Կնամոլը, ինչպես ասում են, ախտորոշում է։ Հնարավոր է՝ այդ ախտորոշմանը դատապարտված է մոլորակի տղամարդկանց մեծ մասը։ Իհարկե, տարբեր անհատների այդ մոլուցքի մակարդակը «կանանց» սանդղակով տարբեր է լինում։
Կնամոլ են անվանում այն տղամարդկանց, ովքեր շատ են սիրում կանանց եւ չեն կարողանում նրանց հետ չկիսել իրենց սերը։ Միաժամանակ, երբ կնամոլները հետաքրքիր են ապրում, նրանց երկրորդ կեսին չես կարող նախանձել։
Կնամոլները կարող են ամուսնանալ մեկ անգամ, ընդհանրապես չամուսնանալ, կամ էլ ամուսնանալ իր յուրաքանչյուր սիրելիի հետ։ Նրանք գիտեն ինչպես վերաբերվել կանանց, գիտեն, թե իրենց ինչ է պետք:
Թեեւ հիմա շատ կնամոլներ նախընտրում են մեկ կին ունենալ, այսպես ասած՝ այն միակին, ով իր համար վստահելի է եւ վարպետորեն փոխում է իր վերաբերմունքը՝ կախված ամուսնու կյանքի ժամանակաշրջանից։
Եթե դուք հիմա հարաբերություններ ունեք կնամոլի հետ եւ մտածում եք ձեր կյանքը նրա հետ կապել, պետք է հասկանաք, թե ինչի եք համաձայնում։
Կյանքի ամենաանհանգիստ ու նյարդային ժամանակահատվածը կնամոլի հետ համարվում է այն շրջանը, երբ նա տարվում է նոր կնոջով եւ դուրս է գալիս «տան ուղեծրից»։ Այստեղ պետք է կարողանալ հմտորեն շահարկել իրավիճակը, որպեսզի նա, ամեն դեպքում, վերադառնա։
Հոգեբանական տեսանկյունից կնամոլի կնոջ համար դյուրին չէ դիմանալ մտերիմ մարդկանց ճնշումներին, ովքեր հաճախ տեղյակ են նրա ամուսնու քայլերից եւ առիթը բաց չեն թողնում իրենց կարծիքն արտահայտելու այդ կապակցությամբ՝ խառնվելով նրանց հարաբերություններին։
Այստեղ պետք է ոչ միայն ձեր հասցեին ասվածն անուշադրության մատնել, այլեւ շրջապատից հեռացնել խղճացողներին։ Կնամոլների կանայք փորձից գիտեն, որ եթե ուզում են իրենց ամուսնու կողքին լինել, ապա չպետք է նրանց վզկապ հագցնեն, քանի որ եթե «կանանց գնահատողը» բավականաչափ ազատություն չի զգում, կտրում է այդ վզկապը, իսկ այդ նրա կնոջ ծրագրերի մեջ չի մտնում։
Նյութը՝ infowoman.com.ua-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը