Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

Հայտնիների կենդանիները․ Սյուզաննա Մելքոնյանի կատվիկը, որին երգչուհին տվել է իր սիրելի արտիստի անունը

ՇոկTok. Իրինա Այվազյանը` կարոտի եւ որոշ ժամանակ սոցցանցերից ջնջվելու մասին

Yerevan Fashion Week-ի առաջին օրվա մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում

«Stylish faces». օծանելիքի փորձագետ Բոգդան Զիրյանովը՝ Հայաստանի բույրերի մասին

ՇոկTok. «Հորս սպանել են, երբ 15 տարեկան էի». տիկտոկեր Աշոտ (@ashayvi)

ՇոկTok. Տիկտոկեր Լոլան` առողջական խնդրի,«Հումորի լիգա»-ում կատարված սկանդալի ու հոր  բացակայության մասին

HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն փորձում է գուշակել հայերեն բառեր

Անձնական փորձ. շփում «անդրշիրիմյան ուժերի» հետ

22:07, 30 հուլիսի

Միանգամից ասեմ, որ ես չեմ հավատում այդ բոլոր էքստրասենսներին, գուշակներին, կախարդներին, կանխատեսներին եւ այլն։ Սակայն հանգամանքների բերումով եւ երբեմն էլ հետաքրքասիրությունից դրդված, ես գնացել են այդպիսի մարդկանց մոտ, ում անձամբ ես համարում եմ խաբեբաներ, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է խաղալ մարդկանց հոգեբանության հետ։ Այսօր ես որոշել եմ կիսվել Ձեզ հետ իմ անձնական փորձով, որը կպատմի իմ եւ «պարանորմալ մասնագիտության» ներկայացուցիչների շփման մասին։

Դեռեւս իմ լրագրողական կարիերայի ընթացքում ես իմ խմբագրության առաջադրանքով գնացել էի էքստրասենսների սրահ։ Գովազդային պաստառից պարզ երեւում էր, որ նրանց առաջարկած ոչ ավանդական բժշկության միջոցով նրանք կարող են աստղագիտական ​​ճշգրտությամբ տալ ցանկացած հիվանդության ախտորոշում եւ բուժել այն։ Ինձ ընդունեց մի կին-էքստրասենս։ Նա մի նիհարիկ, հաճելի ու համակրելի կին էր եւ բավականին ինտելիգենտ տեսք ուներ։ Մի քանի ստանդարտ հարցեր տալով (տարիքի եւ առողջական ընդհանուր վիճակի մասին)՝ նա ինձ պառկեցրեց բազմոցին եւ սկսեց սեանսը։ Սեանս ասելով ի նկատի ունեմ, որ նա ջղաձգորեն ձեռքի մի քանի շարժում էր անում եւ մարմնիս տարբեր հատվածներում ձեռքով թույլ հարվածում։ «Մանուկ հասակում թոքերի բորբոքում ունեցել եք»,- վստահ հարցրեց ակնոցով կին-էքստարսենսը։

Իմ մի փոքր անվստահ «ոչ» պատասխանից հետո նա ասաց. «ուրեմն ոտքի վրա եք անցկացրել»։ Սեանսի արդյունքում պարզ դարձավ, որ ես, լինելով 20 տարեկան, «աշխարհի ամենահիվանդ» մարդն եմ, եւ ես գործնականում ոչ մի առողջ օրգան չունեմ։

Ինչպես ասում էր սատիրիկ Միխայիլ Զադորնովը՝ «ուղեղում՝ ավազ, լյարդը՝ աղի մեջ»։ Իհարկե, բուժվելու համար դեռեւս պետք է նվազագույնը 10 սեանս էլ ընդունեի, ինչը մի կլորիկ գումար էր կազմելու։ Ես, զգալով ինձ մի մահացող տատիկ, եկա տուն եւ մայրիկիս ծիծաղելով պատմեցի էքստրասենսի «ախտորոշման» մասին։ Նշեմ, որ այդ օրը լի էր այդպիսի պարանորմալ մարդկանց հետ հանդիպումներով։ Մայրիկիս հյուր էր եկել մի կին, ով իրեն միաժամանակ ուֆոլոգ, էքստրասենս, եւ գուշակ էր համարում։ Ասեմ, որ նա չհասկացավ այն սարկազմն ու ծաղրը, որով ես ներկայացնում էի այս պատմությունն ու լրջորեն ասաց, որ ինձ թուղթ ու գիր են արել ու հանել իմ էներգիան, եւ նա միանգամից սկսեց պարել իմ շուրջը՝ էներգիան «վերականգնելու» համար...։

Երկրորդ անգամ ընկնելով ընկերուհիներիս ազդեցության տակ՝ գնացի մադամ Իլոնայի (անունը փոխված է) մոտ։ Երեւանում լուրեր էին պտտվում, որ նա ճշգրտորեն գուշակում է ապագան, եւ իր կանխատեսումները վայրկյանի ճշգրտությամբ կատարվում են։ Անկեղծ ասած՝ այդ մադամին ես միանգամից դուր չեկա։ Ոչ մի կերպ չէր ստացվում հեռացնել իմ քմծիծաղը։ Երբ ես լսեցի, որ այս տիկինը հեռախոսով խոսելիս «արդեն էներգիա էր փոխացել» զրուցակցին՝ նրա որոշ խնդիրներից ազատվելու համար, չկարողացա զսպել ծիծաղս։ Արդյունքում, մադամը բարկացած ինձ դռան կողմը ցույց տվեց։

Մի անգամ Մոսկվայում գործուղման ժամանակ ես եւ ընկերուհիս հիանալի տրամադրությամբ զբոսնում էինք Արբատով եւ հանկարծ մի գուշակի հանդիպեցինք։ Իմ անձնական կյանքում բավականին ծանր շրջան էր, եւ ես որոշեցի դիմել անդրշիրիմյան ուժերի օգնությանը՝ չնայած իմ թերահավատությանը. կանացի «երկաթե տրամաբանություն», այնպես չէ՞։Ե վ այսպես, սարսափելի մեծ լինզաներով (որոնք իր աչքերը երեք անգամ մեծացնում էին) ակնոց կրող տատիկը, անթարթ նայելով ինձ, սկսեց հարցեր տալ եւ ինձանից տեղեկություններ կորզել։ Խոստովանեմ, որ որոշ բաներ համընկան, ընդ որում այնպես եղավ, որ ես մի պահ սկսեցի հավատալ այսպիսի երեւույթների։ Ինձանից հետո նա սկսեց գուշակել իմ ընկերուհու ապագան եւ նրան ասաց գրեթե նույն բանը՝ մի փոքր իմպրովիզացիաներով։ Երբ մենք սկսեցինք վերլուծել տատիկի խոսքերը, հասկացանք, որ հավանաբար, տատիկը ֆիզիոնոմիստ (դիմագետ) էր։ Նա ուշադիր նայում էր «զոհի» դեմքի արտահայտությանը, ռեակցիաներին, այս կամ այն բառերին, խոսքերին, եւ «մարգարեություն անում», ինչը այնքան էլ դժվար գործ չէ ցանկացած «ինտելեկտով եւ զարգացած» մարդու համար։ Սակայն ինչպես կանխատեսել էր տատիկը՝ ես եւ ամուսինս ամուսնալուծվեցինք, բայց ինձ չի թվում, որ այդ մասին «նրան տիեզերքից էին հայտնել»։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը եւ «անդրշիրիմյան ուժերը» ոչ մի կապ չունեն։ Պարզապես մարդիկ հիմնականում նախընտրում են խուսափել պատասխանատվությունից՝ իրենց ձախողումներում, իսկ երբեմն էլ հաջողություններում «մեղադրելով» աստղերի դասավորվածությանը, լիալուսնին եւ աստվածների քմահաճույքին...

 

 Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում