Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմիին» ներկայացել է հայ դիզայներ Khosrov-ի զգեստով

11:20, 5 փետրվարի

Ամերիկացի երգչուհի Դոուն Ռիչարդը «Գրեմմի»-ի 66-րդ մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայներ Khosrov-ի գարուն-ամառ 2024 հավաքածուի զգեստով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DAWN (@dawnrichard)

«(Զգեստը) ոգեշնչված է Բոտիչելիի «Պրիմավերա» կտավից»: @_khosrov_-ն այս ապշեցուցիչ զգեստն անվանել է  «ծառ»: Իմ երաժշտական ​​ճանապարհորդությունն անցել է սերմեր տնկելով եւ դրանց աճին հետեւելով: Անկախ արտիստի աճը ցույց տալու համար մենք ընտրեցինք ծառը, որը կներկայացնի, թե ինչպես ենք մենք ծաղկել արդյունաբերության մեջ: Շնորհակալ եմ @_khosrov_ին՝ արվեստի այս հրաշալի ստեղծագործության համար»,-Instagram-ի իր էջում գրել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от E! Entertainment (@eentertainment)

«Մեր ապրանքանիշի հայկական ժառանգությունն արտացոլված է ավանդական պրինտներով եւ ուրվանկարներով: Մենք կատարելագործել ենք նախորդ ոճերը՝ բրենդի ինքնությունը ստեղծելու համար՝ կենտրոնանալով մետաքսե շիֆոնի եւ հմտորեն ձեւավորված բաճկոնների վրա»,-ասվում է դիզայների կայքում ներկայացված հավաքածուի նկարագրության մեջ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khosrov (@_khosrov_)

«Այս սեզոնը լի է աքսեսուարներով՝ կոշիկներ, զարդեր եւ արեւային ակնոցներ, որոնք նախագծվել եւ ստեղծվել են այստեղ՝ Իտալիայում: Աքսեսուարների շարքում աչքի են ընկնում օձաձկի կաշվից, ոսկուց եւ արծաթից պատրաստված զարդերը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khosrov (@_khosrov_)

Ոսկուց եւ արծաթից զարդերին փորագրություններ կան, որոնք արտացոլում են բուսաբանական գեղեցիկ մոտիվներ: Վարդի փշերը եւ փայտային տարրերը ձեւավորված են ականջօղերի, արեւային ակնոցների եւ այլ իրերի շուրջ: Մենք վերարտադրել ենք 11-րդ դարի հայկական մետաղադրամները՝ մշակութային ինքնության միջոցով կրողին հաղորդելով ուժի սուր զգացում: Ռոմանտիկան, նորաձեւությունը, վարպետությունը եւ պատմությունները միաձուլվում են ուրախության եւ տոնակատարության սիմֆոնիայի մեջ՝ ցուցադրելով հայկական ժառանգության միությունը իտալական արվեստի հետ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել