«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սիլվեստր Ստալոնեն 7 լուրջ վիրահատության է ենթարկվել՝ նկարահանումների ժամանակ վնասվածք ստանալուց հետո

11:20, 22 փետրվարի

Սիլվեստր Ստալոնեն յոթ լուրջ վիրահատության է ենթարկվել՝ 2010 թվականի՝ «Անդիմադրելիները» ֆիլմի նկարահանման հրապարակում Սթիվ Օսթինի հետ մենամարտի տեսարանը նկարահանելիս, երբ վնասել էր պարանոցը:

«Ես հիմարություն արեցի. Ես բեմադրում էի ֆիլը, եւ ապուշի պես տասներորդ փորձից հետո մի հարված արեցի, որից հետո զգացի, որ ինչ-որ բան կոտրվել է»,-77-ամյա դերասանը պատմել է իր՝ «Ստալոնե ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ:

«Ես երբեք չվերականգնվեցի դրանից հետո: Այս ֆիլմից հետո ֆիզիկապես արդեն նախկինը չէի։ Ես զգուշացրել եմ մարդկանց՝ ինքնագլուխ հնարքներ մի արեք»։

Բացի պարանոցի խնդրից՝  դերասանին նաեւ անհրաժեշտ էր ողնաշարի բուժում՝ տեղահանված ուսի ապքինման համար: Ճակատագրի տարօրինակ շրջադարձով, մի քանի վաղ վիրահատությունների ենթարկվելիս, Ստալոնեն հիվանդանոցային սենյակը կիսում էր իր գործընկեր Առնոլդ Շվարցենեգերի հետ, ով նույնպես ուսի վնասվածք էր ստացել:

Ստալոնեի կինը՝ սուպերմոդել Ջենիֆեր Ֆլավինը, խոստովանել է, որ սարսափ է ապրում ամեն անգամ, երբ ամուսինը ստիպված է լինում անցնել դանակի տակ։ «Նա փորձում է քողարկել ցավը՝ ձեւացնելով, որ ոչինչ էլ չկա: Նրան դուր չի գալիս, երբ մարդիկ իմանում են իր մեջքի վիրահատությունների մասին: Մեր ընտանիքի համար շատ սարսափելի է ամեն անգամ, երբ նա պետք է վիրահատվի…»:

Հաղորդվում է, որ դերասանի վիրաբույժը նրան ասել է, որ մոտ ապագայում նա, գուցե, ստիպված լինի ողնաշարի ստորին հատվածում «արհեստական ​​սկավառակներ» տեղադրել։

«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է հայրս անցնում մեկ այլ ցավոտ վիրահատության միջով»,-ասել է Ստալոնեի դուստրը՝ Սքարլեթը,-«Իմ ամբողջ մանկության ընթացքում նա ցավեր էր ապրում։ Նա ամեն ինչ արել է ցավը հաղթահարելու համար»:

Ստալոնեն կատակել է, որ ինքը կատարյալ ընտրություն կլիներ Կվազիմոդոյի դերի համար, «եթե երբեւէ կարիք լիներ «Նոտր Դամի կուզիկը» ռիմեյքը նկարահանել»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել