«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տաշ Սարգսյանը, Իվան Գլուշկովը եւ Սլավա Իվանովը բացել են Հայաստանում առաջին բնական գինու բարը՝ «Oops!»-ը

19:37, 1 դեկտեմբերի

Հոկտեմբերի սկզբին Երեւանում՝ Հանրապետության 58 հասցեում, հյուրերի առջեւ բացվեց Հայաստանում առաջին բնական գինու բարը՝ «Oops!»-ը, որը բացել են գաստրոնոմիկ լրագրող, «Աղ» ալիքի ստեղծող Իվան Գլուշկովը, Comedy Club-ի եւ КВН-ի «Նոր հայեր» թիմի համահիմնադիր Տաշ Սարգսյանը  եւ վերլուծաբան ու ռեստորատոր Սլավա Իվանովը: NEWS.am STYLE-ը զրուցել է մարքեթինգի տնօրեն Դանիիլի հետ, ով մեզ թույլ է տվել ավելի լավ ծանոթանալ հաստատությանը եւ ուսումնասիրել «Oops!»-ը տարբեր տեսանկյուններից։

PIC07544.jpg (84 KB)

«Մի քանի խոսք Oops նախագծի մասին»

«Սա մեր առաջին նախագիծն է Հայաստանում, որում փորձել ենք համատեղել այն, ինչ սիրում ենք։ Այստեղ յուրաքանչյուրն իր ներդրած բանն ունի․ սեր՝ գինու, մինիմալիզմի, պարզ սննդի եւ ամենակարեւորը՝ բնական արտադրանքի նկատմամբ: Օրինակ, ես երկար տարիներ միս չեմ ուտում, եւ ինձ համար կարեւոր է, որ կան նաեւ բուսական տարբերակներ:

Այսինքն՝ մեր նախագծում բոլորս ներկայացված ենք մեր տեսակով, բայց մեզ բոլորիս, չնայած բիզնեսում մեր տարբեր հայացքներին, բացարձակապես միավորում է սերը Հայաստանի հանդեպ։ Երկիրը ներկայացնելու ցանկությունն այս հարցում կապող օղակն է։ Մենք շնորհակալ ենք այս գաղափարը կյանքի կոչելու հնարավորության համար։ Մարդիկ ջերմությամբ են ընդունել այն, գալիս են այստեղ, քաջալերում եւ վստահում են մեզ, ինչը շատ արժեքավոր է»։

PIC07622.jpg (59 KB)

«Մեր ներկայացրած գինիները ոչ միայն հայկական են, այլեւ դրանցից մի քանիսն այստեղ առաջատար դիրքեր են զբաղեցնում, քանի որ մեր նպատակն է աշխատել տեղական արտադրության հետ եւ այն գրագետ ներկայացնել մարդկանց։ Մենք դեռ Հայաստանում ենք, ուստի այժմ կենտրոնանում ենք հայկական հատվածի վրա։ Ապագայի պլաններ ունենք Վրաստանի եւ որոշ այլ երկրների հետ, որոնց մասերը կարող ենք հավաքել այստեղ, որպեսզի ունենանք լավ գինիների ցանկ ամբողջ աշխարհից»։

«Ինչի՞ մասին է Oops-ը»:

«Oops-ը, նախեւառաջ, պարզության, ոչ թե պաթոսի մասին է, դա ընկերական օգնություն է եւ հարմարավետություն, եւ քանի որ նույնը կարելի է ասել բնական գինու մասին, մենք այս ամենը կապեցինք հաստատության հայեցակարգի հետ։ Մեր նպատակն ավելի շատ տեսակներ ներկայացնելն է, տարբեր փորձարարական գինիներ, քանի որ դասական ընտրությունը ձանձրալի է, իսկ այլընտրանքային ու հետաքրքիր բանի պահանջ կա։ Ինձ թվում է, որ մարդիկ փորձարկումների բնական ցանկություն ունեն, եւ մենք կարող ենք նրանց տալ այն, ինչ փնտրում են։ Բնական նշանակում է պարզ, իսկ պարզը միշտ համեղն է»։

PIC07737.jpg (99 KB)

«Եթե խոսենք մեր ճաշացանկի մասին, ապա այստեղի ուտեստների կարեւոր բաղադրիչը գինին է։ Մենք փորձել ենք ընտրել այնպիսի համային համադրություններ, որոնք իդեալականորեն կհամապատասխանեն գինուն, հնարավորության դեպքում կլրացնեն այն եւ կընդգծեն որոշ համային հատկանիշներ, ուստի օգտագործում ենք թարմ, սեզոնային հայկական արտադրանք: Ուտեսները պարզ են, հասկանալի, տնական՝ այսինքն, կոպիտ ասած, այն, ինչ կարդում ես, այն է, ինչ ստանում ես:

PIC07793.jpg (72 KB)

Մեր նպատակը, կարելի է ասել, հյուրերի մոտ տնային խնջույքի զգացում ստեղծելն է՝ ոչ միայն իրենց հարմարավետության համար, այլ նաեւ այն պատճառով, որ խնջույքը, սկզբունքորեն, հայկական մշակույթի կարեւոր մասն է: Մենք ստեղծել ենք մի քանի ճաշատեսակներ՝ ելնելով sharing-ի սկզբունքից՝ երբ հյուրերը գալիս են հաստատություն եւ ցանկանում են առաջին ճաշատեսակից փորձել, հետո՝ երկրորդը եւ յուրաքանչյուրից այդպես մի քիչ»:

PIC07801.jpg (112 KB)

«Առաջին բնական բարը Երեւանում, բայց ոչ բոլոր գինիներն են բնական։ Ինչո՞ւ»

PIC07740.jpg (66 KB)

«Վերջերս սկսեցինք ընդլայնել գինու բարը՝ ներառելով նաեւ ավանդական տեսակները: Երբ մարդը գալիս է խմելու, նա կարող է ինչ-որ ծանոթ, դասական բան ցանկանալ: Թեեւ մենք կենտրոնանում ենք բնականի վրա, նաեւ փորձում ենք մարդկանց տրամադրել ընտրության ավելի լայն շրջանակ՝ հաշվի առնելով նրանց տարբեր նախասիրությունները: Բացի այդ, բնական գինիները բոլորի համար չեն, դեռ պետք է կարողանալ ընտելանալ դրանց»։

Ի՞նչ կարող է գտնել զբոսաշրջիկը Oops-ում, եւ ինչ կարող է գտնել տեղացին:

PIC07790.jpg (68 KB)

«Երբ խոսում ենք գինիների հետ ծանոթանալուց, առաջին հերթին մտածում ենք զբոսաշրջիկների մասին։ Նրանք ունեն մի քանի ժամ կամ օր, եւ ինձ թվում է, որ Oops-ը իդեալական է այցելուների համար, քանի որ դա փոքր կղզի է, Հայաստանի մի փոքր հատվածը, հսկայական տեղական մշակույթի մի կտոր: Իսկ տեղացիների համար սա լավ հնարավորություն է ճանաչելու սեփական երկիրը, քանի որ ոմանք հնարավորություն չունեն գնալ երկրի հեռավոր շրջաններ, բայց ցանկանում են ավելի խորանալ դրա մշակույթի մեջ։ Մենք այդ հնարավորությունը տալիս ենք, քանի որ աշխատում ենք հանրապետության տարբեր մարզերի փոքր գինեգործարանների հետ, ինչը կարող է լավ խթան հանդիսանալ տեղական համն ուսումնասիրելու առաջին քայլերի համար»։

 «Ինչպե՞ս սկսել ծանոթությունը Oops-ի հետ»

PIC07753.jpg (67 KB)

«Հյուրի եւ հաստատության շփման կարեւոր կետը, ինձ թվում է, այնտեղ աշխատող մարդիկ են: Մեր անձնակազմը բանիմաց է, այստեղ բոլորը հասկանում են, թե ինչ ենք մենք վաճառում, ինչ ենք ուզում փոխանցել մարդկանց, ուստի մեր կառույցի հետ ծանոթությունն, առաջին հերթին, պետք է սկսել անձնակազմից։ Մեր տղաները կկարողանան, ըստ հյուրի նախասիրությունների, խորհուրդ տալ նրան, թե որ գինու եւ ուտեստի ընտրությամբ բացահայտի Oops-ը։ Բոլոր հաստատություններում ամենակարեւորը հյուրն է, եւ քանի որ մեր կատալոգը ժամանակի ընթացքում մեծանում է, դժվար կլինի այն հյուրերի համար, ովքեր, հատկապես, գինու մշակույթից ոչինչ չգիտեն, ինքնուրույն ծանոթանալ այդ ամենին։ Մեր լսարանի կարեւոր մասն այն մարդիկ են, ովքեր առաջին անգամ են գալիս, բայց հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու այս խմիչքին, իսկ այստեղ նման ծանոթության համար հրաշալի պայմաններ են ապահովված»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել