Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Քեմերոն Դիասի դիետան

19:04, 29 մայիսի

Վերջերս ներկայացրեցինք Քիմ Քարդաշյանի դիետան։ Այժմ հերթը հոլիվուդյան գեղեցկուհի Քեմերոն Դիասինն է։

Ամերիկյան կինոյի սլացիկ, ծաղկուն, նրբաճաշակ եւ հիասքանչ դերասանուհին իր տարիքից երիտասարդ տեսք ունի, բարակ գոտկատեղ, ձիգ կազմվածք եւ ավելորդ կիլոգրամների պակաս։ Ինչպե՞ս է այդ նրան հաջողվում, եթե հաշվի առնենք Դիասի աշխատանքային գրաֆիկը։ Քեմերոնը, 170 սմ հասակի դեպքում, 54-55 կգ քաշ ունի։

Քեմերոն Դիասի օրվա գրաֆիկը

Դերասանուհին իր օրը նախաճաշով է սկսում՝ այն համարելով առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկը։ Առավոտյան նա հիմնականում սպիտակուցով հագեցած սնունդ է ընդունում, որպեսզի ամբողջ օրն էներգիայով լեցուն լինի, ինչպես նաեւ կանխի ցելյուլիտի առաջացումը։ Այդ կարող է լինել եփած կամ թեթեւ, առանց յուղի տապակած սպիտակ մսով համբուրգեր (առանց կաշվի հավ), կանաչիով բանջարեղենային աղցան։

Ճաշից 30 րոպե առաջ հայտնի դերասանուհին սիրում է մեկ գավաթ հյութ խմել կամ թարմ բանջարեղեն ուտել։ Իսկ երկրորդ նախաճաշին նա հաճախ բանջարեղենային խավարտով ծովամթերք է ուտում։ Որպես կանոն՝ ամեն ինչ եփած։ Դիասը սիրում է ընթրել շոգեխաշած բանջարեղենով կամ սնկով ձվածեղով։ Չնայած առողջ սննդակարգին, Քեմերոնը դեմ չէ երբեմն արագ սնունդ ընդունելուն։ Սակայն նա այդպիսի սնունդ ուտում է ամսական մի քանի անգամ։ Իր սննդակարգից նա բացառել է ալկոհոլը, սուրճը, գազավորված ըմպելիքն ու քաղցրեղենը։

Ինչ վերաբերվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը. Քեմերոն Դիասը նախընտրում է սերֆինգը, վազքը, գոլֆը, յոգան եւ կարդիո վարժանքները։ Մշտական մարզումներն ու անյուղ սնունդը, ամեն դեպքում, դերասանուհուն անորեքսիայի չեն հանգեցրել։ Նրան հաջողվում է միշտ պահպանել չափը։

Խորհուրդ Քեմերոն Դիասից. եթե ցանկանում եք նիհարել, ապա ուշադրություն դարձրեք ոչ թե ձեր ափսեի պարունակությանը, այլ սննդի ընդունման քանակին։ Բացի այդ, սնունդը միշտ պետք է լավ ծամել, որպեսզի այն արագ եւ լավ յուրացվի օրգանիզմում։ Օգտակար է նաեւ առանց շաքարի ծամոնը, որպեսզի երբեմն հագեցնեք քաղցրի պահանջը։

Ճաշացանկ

- առաջին նախաճաշ. մի քանի հատ նուշ, անյուղ կաթով եւ բնական յոգուրտով կոկտեյլ

- երկրորդ նախաճաշ. եփած հավ եւ բանջարեղենով աղցան, կամ կանաչ թեյ եւ տարբեր մրգեր

- կեսօրին. թարմ քամած բանջարեղենի հյութ

- ճաշ. բանջարեղենով աղցան՝ համեմված ձիթապտղի յուղով եւ հավի գրիլ

- ընթրիք. եփած ձու, եփած սպանախ, բանջարեղենով աղցան, մի քիչ սեւ շոկոլադ

Որպեսզի այնպիսի տեսք ունենաք, ինչպիսին 40 տարեկանում Քեմերոն Դիասը, անհրաժեշտ է հետեւյալը. մշտապես փոխել ակտիվ մարզումների տեսակն ու սննդակարգի ուտեստները։ Ժամանակի ընթացքում նույնիսկ անթերի դիետային ու մարզումներին օրգանիզմը սովորում է։ Այդ նշանակում է, որ նյութափոխանակությունը դանդաղում է։ Այդ թույլ չտալու համար դերասանուհին հանգիստ է վերցնում ճիշտ սննդակարգից ու ավանդական սպորտից։ Օրինակ՝ սիրելի սերֆինգի փոխարեն պիլատեսով է զբաղվում, իսկ բանջարեղենի փոխարեն սնվում է հատիկավորներով ու ընդեղենով։

Աղբյուրը՝ fancy-journal.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել