Ձմռանը ողջ մարմինը հատուկ խնամքի կարիք ունի, իսկ մազերն՝ առավելեւս։ Ոմանք խորհուրդ են տալիս գլխարկ կրել, որպեսզի մազերը չսառեն, մյուսները, մտահոգվելով մազերի ձեւի մասին, հրաժարվում են գլխարկից։ Որն է ճիշտ, որը՝ սխալ, եւ ինչպես իրականում խնամել մազերը ձմեռը NEWS.am STYLE -ի թղթակցին պատմել է Maravilla գեղեցկության սրահի վարսահարդար-մոդելյոր Գառնիկ Սողոմոնյանը.

«Ձմռանն օդն ավելի չոր է դառնում, ինչից տուժում են մազերը։ Այդ պատճառով էլ ձմռանը մազերին խոնավեցում է անհրաժեշտ։ Համատարած ինչ-որ բան չեմ կարող խորհուրդ տալ, մազերի խնամքի միջոցները միշտ էլ անհատապես են ազդում։ Իմ գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ ամենալավ շամպույնը թեփ է առաջացրել, իսկ էժանագին ինչ-որ մի միջոցը՝ լավ ազդել։ Հիմա գլխարկների մասին. գլխի մաշկը, ինչպես նաեւ ողջ մարմնինը, պետք է շնչի։ Գլխարկով այդ պրոցեսը բարդանում է, իսկ մազերի արմատների մոտ մաշկը քրտնում է, ինչի պատճառով էլ սկսում է հիպերակտիվություն՝ մի պրոցես, որի ընթացքում մազերն սկսում են սովորականից շատ սնվել։ Իսկ գլխարկը հանելուց հետո մազն անմիջապես դադարում է նման «պահվածքը»։ Դա նույնն է, ինչ մինչեւ կարմրելը տաքացնել մետաղը, եւ անմիջապես էլ այն սառը ջուրը մտցնել։ Մաշկը «փակվում» եւ դադարում է մազերը բավարար սնել։ Եթե վախենում եք հիվանդանալուց, գլխարկը հագեք, երբ դուրս եք գալիս փողոց, սակայն մեքենա կամ փակ տարածություն մտնելիս անմիջապես հանեք այն։ Դա կօգնի մազաթափության դեմ պայքարարում»։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
