Ադրիանո Չելենտանոն եւ Կլաուդիա Մորին նշել են իրենց ոսկյա հարսանիքը, հայտնել է ansa.it-ը։
Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ Ադրիանո Չելենտանոն եւ Կլաուդիա Մորին գիրք են գրել։ Գրքի հեղինակն է դերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, Չելետանոյի կյանքի ուղեկից 70-ամյա Մորին։
Նա չի խուսափել գրքում ընդգրկել անձնական խոստովանություններ, որոնք հանդիպում են «օրագրի» պատմության ողջ ընթացքում։
Սակայն 76-ամյա Չելետանիոյի կինը չի ներկայացրել իրենց կյանքը միայն վարդագույն տեսանկյունից. ինչպես բոլոր զույգերի մոտ, այնպես էլ իրենց դեպքում եղել են խնդիրներ (օրինակ, Չելենտանոյի խանդը)։ Մորին գրքում հիշատակել է հետեւյալ դեպքը. «Մի անգամ Չելետանոն կտրել էր իմ բոլոր կարճ կիսաշրջազգեստները։ Եվ այդ ժամանակ ես մտա ամենաթանկ խանութը եւ գնեցի ամենաթանկ կարճ կիսաշրջազգեստները»։ Ի դեպ, գրքում կան նաեւ լուսանկարներ՝ վերցված անձնական արխիվից։
Նշենք, որ այս երջանիկ զույգը միասին է արդեն մոտ 52 տարի։ Ամուսնությունից առաջ նրանք երկու տարի նշանված են եղել։ Նրանք ծանոթացել են «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Կլաուդիան պատմել է, որ նա անգամ չի ցանկացել խաղալ ֆիլմում եւ նրան ստիպել է քույրը, ով եղել է Անդրեանոյի երկրպագուն։ Նրանք ամուսնացել են երկու տարի անց Գրոսետո քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում։ Զույգն ունի երկու դուստր՝ Ռոզիտան (49 տարեկան) եւ Ռոզալինդան (45 տարեկան() եւ մի որդի՝ Ջակոմո Չելենտանոն։ Աղջիկները դերասանուհիներ են, իսկ որդին՝ երգիչ։
Բայց երկրպագուների համար ամենագլխավոր նվերը նրանց անձնական արխիվից վերցված լուսանակրներ են։ «Մենք շատ-շատ ենք համբուրվել, եւ այդպես էլ շարունակում ենք մինչ հիմա»,- գրել է Մորին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:13, 16 հունիսի
21:20, 16 հունիսի
Bumble-ում ծանոթության նրբությունները19:30, 16 հունիսի
Wine Story. NOA-ի պատմությունը. Նոյից մինչև նոր ժամանակներ17:29, 16 հունիսի
Խելագար Մաքսից մինչեւ Խելագար Մաքս14:03, 16 հունիսի
33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, մինչեւ չհանդիպի իր երազանքների տղամարդուն13:45, 16 հունիսի
12:17, 16 հունիսի
«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը11:05, 16 հունիսի
Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակում եղել է Ծիծեռնակաբերդում, ծառ տնկել ու ծանոթացել Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությանը10:26, 16 հունիսի
Քեյթ Միդլթոնը, քաղցկեղի դեմ պայքարի ֆոնին, առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ09:00, 16 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:08, 15 հունիսի
Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է Բեն Աֆլեքի հետ ամուսնությունը փրկելու փորձերից16:17, 15 հունիսի
Քորթնի Քարդաշյանը պատմել է, թե ինչ է նվիրել ամուսնուն իրենց սեքսուալ կյանքի երրորդ տարեդարձի առթիվ