Տիկնիկային թատրոնի առջեւ կանգնած է մի ընտանիք: Գիշեր է, դրսում մարդ չկա:
Միայնակ հայտնված դերասանը հանկարծակիի է գալիս, նստում է կրպակի մոտ: Սպասում է. որոնում հայացքով: Նայում շուրջբոլորը…Նրա կողքին ընկած է ճամպրուկը, գինու կիսախմած շշեր, մի զույգ կարմիր կոշիկներ ու ակորդեոնը: Դրանք նախատեսված են ներկայացման համար: Բայց ի՞նչ ներկայացման: Անկյունում կանգնած մտածում եմ. «Ինչի՞ վրա է հույսը դրել: Այստեղ ոչ ոք չկա ու չի լինի: Անձրեւ, գիշեր, ցուրտ»:
Դերասանը վերցրեց երաժշտական գործիքը ու սկսեց նվագել մեղմ ֆրանսիական մի վալս: Ասֆալտին ընկնող անձրեւի կաթիլներից եկող գունեղ ձայնը հին պատեֆոնի աղմուկ հիշեցրեց: Հանկարծ թատրոնից սկսեցին մարդիկ դուրս գալ, բազմություն հավաքվեց: Բոլորը նայում էին ֆրանսիացուն: Մի պահ նա վերածվեց անկողնախորշի երկրպագուի: Նա ցանկանում էր ակորդեոնով վալս նվագել ամենահարազատի ու ցանկալիի համար, պարել նրա հետ ու…. «մեկ-երկու –երեք, մեկ –երկու, երեք…բայց Նա չկար»:
Ասպետը ճամպրուկում եղած հագուստից «ստեղծել» էր իր ընկերուհուն, իսկ հետո ինքը նույնպես վերափոխվեց «տիկնոջ», սիրահետեց բազմության մեջ գտնվող մի աղջկա, բայց այդպես էլ իր հարազատ ու միակին չգտավ…
Դերասանի դրամատիկ ապրումները հանդիսատեսին ծիծաղաշարժ էին թվում, քանի որ նա նույնպես ժպտում էր իր անհաջողություններից…
Ներկայացման ավարտին վալս հնչեց: Միայնակ դերասանը նվագեց հուզված բազմության համար: Զույգերը, աշնան տերեւների պես, քամուց պտտվում էին ու կամաց հաշվում. «մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք»:
Ֆոտո: Արտակ Պողոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ