Առօրյա կյանքում հաճախ ենք լսում ամուսիններից, որ նրանցից մեկն անկողնում բաարարված չի լինում։ Մի զույգի հարաբարության մեջ յուրաքանչյուրը մեղքը գցում է մյուսի վրա, այլ հարաբերություներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է գտնել իր մեղքը։ Հաճախ են դեպքերը, երբ մարդիկ, չկարողանալով անկողնում ընդհանուր հայտարարի գալ, բաժանվում են։ Սակայն կան զույգեր, ովքեր տարիներ շարունակ այցելում են մասնագետի եւ փորձում են հաղթահարել խնդիրը։ Ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բացահայտնել եւ հեռացնել հիմնական պատճառը։ Թե ինչպես վարվեն այս զույգերը՝ ամուսնական կյանքը վայելելու համար, NEWS.am STYLE - ի թղթակցին պատմել է «Նյու-Մեդ» ուրոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյանը.
«Եթե կինը չի ասնում օրգազմի, պետք է պարզել դրա պատճառը։ Այս վիճակը կոչվում է անօրգազմիա, որը կարող է մի քանի պատճառ ունենալ եւ որը, համապատասխանաբար, մի քանի տեսակ է լինում։ Անօրգազմիայի տեսակից կախված համապատասխան շտկում է կատարվում եւ խորհուրներ են տրվում կոնկրետ զույգին։ Ի դեպ, անօրգազմիայի զարգացման համար ոչ միշտ է տղամարդը «մեղավոր»։
Գրգռվելու կարողությունը բարձրացնելու, սեռական ֆունկցիան ակտիվացնելու մի շարք կանացի եւ տղամարդու միջոցներ կան, տարբեր «սեքս-խաղալիքներից» սկսած, վերջացրած բուժական եւ դեղորայքային միջոցներից։ Սակայն որպես բժիշկ-սեքսոպաթոլոգ, խորհուրդ եմ տալիս խնդրի դեպքում անպայման պարզել դրա էությունը եւ համապատասխան օգնություն ստանալ։ Քանի որ հաճախ սեռական ֆունկցիայի խախտման տակ թաքնվում է պաթոլոգիկ պատճառ (ավելի պարզ ասած, ինչ-որ հիվանդագին վիճակ, հորմոնալ կամ նյարդաբանական կարգավիճակի խախտում, նյութափոխանակության խախտում, կամ էլ հոգեբանական խնդիր, ոչ ճիշտ զուգընկերային հարաբերություններ եւ այլն), եւ ընկերուհու կամ հարեւանի պարզ խորհուրդն այս դեպքում ոչ միայն չի օգնի, այլեւ նույնիսկ կվնասել եւ կխորացնել առանց այն էլ ժամանակի ընթացքում բարդացող սեռական ֆունկցիայի խախտումը։ Իսկ խորհրդատու որքան ասես կա, հատկապես սեքսի հարցում խորհուրդ տալ պատրաստ են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր կյանքում ընդամենը մեկ անգամ են զբաղվել սեքսով։
Պետք է նշել, որ օրգազմի հասնելու դժվարություն ունեցող կանայք, հիմնականում «սիրելի» դիրք ունեն, որի ժամանակ առավել գրգռվում են։ Դա կարող է պայմանավորված լինել կամ անատոմիական կամ ֆունկցիոնալ (տարբեր էրոգեն դիրքերի գրգռելիության աստիճանը) առանձնահատկություներով։ Սակայն սեռական կյանքը միօրինակություն չի սիրում, եւ չարժե «քարանալ» մի դիրքի վրա։
«Ես պառկած եմ, բավարարիր ինձ՝ թե կարող ես» սկզբունքով տրամադրվածությունը պաթոլոգիկ է եւ հանգեցնում է խախտումների։ Պետք է հասկանալ եւ գիտակցել, որ գործընթացում մասնակցում են երկուսն էլ եւ փոխադարձաբար պետք է զգան զուգընկերոջն ու մշակեն տեխնիկա, որն ավելի հարմար եւ ընդունելի կլինի երկուսի համար էլ։
Պետք է ասել, որ խիստ սեռական անհամապատասխանություն համարյա գոյություն չունի, եթե չխոսենք այն դեպքերի մասին, երբ զուգընկերները շատ տարբեր սեռական կազմվածք ունեն` մեկի մոտ վառ արտահայտված ուժեղ կազմածք է, մյուսի մոտ՝ վառ արտահայտված թույլ սեռական կազմվածք, համապատասխանաբար եւ սեռական պահանջմունքներն են տարբեր (հիմնականում միջին են լինում)։ Զույգի ներսում ներդաշնակությունը ստեղծվում է անկողնում համատեղ «քրտնաջան աշխատանքով»։ Զույգն ինքն է ստեղծում իր անհատական սեռական ներդաշնակությունը։ Այնպես որ, աղջիկների ամուսնությունից շատ առաջ վախը, թե կարող է ամուսնանան ու հանկարծ պարզվի, որ նրանք չափազանց անհամատեղելի են, որպես կանոն, անհիմն է։
Հարգելի ամուսիններ, սեքսում երբեք պետք չէ ոչ մի բանի վրա կենտրոնանալ ու սեւեռվել։ Պետք չէ օրգազմն ինքնանպատակ դարձնել, այլ՝ վայելել ընթացքը։ Հատկապես կանանց խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել սեփական զգացողություններին, կենտրոնանալ զուգընկերոջ քնքշանքի, համբույրների ու զգացողությունների վրա, եւ ամեն ինչ լավ կլինի՝ կլինի ցանկալի օրգազմը։ Դուք պարզապես պետք է կամ ինքներդ ձգտեք, կամ էլ դիմեք մասնագետի, ինչն ավելի արդյունավետ ու արագ է»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը