Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Կրակոտ ռիթմեր ու հումորային պատմություններ. Արա Մալիկյանն անհավանական էներգիա տարածեց Երեւանում (ֆոտո/վիդեո)

10:30, 5 հունիսի

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը կրկին իր անհավանական էներգիան տարածեց Երեւանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 3-ին տեղի ունեցավ Իսպանիայում բնակվող մեր աշխարհահռչակ հայրենակցի եւ նրա խմբի՝ արդեն երկրորդ համերգը: Առաջինը 2023-ին էր, երբ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ սեփական աչքերով տեսնել ու զգալ երաժիշտի կրակոտ էներգետիկան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

55-ամյա ջութակահարն իր՝ երբեմն դինամիկ, երբեմն՝ հուզիչ կատարումները, պարբերաբար, ընդհատում էր հումորով համեմված հետաքրքիր պատմություններով՝ հանդիսատեսին ընկղմելով «այլմոլորակային» ապրումների  ու տրամադրության մեջ: 

ARS_7799.JPG (967 KB)

Մալիկյանը համերգը սկսեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությամբ, այնուհետեւ տրամադրությունը փոխվեց՝ մեկ կտորի մեջ միաձուլելով եւ թախիծ, եւ ժպիտ... ու շատ ծափեր: Իր խոսքում արտիստը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ իրեն ջերմ դիմավորելու համար, եւ խոստացավ՝ համերգը կտեւի «28 ժամ 33 վայրկյան»:

«Շատ հուզված ենք, շատ ուրախ եմ վերադառնալ հայրենիք, վերադառնալ Երեւան, այս դահիճ, ու կրկին զգալ ձեր՝ խենթացնող ներկայությունը»: 

Լիբինանահայ արտիստն ամբողջ ընթացքում հանդիսատեսի հետ շփվում էր հայերենով: «Երբ 7-8 ամիս առաջ եկել էինք Հայաստան, բավական «գեշ» հայերենով էի խոսում, հիմա վերադարձել եմ, բայց, կարծես, ավելի «գեշ» եմ խոսում»,-իրեն բնորոշ հումորով նշեց Մալիկյանը:

ARS_7789.JPG (1.10 MB)

Նա բեմում, թեեւ, չմնաց 28 ժամ եւ 33 վայրկյան, բայց արտիստի տված էներգիան, վստահորեն, կուղեկցի հանդիսատեսին այդքան ժամ եւ ավելի:

Մալիկյանի հետ բեմում էին երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Մելոնը եւ կիթառահար Դայան Աբադը:

ARS_8133.JPG (1.13 MB)

Համերգի վերջում երաժիշտը խոստովանեց, որ հանդիսատեսից ստացավ այն, ինչ փոխանցեց: «Ես կուզեի 28-ի փոխարեն 58 ժամ ձեզ համար նվագել, բայց մարմինս չի ձգում»,-կատակեց Մալիկյանը, որն իր համերգի վերջին կտորը նվիրեց հայրենիքին: «Հույսի կարիք շատ ունենք, կարիք ունենք ուրախության, որ մենք՝ հայերս, լավ ապրենք: Բառերս չեն հերիքում ավելին արտահայտել…»,-նշեց երաժիտը, որին հանդիսատեսը ոգեւորեց ու ճանապարհեց բուռն ծափահարություններով ու «բրավո»-ներով:

Արա Մալիկյանը Երեւանում ելույթ ունեցավ «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել