Միանգամից ասեմ, որ ես չեմ հավատում այդ բոլոր էքստրասենսներին, գուշակներին, կախարդներին, կանխատեսներին եւ այլն։ Սակայն հանգամանքների բերումով եւ երբեմն էլ հետաքրքասիրությունից դրդված, ես գնացել են այդպիսի մարդկանց մոտ, ում անձամբ ես համարում եմ խաբեբաներ, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է խաղալ մարդկանց հոգեբանության հետ։ Այսօր ես որոշել եմ կիսվել Ձեզ հետ իմ անձնական փորձով, որը կպատմի իմ եւ «պարանորմալ մասնագիտության» ներկայացուցիչների շփման մասին։
Դեռեւս իմ լրագրողական կարիերայի ընթացքում ես իմ խմբագրության առաջադրանքով գնացել էի էքստրասենսների սրահ։ Գովազդային պաստառից պարզ երեւում էր, որ նրանց առաջարկած ոչ ավանդական բժշկության միջոցով նրանք կարող են աստղագիտական ճշգրտությամբ տալ ցանկացած հիվանդության ախտորոշում եւ բուժել այն։ Ինձ ընդունեց մի կին-էքստրասենս։ Նա մի նիհարիկ, հաճելի ու համակրելի կին էր եւ բավականին ինտելիգենտ տեսք ուներ։ Մի քանի ստանդարտ հարցեր տալով (տարիքի եւ առողջական ընդհանուր վիճակի մասին)՝ նա ինձ պառկեցրեց բազմոցին եւ սկսեց սեանսը։ Սեանս ասելով ի նկատի ունեմ, որ նա ջղաձգորեն ձեռքի մի քանի շարժում էր անում եւ մարմնիս տարբեր հատվածներում ձեռքով թույլ հարվածում։ «Մանուկ հասակում թոքերի բորբոքում ունեցել եք»,- վստահ հարցրեց ակնոցով կին-էքստարսենսը։
Իմ մի փոքր անվստահ «ոչ» պատասխանից հետո նա ասաց. «ուրեմն ոտքի վրա եք անցկացրել»։ Սեանսի արդյունքում պարզ դարձավ, որ ես, լինելով 20 տարեկան, «աշխարհի ամենահիվանդ» մարդն եմ, եւ ես գործնականում ոչ մի առողջ օրգան չունեմ։
Ինչպես ասում էր սատիրիկ Միխայիլ Զադորնովը՝ «ուղեղում՝ ավազ, լյարդը՝ աղի մեջ»։ Իհարկե, բուժվելու համար դեռեւս պետք է նվազագույնը 10 սեանս էլ ընդունեի, ինչը մի կլորիկ գումար էր կազմելու։ Ես, զգալով ինձ մի մահացող տատիկ, եկա տուն եւ մայրիկիս ծիծաղելով պատմեցի էքստրասենսի «ախտորոշման» մասին։ Նշեմ, որ այդ օրը լի էր այդպիսի պարանորմալ մարդկանց հետ հանդիպումներով։ Մայրիկիս հյուր էր եկել մի կին, ով իրեն միաժամանակ ուֆոլոգ, էքստրասենս, եւ գուշակ էր համարում։ Ասեմ, որ նա չհասկացավ այն սարկազմն ու ծաղրը, որով ես ներկայացնում էի այս պատմությունն ու լրջորեն ասաց, որ ինձ թուղթ ու գիր են արել ու հանել իմ էներգիան, եւ նա միանգամից սկսեց պարել իմ շուրջը՝ էներգիան «վերականգնելու» համար...։
Երկրորդ անգամ ընկնելով ընկերուհիներիս ազդեցության տակ՝ գնացի մադամ Իլոնայի (անունը փոխված է) մոտ։ Երեւանում լուրեր էին պտտվում, որ նա ճշգրտորեն գուշակում է ապագան, եւ իր կանխատեսումները վայրկյանի ճշգրտությամբ կատարվում են։ Անկեղծ ասած՝ այդ մադամին ես միանգամից դուր չեկա։ Ոչ մի կերպ չէր ստացվում հեռացնել իմ քմծիծաղը։ Երբ ես լսեցի, որ այս տիկինը հեռախոսով խոսելիս «արդեն էներգիա էր փոխացել» զրուցակցին՝ նրա որոշ խնդիրներից ազատվելու համար, չկարողացա զսպել ծիծաղս։ Արդյունքում, մադամը բարկացած ինձ դռան կողմը ցույց տվեց։
Մի անգամ Մոսկվայում գործուղման ժամանակ ես եւ ընկերուհիս հիանալի տրամադրությամբ զբոսնում էինք Արբատով եւ հանկարծ մի գուշակի հանդիպեցինք։ Իմ անձնական կյանքում բավականին ծանր շրջան էր, եւ ես որոշեցի դիմել անդրշիրիմյան ուժերի օգնությանը՝ չնայած իմ թերահավատությանը. կանացի «երկաթե տրամաբանություն», այնպես չէ՞։Ե վ այսպես, սարսափելի մեծ լինզաներով (որոնք իր աչքերը երեք անգամ մեծացնում էին) ակնոց կրող տատիկը, անթարթ նայելով ինձ, սկսեց հարցեր տալ եւ ինձանից տեղեկություններ կորզել։ Խոստովանեմ, որ որոշ բաներ համընկան, ընդ որում այնպես եղավ, որ ես մի պահ սկսեցի հավատալ այսպիսի երեւույթների։ Ինձանից հետո նա սկսեց գուշակել իմ ընկերուհու ապագան եւ նրան ասաց գրեթե նույն բանը՝ մի փոքր իմպրովիզացիաներով։ Երբ մենք սկսեցինք վերլուծել տատիկի խոսքերը, հասկացանք, որ հավանաբար, տատիկը ֆիզիոնոմիստ (դիմագետ) էր։ Նա ուշադիր նայում էր «զոհի» դեմքի արտահայտությանը, ռեակցիաներին, այս կամ այն բառերին, խոսքերին, եւ «մարգարեություն անում», ինչը այնքան էլ դժվար գործ չէ ցանկացած «ինտելեկտով եւ զարգացած» մարդու համար։ Սակայն ինչպես կանխատեսել էր տատիկը՝ ես եւ ամուսինս ամուսնալուծվեցինք, բայց ինձ չի թվում, որ այդ մասին «նրան տիեզերքից էին հայտնել»։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը եւ «անդրշիրիմյան ուժերը» ոչ մի կապ չունեն։ Պարզապես մարդիկ հիմնականում նախընտրում են խուսափել պատասխանատվությունից՝ իրենց ձախողումներում, իսկ երբեմն էլ հաջողություններում «մեղադրելով» աստղերի դասավորվածությանը, լիալուսնին եւ աստվածների քմահաճույքին...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը