Շուտով ամառ է, եւ աղջիկների համար ամեն ինչ երկրորդ պլան է մղվում. առաջին խնդիրը նիհարելն է։ Ոմանք մարզասրահ են վազում, ոմանք սկսել են դիետայի հետեւել։ Ձեզ ենք ներկայացնում խոտաբույսեր, որոնք օգնում են նիհարելուն։
Նիհարելուն օգնող խոտաբույսերը նյութեր են պարունակում, որոնք ազդում են մարդու նյութափոխանակության վրա։ Այդ բույսերը նաեւ օգտագործում են արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։
Բույսերն օգնում են ավելորդ քաշի դեմ պայքարում, առանց բացասական հետեւանքի ազդում են ախորժակի վրա՝ նվազեցնելով քաղցրի հանդեպ հակումը, կարգավորում են նյութափոխանակությունն ու նպաստում աղիների ճիշտ գործելուն։
Օրինակ՝ Հոլլի Մաթեի տերեւների թուրմն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի խթանման վրա։ Չեզոքացնում է հոգնածությունն ու քնկոտությունը։ Այդ բույսերն ու դրանց հատկությունները հարյուրամյակներ ի վեր հայտնի են։ Հնդկացիները փորի ցանկացած ցավի դեմ Մաթե էին օգտագործում, ինչպես նաեւ որպես նիհարեցնող եւ իմունային համակարգն ամրացնող միջոց։
Մարսողությանը նպաստող խոտաբուսերից է նաեւ սամիթը։ Այն կարգավորում է աղիների աշխատանքը, ազատում փքվածությունից ու բորբոքումից։ Այս խոտաբույսերը նպաստում են սնունդն ավելի արագ մարսելուն:
Նույնքան լավ հայտնի ու արդյունավետ է ռեհանը, որը կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու նպաստում ճարպերի եւ սպիտակուցների մարսմանը։ Դիետոլոգիայում օգտագործվող մյուս խոտաբույսը հազրեվարդն է։ Այն կարգավորում է մարսողությունը, մեծացնում ախորժակն ու բարելավում արյան շրջանառությունը։ Սնունդը մարսելու համար կարող եք նաեւ ուրցի տերեւներ օգտագործել։ Իսկ կռատուկն օգնում է օրգանիզմից հեռացնել նյութափոխանակության համար ոչ պիտանի մթերքները։
Աղբյուրը՝ zateynica.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին