HighFest փառատոնի շրջանակներում Հայաստան է այցելել ժամանակակից արվեստի Heliotropion թատրոնը: NEWS.am STYLE-ը ստացել է թատրոնի տնօրեն, գլխավոր դերակատար, խորեոգրաֆ եւ ներկայացումների հեղինակ Կլոտիլդա Տիրադրիտիի, ինչպես նաեւ հնչյունային ռեժիսոր, երաժիշտ եւ մարտական արվեստների վարպետ Պատրիկ Մատոյանի հետ զրուցելու էքսկլյուզիվ իրավունքը:

Բարի գալուստ Հայաստան, տիկին Տիրադրիտի : Դա Ձեր առաջի՞ն այցն է :
Շնորհակալություն : Արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստան եմ գալիս: Մենք եղել ենք Երեւանում այս տարվա սկզբին եւ աշխատել ենք Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի հետ, որտեղ օգնել ենք դասարաններից մեկին ներկայացում պատրաստել: Ես իտալուհի եմ: Հայերը նման են իտալացիներին իրենց զգացմունքայնությամբ, շփվելու ունակությամբ եւ ազգային հպարտությամբ: Այստեղ գտնվելը ինձ համար շատ հաճելի է:
Տիկին Տիրադրիտի, 2001 թվականից Դուք հանդիսանում եք Heliotropion թատրոնի հիմնադիրը: Ո՞րն է Ձեր թատերախմբի աշխատանքի հիմնական կոնցեպտը:
Մեր թատերախումբը հիմնականում բաղկացած է ինձանից, Պատրիկից եւ էլի մի քանի մարդկանցից : Մեր հիմնական գաղափարն է մարդկանց գիտակցությանը հասանելի դարձնել գլոբալիզացման խնդիրը եւ մարդու՝ անհատի դերը նրանում, անձի եւ տեխնիկական առաջընթացի հավերժական պայքարի խնդիրը: Ես պարում եմ եւ ներկայացնում եմ այն, ինչ կոչվում է քաղաքային խորեոգրաֆիա (chorégraphie urbaine) որոշակի տեսասյուժեի եւ երաժշտության ներքո, որը նվագում է Պատրիկը: Մեր ժամանակներում անձը կորսված է, կորել է նրա « ես »-ը: Մենք բոլորս խամաճիկներ ենք դարձել՝ սպառողների հասարակության մեջ ապրելով: Մեզ անընդհատ պնդում են, որ մենք պետք է գնենք այս կամ այն Iphone-նները կամ Ipad-ները, եւ միայն այդ դեպքում մենք կերջանկանանք: Անձի « ես »-ը ջնջվում է հսկայական շինությունների եւ սարքավորումների մեծ քանակության շրջապատում:


Պատրիկ, Դուք արդեն ութերորդ անգամ եք այցելում Հայաստանը: Ձեր կարծիքով, արդյո՞ք հայ հասարակությունը կըմբռնի Ձեր ուղերձը: Որքա՞ն կարեւոր է այն մեր երիտասարդության համար:
Քանի որ ես պարբերաբար մեկնում եւ հեռանում եմ, նկատում եմ, որ Հայաստանը քիչ-քիչ զարգանում է եւ հետեւում է ցանկացած ուրիշ երկրների օրինակին, ենթարկվում է գլոբալիզացման գործընթացին: Հայաստանը պետք է պատրաստ լինի այն ամենին, ինչը իրեն սպասվում է շատ կարճատեւ ժամանակ անց: Անձը կորցնում է իրեն: Մենք Ֆրանսիայում պատրաստ չէինք նրան, որ գլոբալիզացման գործընթացները կոչնչացնեն մարդուն որպես անձի: Այդ շատ լուրջ խնդիր է : Ես հասկանում եմ, որ տնտեսապես թույլ երկրում միշտ առաջին տեղն է գրավում սնվելու եւ նյութական հարմարավետության խնդիրը, սակայն համոզված եմ, որ սրընթաց զարգացող Երեւանում շուտով նաեւ կծագի այս խնդիրը:
Իսկ ինչպիսի՞ ելք եք տեսնում այդ իրավիճակից:
Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, ունենք այն, ինչը Եվրոպայում վաղուց չկա: Խոսքը ազգային մշակույթին եւ գաղափարին նվիրվածության մասին է: Այդ պետք է աջակցի մեզ, որպեսզի մենք չկորցնենք մեզ: Հասկանում եք, մարդկային էվոլյուցիան եւ քաղաքի էվոլյուցիան տարբեր տեմպերով են զարգանում, եւ մենք պետք է գտնենք ոսկե միջինը այդ երկու ծայրահեղությունները միավորելու համար: Դա հանուն փրկության մի յուրօրինակ պայքար է: Ցանկացած անձ պետք է սկսի ինքն իրենից, իր գիտակցությունից, կյանքում իր տեղից:

Կարծում եք, որ կարող եք հաղթե՞լ այս պայքարում:
Չգիտեմ, բայց կարծում եմ, որ հարկավոր է ինչ-որ բան անել: Կարեւորը հենց ինքն է՝ գաղափարը: Այն Արարատի նման է՝ միշտ մեր առջեւում է, բայց մենք չենք կարողանում հասնել նրան: Սակայն այն միտքը, որ մի օր այն մերն է լինելու, ստիպում է մեզ ապրել այդ հույսով: Այդպիսինն է նաեւ մեր թատրոնի եւ պիեսի՝ «Study for an urban choreography», գաղափարը, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել Ազգային տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 8-ին:
Զրուցեց Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 22 սեպտեմբերի
Գրեյս Քելլիի զգեստը 64 տարի անց. արքայադուստր Ալեքսանդրան ստեղծել է շքեղ նորաձևության դեժավյու11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ10:18, 22 սեպտեմբերի
«Ծնողի ամենավատ մղձավանջը». Սինդի Քրոուֆորդը անմխիթար վիճակում է 27–ամյա որդու ողբերգական մահից հետո09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված