Նոր տարին մոտենում է, որին զուգահեռ նաեւ՝տոնական հոգսերը։ Խանութների դարակների դիմաց բոլորը կանգնում են բարդ ընտրության առջեւ՝ ի՞նչ գինի դնել տոնական սեղանին։ Շամպայնն ու փրփրուն գինիներն, անխոս, տոնական գիշերվա անբաժան մասն են, իսկ ի՞նչ կասեք հանգիստ գինիների մասին:
Մարդկանց մեծ մասը չի հավատում, որ ալկոհոլի եւ սննդի ճիշտ համադրությունը ազդում է ընդհանուր մթնոլորտի եւ տոնակատարության վրա: Առատ կերակուրից հետո ծանրության զգացումից խուսափելու համար փորձեք խմել ոչ թե կարմիր, այլ խիտ, թթվային սպիտակ գինի: Այն ոչ միայն կթարմացնի ընկալիչները, այլեւ կազատի ճնշող զգացումը ամանորյա ծանր ընթրիքից հետո։ Բացի այդ, տոնական սեղանի լավ գինին հաճելիորեն կզարմացնի հյուրերին եւ հավելում կդառնա համեղ ուտեստների համար։ NEWS.am STYLE-ը հատուկ ձեզ համար ամանորյա սեղանի գինիների ընտրանի է կազմել՝ հաշվի առնելով բոլոր «խորամանկ նրբությունները»։
Yacoubian-Hobbs White Blend
Այս չոր սպիտակ գինին ստեղծվել է հայկական Ոսկեհատ, Խաթունի եւ Գառան Դմակ ինքնավար սորտերից, որոնց միահյուսումը դարձել է հետաքրքիր ու վառ փորձ: Գինին ունի կեռասի, քաղցր սեխի եւ հյութալի ու խրթխրթան կանաչ խնձորի բարդ եւ արտահայտիչ բույր: Այն բաժակի մեջ ստանում է երկրորդական նոտաներ, որոնց մեջ գերակշռում է տապակած նուշը: Գինու համի մեջ առաջին պլան են մղվում դրա հանքային եւ թեթեւ թթվային հատկանիշները, ընկույզի եւ մեղրի փունջը հաճելիորեն տարածվում է բերանում՝ թողնելով կայուն հետհամ: Հիանալի լրացում է մսային ուտեստների եւ սոուսով պատրաստված աղցանների համար:
Միջին գինը՝ 14 900 դրամ։
Karas Single Vineyard Chardonnay
Այս գինին գերում է իր վառ բույրով, որի մեջ համակցվում են քաղցր արեւադարձային ցիտրուսային մրգեր, սերուցք եւ բրիոշ: Գինու հյուսվածքը թեթեւակի յուղոտ է, խիտ, իսկ համային առումով այն առաջացնում է մրգային փարթնամ նրբերանգներ: Շարդոնեն, առաջին հերթին, նրբագեղության մասին է, ուստի գինին հիանալիորեն բալանսավորված է, ոչ շատ հագեցած, եւ թողնում է երկար պահվող կծու հետհամ: Այն արժանի համադրություն կլինի ծովամթերքի եւ սպիտակ մսով ուտեստների համար։
Միջին գինը՝ 13 500 դրամ։
Woodhaven Cabernet Sauvignon
«Delicato»-ն իրավամբ համարվում է ամերիկյան լավագույն գինեգործարաններից մեկը, որն իր գոյության պատմության ընթացքում 2 անգամ արժանացել է «ԱՄՆ-ի Տարվա լավագույն գինեգործարան» պատվավոր կոչմանը։ Մեր ցուցակում ներառված է Woodhaven շարքի նրբագեղ միանվագ գինին՝ սալորաչրի, թզի համով եւ ծխախոտի ծխի հետքով, ինչը բավականին անսովոր է Կաբերնե Սովինյանի համար: Հիանալիորոն համադրվում է խորոված մսի հետ, այնպես որ կարող եք առանց վարանելու այն դնել ամանորյա սեղանին՝ հյութալի խորավածի ափսեի կողքին:
Միջին գինը՝ 9200 դրամ։
De Martino «Gallardia» Cinsault Rosé
Թեթեւ եւ թարմացնող վարդագույն գինի՝ Cinsault սորտից, որը գալիս է Իտատա հովտից՝ Չիլիի ամենահին գինեգործական շրջանից։ Այն ունի վառ թթվայնություն եւ նուրբ քաղցրություն: Ներդաշնակորեն համադրվում է աղցանների եւ նախուտեստների հետ, ինչպես նաեւ՝ կլուսավորի երեկոյի ավարտը իր թարմացնող սերուցքային նոտայով, որը միաձուլվում է բալի ու ելակի թեթեւ քաղցրության հետ:
Միջին գինը՝ 7000 դրամ։
Cuvée Louis Klipfel Riesling
Այս գինին բավական թարմ եւ փխրուն է՝ համեղ թթվայնությամբ եւ հաճելի հանքային հատկություններով: Էլզասի սպիտակ գինիների իսկական գրավչությունը նրանում է, որ դրանք գաստրոնոմիկորեն բազմակողմանի են, չափազանց հաճելի եւ հեշտ համադրելի, գրեթե, ցանկացած ուտեստի եւ խորտիկի հետ: Գինու բույրում գերակշռում են վայրի ծաղիկներն ու ցիտրուսային մրգերը, համի մեջ կբացահայտեք խոտաբույսեր, փոքր քանակությամբ համեմունքներ եւ կանաչ խնձոր: Այն այնքան էլ հագեցած չէ, ինչի շնորհիվ չի ընդհատի ախորժակը, հակատակը՝ խթան կհանդիսանա դրա համար, եւ կկարողանաք մի փոքր էլ համտեսել ձեր սիրելի աղցանից։
Միջին գինը՝ 5500 դրամ։
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո