՝ ամենահետաքրքիր թանգարաններից մեկը, որտեղ ես երբևէ եղել եմ, քանի որ այնտեղ ցուցադրվում է Դուբայի և ողջ աշխարհի ապագան. ինչպե՞ս կզարգանան տեխնոլոգիաները հաջորդ 50 տարիների ընթացքում, ի՞նչ նորամուծություններ կհայտնվեն մեր կյանքում, ինչպե՞ս կսկսենք էներգիա ստանալ Լուսնից, ինչպե՞ս ենք լուծելու բնապահպանական և կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները, ինչպե՞ս կզարգանա բժշկությունը և ի՞նչ նոր ուղիներ կհայտնվեն հոգեկան հավասարակշռության հասնելու և այն պահպանելու համար։

0H7A3356.jpg (81 KB)

Թանգարանը բացվել է 2022-ի փետրվարի 22-ին՝ Dubai Future Foundation-ի աջակցությամբ։ Հետաքրքիր են ոչ միայն ցուցանմուշները, այլև շենքը` էլիպսաձև, արաբական գեղագրությամբ փորագրություններով զարդարված ֆասադով. պատահական չէ, որ National Geographic ամսագիրն այն ներառել է աշխարհի 14 ամենագեղեցիկ թանգարանների ցանկում: Պատերին ամրացված քարերին փորագրված է երեք նախադասություն բանաստեղծություններից, որոնք, ինչպես իմ ուղեցույցը պատմեց, գրել է Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը՝ ԱՄԷ-ի փոխնախագահը և վարչապետը և Դուբայի կառավարիչը:
Քանի որ թանգարանի այցելուները շատ են, խորհուրդ է տրվում տոմսերը պատվիրել նախապես, հակառակ դեպքում պարզապես չեք կարող ներս մտնել։ 

Նորաձևություն և գնումներ

Դուբայի նորաձևության շաբաթն (Dubai Fashion Week) այս էմիրության ամենահետաքրքիր միջոցառումներից է, որին ներկա լինել անպայման արժե փորձել։ Dubai Design District-ի և Արաբական նորաձևության խորհրդի հիմնադրած այս միջոցառման շրջանակում սովորաբար տեղի են ունենում նորաձևության ցուցադրություններ, ցուցահանդեսներ և նորաձևության հետ կապված տարբեր միջոցառումներ, որոնք մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհի էնտուզիաստների, ոլորտի մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում:

Sterling Ruby at Concrete. Photo Credits Augustine Parades, Seeing Things..JPG (52 KB)

Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-15-ը, և ես կարողացա ներկա գտնվել ցուցադրություններից մի քանիսին ու տեսնել տեղացի և արտասահմանցի դիզայներների, ինչպես նաև ապագա դիզայներների, նորաձևության ոլորտում նոր տաղանդների աշխատանքները, ինչը, պարզվեց, էլ ավելի հետաքրքիր էր, քանի որ դա ինձ թույլ տվեց հայացք նետել ապագային և հասկանալ, թե ով է վաղն ստեղծելու նորաձևությունը: Աշխատանքների մի մասը շատ, շատ խոստումնալից և հեռանկարային էին թվում։

Դուբայը, ի դեպ, հիանալի վայր է, եթե ցանկանում եք ոչ միայն դիտել նորաձևության ցուցադրությունները, այլև գնել ինչ-որ բան։ Այստեղ կան առևտրի հսկայական կենտրոններ (որոնցից ամենահայտնին, կարծում եմ, Dubai Mall-ն է), որտեղ ներկայացված են և՛ բրենդային հագուստ, և՛ կոշիկներ, և՛ լայն սպառման ապրանքների շուկաներ, տեխնիկա, այդ թվում՝ նոր iPhone 15, կենցաղային ապրանքներ՝ առհասարակ այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել:

dubai_dubai_mall_01_presentazione_jpg_1200_630_cover_85.jpg (74 KB)

Միակ բանն այն է, որ պետք է ժամանակ ունենաք և զինվեք համբերությամբ, քանի որ ամբողջ Dubai Mall-ում պտտվելու համար շատ ժամանակ կպահանջվի: Բարեբախտաբար, դժվար թե այնտեղ մոլորվեք. գրեթե ամեն քայլափոխի կան հատուկ ինտերակտիվ ստենդներ, որտեղ կարող եք գտնել ցանկալի վայրը և նշել դեպի այնտեղ տանող երթուղին: Կա նաև հատուկ բջջային հավելված, որը կօգնի կողմնորոշվել այս առևտրի կենտրոնում։ Իսկ մարդկային հին ու բարի շփման կողմնակիցները կարող են ճանապարհը հարցնել տեղեկատվական կետի աշխատակիցներից. նրանք բոլորն էլ գերազանց անգլերեն են խոսում և անթերի քաղաքավարի են:

Ի՞նչ չհասցրի անել

Ասում են՝ Դուբայը շատ հետաքրքիր հնարավորություններ ունի ջրային սպորտաձևերի և տարբեր էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար, այստեղ կան ջրային պարկեր, Ski Dubai լեռնադահուկային հանգստավայր, ինչպես նաև կա աշխույժ գիշերային կյանք: Իմ առաջին ճանապարհորդության ընթացքում ժամանակ չունեցա այդ ամենն ստուգելու համար: Հուսով եմ՝ կհասցնեմ հաջորդ ճանապարհորդության ժամանակ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել