«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արքայախնձորով պիցցան իտալացիների մոտ հակասությունների տեղիք է տվել

21:23, 25 հունվարի

Յուրաքանչյուրը, ով եղել է Իտալիայում, գիտի չգրված կանոնների մասին, որոնք պետք է պահպանվեն, եւ դրանցից ամենագլխավորը վերաբերում է սննդին։ Կապուչինո ժամը 11-ից հետո՞։ Միայն զբոսաշրջիկների համար։ Սպագետի բոլոնեզե՞։ Սարսափելի միտք։ Արքայախնձո՞ր պիցցայի վրա։ Հերետիկոսություն՝ համենայն դեպս այդպես էր մինչ այժմ։

Սակայն 2024-ը կարող է դառնալ այն տարին, երբ արքայախնձորով պիցցան «կփոթորկի» Իտալիան՝ շնորհիվ Ջինո Սորբիլյոյի՝ հայտնի նեապոլիտանական պիցայոլոյի (պիցցա պատրաստող), ով սարսափելի «արքայախնձորները» ավելացրել է Նեապոլի Վիա Դեյ Տրիբունալիի իր ճաշացանկում:

пицца1.jpg (89 KB)

Սորբիլյոյի ստեղծագործությունը, որը կոչվում է «Մարգարիտա կոն Անանաս», արժե 7 եվրո։ Բայց սա ձեզ հայտնի հավայական պիցցան չէ. սա պիցցա բիանկա է, որը չի ներառում լոլիկի շերտ, վրան կա ոչ պակաս, քան երեք տեսակի պանիր, երկու անգամ եփած արքայախնձոր՝ կարամելացված զգացողություն հաղորդելու համար:

Սորբիլյոն CNN-ին ասել է, որ ինքը ստեղծել է ուտեստը «սննդային խարանի դեմ պայքարելու համար»: «Վերջին մի քանի տարիների ընթացքում ես նկատել եմ, որ շատ մարդիկ արհամարհում են բաղադրիչները կամ պատրաստման եղանակները միայն այն պատճառով, որ նրանց մեծ մասը նախկինում չգիտեր դրանց մասին, ուստի ես ցանկացա ներառել այս հակասական բաղադրիչները»:

пиц.jpg (141 KB)

Արքայախնձորը նախապես թխվում է ջեռոցում, ապա սառչում։ Սորբիլյոն այնուհետեւ ավելացնում է ապխտած պրովոլա (տեղական պանիր), էքստրա ձիթապտղի յուղ եւ թարմ ռեհան, այնուհետեւ պիցցան տեղավորում է ջեռոցում: Հետո նա պիցցայի վրա լցնում է երկու տեսակի ապխտած պանիր: «Այն, իսկապես, համեղ է ստացվում»,-ասում է նա:

Համեղ է, թե ոչ, պիցցայի վրա արքայախնձորը անսովոր է իտալացիների մեծամասնության համար, եւ նրա պիցցան շատերին դուր չի եկել: Դա սոցցանցերում քննարկումների «բուռն ալիք» է առաջացրել, եւ ինչպես նշել է Սորբիլյոն, նրա պիցցան նույնիսկ քննարկվել է ազգային հեռուստատեսությամբ:

«Նախքան այն կներկայացնեի սոցիալական ցանցերում, ես մի քանի շաբաթ պիցցան ներառել էի  ճաշացանկում, եւ շատ մարդիկ էին այն պատվիրում, նույնիսկ նեապոլցիները»,-ասում է նա,-«Բայց Իտալիան այս հարցում բաժանվել է երկու մասի: Եվ ոչ միայն Իտալիան։ Այս առնչությամբ բազմաթիվ փաստարկներ են առաջացել։ Կարծում եմ՝ մարդիկ ընդհանրապես հետաքրքրասեր չեն։ Ոչ մի նոր բանի չեն վստահում»։

Սորբիլյոյի համար պիցցայի վրա արքայախնձորը ոչնչով չի տարբերվում այն ​​ավելի համարձակ լցոնումներից, որոնցով նա աշխատել է վերջին տարիներին:

Նրա խոսքով՝ իր նախնիները «կզարմանային» իր առաջարկած արքայախնձորով տարբերակից, բայց. «Նախ պետք է փորձել, հետո նոր կարծիք արտահայտել։ Նախկինում պիցցայի մեջ չէին ավելացնում անգամ խոզապուխտ եւ ռուկոլա, բայց հիմա դա նորմալ է»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել