Business Insider-ի անցկացրած հարցման համաձայն՝ 18-ից 26 տարեկան Սերունդ Z-ի (Generation Z) շրջանում հարցվածների միայն 56% ն է պնդում, որ սեռական հարաբերություն է ունեցել, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը կույս են՝ բառի ավանդական իմաստով:
«Կուսությունը դիտարկելու նույնքան եղանակներ կան, որքան սեքսը դիտարկելու եղանակներ»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Սերունդ Z-ի ներկայացուցիչը: «Սեքսի ըմբռնումը մի փոքր տարբերվում է, հատկապես՝ կախված ձեր սեռից կամ սեռական կողմնորոշումից: Երբ որոշում եք, որ սեռական հարաբերություն եք ունեցել ... դա կախված է բազմաթիվ սոցիալական և մշակութային գործոններից», - ավելացրել է նա։

Կուսության կորուստը ավանդաբար վերաբերում է սեռական ներթափանցման գործողությանը, բայց քանի որ Սերունդ Z-ի ավելի քան մեկ քառորդը նույնանում է որպես ԼԳԲՏ+, այդ պայմանը դարձել է անորոշ:
20-ամյա Սաշա Ռոբերթսը Business Insider-ին ասել է, որ հինգ տարի է, ինչ գտնվում է «կուսության անորոշության մեջ»: Ռոբերթսը դեռահասության տարիներին հանդիպել է կանանց հետ, իսկ տղամարդկանց հետ սկսել է հանդիպել միայն 2022 թվականին:
«Շատերն ինձ ասում էին. «Դու կույս ես, քանի դեռ տղամարդու հետ սեռական հարաբերություն չունես»: Բայց իրականում ես 15 տարեկանից սեքսով եմ զբաղվում աղջիկների հետ։ Արդյո՞ք այս ժամանակը չի հաշվում: Յուրաքանչյուրը սեքսով զբաղվում է տարբեր կերպ։ Յուրաքանչյուրը տարբեր կերպ է նույնանում տարբեր սեռերի հետ, և բոլորը շփվում են բոլորովին այլ կերպ»,- ասել է Ռոբերթսը:
Միևնույն ժամանակ, շատ զումերներ կարծում են, որ կուսությունը դարեր շարունակ օգտագործվել է որպես ամաչելու և մարդկանց սեռական գործունեությունը վերահսկելու գործիք, և նրանք ձգտում են վերջ տալ այդ հայեցակարգին:

Ոմանք նշում են, որ այն օգտագործվել է որպես միջոց՝ կանանց հետ պահելու սեքսից մինչև ամուսնություն: Վերջին տասնամյակների ընթացքում շատ տղամարդիկ ամաչում էին, եթե որոշակի տարիքից հետո իրենց կուսության կարգավիճակը վերահսկվում էր։
Մեկ այլ ներկայացուցիչ էլ պարբերականին ասել է, որ կուսություն հասկացությունը մեծ խնդիր չէ իր հասակակիցների շրջանում՝ նշելով, որ իր սերունդն ազատ է ցանկացած տեսակի սեքսով զբաղվելու կամ ընդհանրապես սեքսով չզբաղվելու համար: «Ես նույնիսկ վաղուց չէի լսել «կույս» բառը», - ասում է 27-ամյա Թիմիկ Ուիլյամսը․ «Չեմ կարծում, որ դա այլևս մեծ նշանակություն ունի»:
Ըստ Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քոլեջի բժշկական հետազոտությունների ասիստենտ Սյու Միլշտեյնի՝ շատ զումերներ, կարծես, ընդհանրապես խուսափում են սեքսից: Նա զրուցել է Gen Z-ի շատ անդամների հետ և կարծում է, որ COVID համաճարակը մեծ ազդեցություն է ունեցել սեքսի, առողջության և անվտանգության վերաբերյալ նրանց տեսակետների վրա:

Նրա խոսքով՝ Gen Z-ի շատ կանայք նախընտրում են ձեռնաշարժությունը, քան իրական սեռական շփումը։ 22-ամյա Թես-Մաթիլդա Բրայանը Insider-ին ասել է, որ արդեն հինգ տարի է, ինչ սեռական հարաբերություն չի ունեցել. «Կարծում եմ՝ դա այն պատճառով է, որ մեզանից շատերը մի փոքր տրավմատացված են»: Չնայած նա պաշտոնապես կույս չէ, Բրայանը ցանկանում է վերականգնել այդ տերմինը:
«Ես գրեթե մինչ օրս ինձ կույս եմ համարում միայն այն պատճառով, որ ուզում եմ ջնջել այդ ամենը, և կարծում եմ, որ պետք է թույլ տամ դա անել»,- հայտարարել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ