Մայիսի 30-ին Լիբանանում կայացավ երգչուհի Դալիթայի առաջին մենահամերգը: Այս մասին NEWS.am STYLE-ը արդեն տեղեկացրել էր:
Իսկ համերգի տպավորությունների եւ Լիբանանում անցկացրաց օրերի մասին NEWS.am STYLE-ը զրուցեց Դալիթայի հետ:
« «Լիբանայան հրաշք մեկ շաբաթ». ահա այսպես կարող եմ նկարագրել մեր այցը: Ամեն ինչ շատ լավ էր, հոյակապ: Մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, մենք մեր ողջ թիմով գոհ ենք եւ պավորված: Մեր այցը պայմանականորեն կարող եմ բաժանել երկու մասերի: Առաջին երեք-չորս օրերը առավոտյան արթնանում էինք ու շտապում փորձի՝ պարի փորձեր, վոկալի փորձեր, փորձեր համերգասրահում ու նորից այդպես մինչեւ օրվա ավարտ, նպատակն էր լավ ներկայանալու մենահամերգին: Այդ ընթացքում հասցրեցինք նկարահանել նաև մեկ տեսահոլովակ: Լիբանանահայ համայնքի եւ Սուրբ Խաչ Հարբոյեան վարժարանի կողմից ստացա մի գեղեցիկ նվեր՝ տեսահոլովակ «Մենակ չենք մենք» երգիս հիման վրա, որը գրել է իմ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, գործիքավորել է կոմպոզիտոր եւ երգիչ Հայկոն, տեսահոլովակը նկարահանեց Բեյրութահայ Ռեժիսոր Հովիկ Հակոբյանը`համագործաքցելով անվանի «Shooters Production»-ի հետ եւ «Ալագյազ» պարախմբի մասնակցությամբ: Ի դեպ, մենահամերգից հետո ևս մեկ տեսահոլովակ նկարահանեցինք նույն թիմի անձնակազմով , որը կրկին նվեր էր իրենց կողմից: Այն նկարահանվեց սիրելի ուսուցչուհուս Էմմա Ասատրյանի «Հայերինն է» նվիրած երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակն է Անիտա Հաղվերդյանը, երգը գործիքավորել է A-Prodoction-ը: Իսկ համերգի մասին կարող եմ ասել, որ շատ լավ անցավ, իսկ արդյունքն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն էր, ծափահարություններն ու ցանկությունը, որ դարձյալ ստեղծվի նման հնարավորություն հանդիպելու իրենց հետ»,- ասաց երգչուհին:
Մենահամերգին Դալիթան կատարեց իր հիթ դարձած երգերը, նաեւ կատարեց աշուղական եւ երկու նոր երգեր:
«Պետք է հայտնեմ իմ շնորհակալույթունը բոլոր կազմակերպիչներին ոչ միայն համերգը բարձր մակարդակաով կազմակերպելու համար, այլ նաև տեսահոլովակների նկարահանմանն շատ մեծ աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, խիստ է դրված նկարահանման հարցը: Մենք մեր առաջին տեսահոլովակը նկարահանեցինք «Պուրճ Համուտի» հրապարակում, որի համար շնորհակալ ենք «Պուրճ Համուտի» քաղաքապետարանին, իսկ շարունակությունը նկարահանեցինք Բեյրութի կենտրոնում, Ազգային ժողովի հարեւանության, որը հսկվում էր հատուկ զինվորականների կողմից ու շնորհիվ Ս. Խաչ Հարբոյան վարժարանի տնօրեն Տիկին Ռիտա Բոյաջյանի ձեռք բերած թույլատրության, կարողացանք մտնել ներս՝ դեպի քաղաքի կենտրոն: Իսկ ահա երկրորդ տեսահոլովակր՝ «Ջիբեյլի Բիբլոս» պատմամշակութային եւ հնագիտական վայրում նկարահած տեսահոլովակիս համար անհրաժեշտ եղավ ձեռք բերել միանգամից 4 հաստատության համաձայնություն՝ մշակույթի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքապետարան ու պատմամշակութային այդ հաստատության թույլատրությունը: Տեսահոլովակների գեղեցիկ հագուստները նվիրել էր «Արեւ» design studio-ն: »,- նշեց Դալիթան:
«Տեսահոլովակների նկարահանունմներից բացի հրավերներ ստացա «Radio Sevan»-ի եւ «Vanadzayn Radio»-ի, ինչպես նաեւ «Future TV»-ի կողմից: Հյուրընկալվեցի «Kohar» երգչախմբի գրադարան եւ մասնակցեցի մի շարք միջոցառումների: Կարծում եմ, որ այցելոլով Լիբանան, իմ մենահամերգով կարողացա մի փոքրիկ ներդրում ունենալ Հայաստան- սփյուռք կապերի ամրապնդման մեջ: Վերադառնալով հայրենիք ինձ հետ բերեցի միայն սեր, ջերմություն, լավ հիշողություններ եւ դրական լիցքեր»,- հավելեց երգչուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 26 հուլիսի
Կանանց մոտ, ովքեր հազվադեպ են սեքսով զբաղվում, 70%-ով մահվան ռիսկն ավելի բարձր է21:19, 26 հուլիսի
Իտալայում «Սիրո ուղին» 12 տարի անց վերաբացվում է21:12, 26 հուլիսի
Կիթառահար Լեւոն Սիմոնյանի պահանջված լինելու գաղտնիքը20:33, 26 հուլիսի
Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. Աստիլբները գույն եւ ծավալ են հաղորդում պարտեզի ստվերային տարածքներին19:45, 26 հուլիսի
5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակ16:16, 26 հուլիսի
Իլոն Մասկը կրկին խոսել է Մարկ Ցուկերբերգի հետ «մենամարտի» մասին15:22, 26 հուլիսի
Լեդի Գագան եւ Սելին Դիոնը 2024-ի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը միասին կկատարեն «La Vie en Rose» խորհրդանշական երգը14:09, 26 հուլիսի
Ինչ են հագել աստղերը Փարիզի Louis Vuitton հիմնադրամում Prelude to Olympics միջոցառմանը13:18, 26 հուլիսի
Արքայազն Հարրին իր մտավախություններն է ներկայացրել՝ Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու հետ կապված12:16, 26 հուլիսի
Բիանկա Սենսորիի եւս մեկ համարձակ կերպարով. վարտիք եւ հազիվ ծածկված պտուկներ11:20, 26 հուլիսի
Քիմ Քարդաշյանը «ցնցել է» Իտալիայից հրապարակած իր վերջին կադրերով10:49, 26 հուլիսի
Սելենա Գոմեսը խենթորեն սիրահարված է իր ընկերոջը՝ Բենի Բլանկոյին