«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Վտանգավոր գովասանք. Ինչպես են անմեղ հաճոյախոսությունները կործանում հարաբերությունները

20:31, 23 հուլիսի

Սիրո մեջ հաճոյախոսությունները թվում են անվնաս և նույնիսկ անհրաժեշտ։ Սակայն, ինչպես ասում են հոգեբանները, նույնիսկ ամենաբարի խոսքերը կարող են ժամանակի ընթացքում բացասաբար անդրադառնալ սիրային հարաբերությունների վրա։

Հոգեբան և «Psychology Today» ամսագրում հոդվածի հեղինակ, դոկտոր Մարկ Թրևերսը պնդում է, որ բոլոր հաճոյախոսությունները նույնը չեն։ Երբեմն, նրա խոսքով, երախտագիտության և գովասանքի խոսքերը կարող են «մղել զուգընկերոջը ինքնախաբեության», այսինքն՝ փոխել նրա վարքը՝ հավանություն ստանալու համար։

«Գովասանքը զինաթափում է։ Դրանք մեզ տալիս են այն զգացողությունը, որ մեզ ընտրել են և հասկացել, ինչը հազվադեպ է ստացվում այլ բառերով,- բացատրում է Թրևերսը,-Բայց երբեմն ամենահաճելի գովասանքը մեզ սովորեցնում է ճնշել մեր իրական հույզերը, պարզապես շարունակելու համար սիրված լինել»։

Երբ գովասանքը վերածվում է ճնշման

Օրինակ՝ Դուք ձեր զուգընկերոջն ասում եք. «Ինչպե՞ս եք միշտ այդքան հանգիստ մնում»։

Առաջին հայացքից սա գովեստ է։ Բայց եթե մարդը մեծացել է այնպիսի մթնոլորտում, որտեղ ստիպված է եղել «հանգցնել» հակամարտությունները և խաղալ խաղաղարարի դեր, նման արտահայտությունը կարող է ընկալվել որպես լռության և հուզական ճնշման պարգև։

«Երբ հարաբերություններում զսպվածությունն ավելի շատ է կարևորվում, քան անկեղծությունը, դա կարող է հանգեցնել ներքին հակամարտության և այն զգացողության, որ ձեր արժեքը գալիս է պահանջներ չունենալուց», - ասում է Թրևերսը։

Եվս մեկ թվացյալ անմեղ գովեստ. «Դու միակ մարդն ես, որի հետ կարող եմ անկեղծորեն խոսել»։

Այո, դա կարող է վստահության քվեի պես հնչել։ Բայց իրականում դա կարող է ազդարարել ավելի շատ հուզական կախվածության, քան մտերմության մասին։ Հոգեբանի խոսքով՝ մարդկանց համար օգտակար է ունենալ մի քանի մտերիմ հարաբերություններ, որոնցում նրանք կարող են «բաշխել» հուզական բեռը՝ կիսվել իրենց փորձով ոմանց հետ, ծիծաղել կամ շեղվել ուրիշների հետ։

«Որքան բազմազան են հուզական աջակցության աղբյուրները, այնքան ավելի ուժեղ է մեր հոգեկան առողջությունը»,-հավելում է փորձագետը։

Արտահայտություններ, որոնք իսկապես ամրապնդում են հարաբերությունները

Միևնույն ժամանակ, կան բառեր, որոնք իսկապես օգնում են զույգերին ավելի ուժեղ դառնալ։ Ըստ «13 բան, որ մտավորապես ուժեղ զույգերը չեն անում» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Էմի Մորինի՝ կան երեք հիմնական արտահայտություններ, որոնք պետք է ներառեք առօրյա կյանքում.

«Ես քեզ մի բան եմ ուզում պատմել, որը լսելը կարող է տհաճ լինել»։
- Սա ազնվության և դժվար թեմաներ քննարկելու պատրաստակամության նշան է։

«Կներես, եթե ես սխալվեցի»
- Ձեր պատասխանատվության գիտակցումը բացում է ճանապարհը դեպի համատեղ խնդիրների լուծում։

«Արի մտածենք, թե ինչպես լուծել այս խնդիրը»
- Նույնիսկ եթե խնդիրը վերաբերում է զուգընկերներից միայն մեկին, լուծման որոնմանը մասնակցելու պատրաստակամությունը ամրապնդում է վստահությունն ու գործընկերությունը։

«Նման արտահայտությունները զույգի մտավոր հասունության նշան են։ Եվ նույնիսկ եթե դուք դեռ չեք օգտագործում դրանք, կարող եք սկսել հիմա և տեսնել, թե ինչպես են ձեր հարաբերությունները ամրապնդվում»,-ասում է Մորինը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search