Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Վահագն Հայրապետյանի նոր «Օսմոս տրիո»-ն տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում

16:30, 21 հունիսի

Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել:

Հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Կարեն Քոչարյանը (հարվածայիններ):

«Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է համերգի ընթացքում բոլորի աչքի առաջ և հանդիսատեսի մասնակցությամբ, իմպրովիզ է, բայց հետո ստեղծագործությունները հանձնում ենք թղթին, ձայնագրում: Երաժշտությունը կախված է ունկնդրից, նրա էներգիայից, տրամադրությունից, վիբրացիայից»,-նշում է Հայրապետյանը:

Նա վերջերս նոր ստեղնաշարային գործիք է ձեռք բերել, որ կոչվում է Osmose: Այդ գործիքը նորարարություն  է ստեղնաշարային գործիքների աշխարհում: «Խմբի անունը ընտրել եմ՝ ոգեշնչվելով գործիքից: Շատ տարօրինակ գործիք է՝ տարօրինակ տեսքով ու հնչողությամբ»,-ասում է երաժիշտը:

Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու: «Հետաքրքիր վայր է, տրամադրող, արվեստի և բնության համադրությամբ:  Վերջին անգամ այնտեղ Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի համատեղ ելույթն եմ լսել: Այնտեղ անգամ հանդիսատեսն է տիեզերական»,-կարծում է Հայրապետյանը:

Համերգը կիրականացվի «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ, որի ջանքերով  «Տիգրան արտ ստուդիո»-ում հիշարժան երաժշտական երեկոներ պարբերաբար կազմակերպվում են: 2023-ին ստուդիան հյուրընկալել է Նյու Յորքից իտալացի թավջութակահար Ռիք Ռոզատոյին, որը Հայաստան էր ժամանել Տիգրան Համասյանի համերգային ծրագրի շրջանակում: 2024-ին այնտեղ համերգներով հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Վարդան Օվսեփյանն ու Արտո Թունջբոյաջյանը: Առաջիկայում երաժշտասերները առիթ կունենան ունկնդրելու Լիլիթ Պիպոյանին:

Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ ստեղծագործությունները, իսկ համերգի ընդմիջմանը վայելում է Ձորաղբյուրի մեղմ եղանակը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել