«Սուրբ Գրաալ»-ը, որի արժեքը գնահատվում է միլիարդ դոլար, գուցե, ապրիլին դուրս բերվի ծովի հատակից, ինչը փորձագետների կարծիքով, հնարավոր է՝ ոսկու տենդ առաջացնի հնագիտական շրջանակներում:
«Գալեոնը ընկալում են որպես գանձ»,- The Guardian-ին ասել է Կոլումբիայի մարդաբանության եւ պատմության ինստիտուտի տնօրեն Լենա Կայսեդոն:
«Սան Խոսե» գալեոն իսպանական նավատորմի հպարտությունն էր, որը 1708 թվականին իսպանական իրավահաջորդության պատերազմի ժամանակ խորտակվել էր Կարթագենում՝ Բարու կղզու մոտ: Այն հայտնի էր զմրուխտների, ոսկու եւ արծաթի իր հսկայական պաշարներով, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 17 միլիարդ դոլար:
Զարմանալի չէ, որ 131 ֆուտանոց նավի սեփականության իրավունքը թեժ վիճարկվում է, քանի որ Իսպանիան, Կոլումբիան, Բոլիվիայի բնիկ խմբերը եւ, նույնիսկ, Միացյալ Նահանգները հավակնում են բաց ծովի այս «Սուրբ Գրաալին»:
Իշխանությունները ասում են, որ իրենք մի կողմ են թողնում քաղաքականությունը եւ ապրիլին ծրագրում են փրկել «Սան Խոսեի» արտեֆակտները: «Մենք չենք մտածում գանձերի մասին»,-ասել է Կայսեդոն,- «Մենք մտածում ենք, թե ինչպես մուտք գործենք պատմական եւ հնագիտական տեղեկատվություն»:
Կայսեդոն եւ մյուսները հույս ունեն գալեոնը ջրի երես դուրս բերել եւ ցուցադրել թանգարանում: Այնուամենայնիվ, 316 տարվա խորտակված բեկորն ու դրա թանկարժեք բեռն անվնաս մակերես դուրս բերելն, իսկական, մարտահրավեր կլինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու