Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը, որի կարողությունը կազմում է 4,2 միլիարդ դոլար, մտադիր է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ կառուցել «Տիտանիկ II»-ը։ Գրեթե տասը տարի առաջ՝ Լոնդոնի Ritz հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Պալմերն առաջին անգամ կիսվեց երկրորդ «Տիտանիկի» կառուցման իր տեսլականով:
Նախագիծը կասեցվել էր՝ 2018 թ-ին վերսկսելու նպատակով, սակայն կրկին դադարեցվել էր՝ Covid-19 համաճարակի եւ այլ խնդիրների պատճառով։ Այժմ միլիարդատերը ավելի վճռական եւ հարուստ է, քան երբեւէ, որպեսզի, վերջապես, իրականացնի իր երազանքը: «Շատ ավելի զվարճալի կլինի «Տիտանիկ» նստելը, քան տանը նստելն ու փող հաշվելը: Երջանիկ լինելու համար ձեզ հարկավոր է միայն ունենալ մեկին, ով սիրում է ձեզ, գիշերը քնելու տեղ եւ լավ սնունդ: Դրանից բացի, մնացած ամեն ինչ պատրանք է, դա գոլֆ խաղալու պես մի բան է»,-ասել է Փալմերը:
Միլիարդատեր էնտուզիաստի ծրագրի համաձայն՝ նավի կառուցումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին: Հոյակապ նավը, որը ստեղծվելու է օրիգինալ գլուխգործոցի օրինակով, իր առաջին ճանապարհորդությունը՝ Սաութհեմփթոնից Նյու Յորք, կկատարի 2027 թվականի հունիսին: Ասում են՝ մեգանախագիծը կարժնա 500-ից 1 միլիարդ դոլար:
Նավի 3D պատկերը ցույց է տալիս օրիգինալ RMS Titanic-ի կրկնօրինակը՝ ինը տախտակամածներով, նույն ինտերիերով եւ խցիկների դասավորությամբ, պարասրահով, լողավազանով եւ թուրքական բաղնիքներով:
«Չնայած «Տիտանիկ II»-ը նույնքան շքեղ է, որքան բնօրինակը, այն կներառի բոլոր ժամանակակից հարմարությունները, ինչպես նաեւ՝ 21-րդ դարի տեխնոլոգիաներ եւ նավիգացիոն եւ անվտանգության նորագույն համակարգեր», -ասում է ընկերությունը: Նոր նավի դիզայնը ներառում է 835 խցիկ՝ բաժանված 383 առաջին կարգի խցիկների, 201՝ երկրորդ կարգի եւ 251՝ երրորդ կարգի։
Նավի օրիգինալ կամուրջը, ինչպես նաեւ ավանդական ճաշարանը, առաջին կարգի ճաշասենյակը, մեծ պարասրահը, մարզասրահը, սքվոշի խաղադաշտը եւ խաղատունը ձեզ կտեղափոխեն դժբախտ սիրահարներ Ջեքի եւ Ռոուզի արիստոկրատ աշխարհ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ