Եթե նկատել եք, խանութների դարակներում, որտեղ սուրճի հատիկներով տարաներ են, ակտիվ եռուզեռ է նկատվում։ Հեռավոր անկյուններից երեւացող տեղեր են զբաղեցնում ոչ ավանդական ըմպելիքով՝ կանաչ սուրճով տարաները։ Վերջին շրջանում այն ամենուրեք գովազդում են։ Այն ներկայացնում են որպես նիհարելու համար շատ արդյունավետ միջոց։ Կարճ ժամանակում նիհարել ցանկացողներին առաջարկում են ձեռք բերել այս ըմպելիքը։ Ինչո՞վ է այդքան օգտակար կանաչ սուրճը։ Իսկապե՞ս այն նիհարելու համար է նախատեսված։ Ի՞նչ առավելություններ եւ թերություններ ունի այն:
Այս ըմպելիքը համեմատաբար վերջերս է տարածում գտել։ 2012 թվականին ամերիկյան գիտնականները եզրակացրել են, որ այս սուրճը կարող է օրգանիզմից բավական մեծ քանակությամբ ճարպ հեռացնել։ Այդ բացատրում են նրանով, որ ըմպելիքը քլորոգեն թթու է պարունակում, որն էլ հալեցնում է անպետք ճարպային շերտը։
Ըմպելիքը նպաստում է ոչ միայն ճարպերի հալեցմանը, այլեւ մարդու օրգանիզմում նյութափոխանակության ակտիվացմանը։ Քլորոգեն թթուն հագեցվածության զգացում է առաջացնում, ինչի շնորհիվ հեշտությամբ հնարավոր է վերահսկել սննդի ընդունումը։
Կանաչ թեյի որոշ բաղադրիչներ ակտիվացնում են մարդու ֆիզիկական եւ մտավոր գործունեությունը։ Բոլորին հայտնի ալկոլոիդներն ու կոֆեինը բարելավում են հիշողությունն ու նյարդային համակարգի աշխատանքը։
Ըմպելիքի մեջ կոֆեինի պարունակությունը ցածր է, ինչն էլ թույլ է տալիս խոսել մարդու առողջության համար դրա անվտանգության մասին։
Սուրճը օգնում է նաեւ միգրենի դեպքում, երբ մշտապես գլխացավեր են նկատվում։ Արդյունքը կարելի է նկատել արդեն մի քանի շաբաթ անց։
Կանաչ սուրճը կիրառվում է նաեւ կոսմետոլոգիայի մեջ, հատկապես մարմնի եւ դեմքի համալիր խնամքի համար: Հատիկներից քսուքներ եւ կրեմներ են պատրաստում։ Այդպիսի միջոցներն օգնում են կնճիռների եւ բշտիկների դեմ։ Բնական մթերքը մազերին կարող է աննախադեպ փայլ հաղորդել, իսկ եղունգներին՝ բացառիկ ամրություն։
Չնայած այս ըմպելիքի ընդունման բազմաթիվ առավելություններին, գոյություն ունեն նաեւ մի քանի թերություններ, որոնց մասին պետք է հիշել.
Յուրօրինակ համը։ Ոչ բոլորին է դուր գալիս կանաչ սուրճի առանձնահատուկ համը։ Չի կարելի ասել, որ ըմպելիքի համը տհաճ է եւ անտանելի, սակայն մի քիչ բուսական համ ունի, որը ոչ բոլորին է հաճելի։ Բայց այդ թերությունը կարելի է շտկել՝ սուրճին շաքարավազ ավելացնելով։
Կանաչ սուրճն ավելի թանկ է, քան սեւը, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Ասում են, որ ըմպելիքն այդքան էլ չի նպաստում նիհարելուն, եթե դրան զուգահեռ ֆիզիկական վարժություններ չեն կատարվում։
Կան նաեւ մի շարք հակացուցումներ։ Օրինակ՝ կանաչ սուրճ խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, փորլուծությամբ եւ օստեոպորոզով։ Կանաչ սուրճ չի կարելի օգտագործել նաեւ գլաուկոմայի եւ գրգռված աղիների դեպքում։ Հակառակ դեպքում, մարդը կարող է իր օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։
Ինչպես տեսնում եք, կանաչ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, ինչպես նաեւ օգնում է նիհարել։ Միաժամանակ, պետք է ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որպեսզի ձեզ մոտ առկա չլինեն այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում կանաչ սուրճի օգտագործումը բացասական հետեւանքներ կունենա։ Բացի այդ, նախքան հրաշք-միջոցի հետեւից վազելը, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ