Այս տարի դիմահարդարման մեջ արդիական են վառ գույները, հատկապես` փայլերը: Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՆՆ» գեղեցկության սրահի դիմահարդար Քրիստինե Արշակյանը:
Նրա խոսքով` շատ նորաձեւ է համարվում ոսկեգույնը, արծաթագույնը, կարելի է համադրել նաեւ «հակադիր գույներ», օրինակ` կանաչը կապույտի հետ եւ այլն:
«Այս տարվա դիմահարդարումը հնարավորություն է տալիս անել այն, ինչ ուզում ենք, սահմաններ եւ արգելքներ չկան, սահմանը անսահմանությունն է»,- ասաց նա: Նորաձեւության տենդենցներում այս տարի շրթներկը պետք է լինի մուգ, հագեցած գույն, օրինակ` բորդո, շագանակագույն եւ այլն:
Աչքերի դեպքում կարելի է օգտագործել յուղոտ եւ փայլ ունեցող ստվերաներկեր, իսկ ծայրերը ընդգծել մատիտով կամ սուրմայով: Կարմրաներկը պետք է համահունչ լինի դեմքին եւ դիմահարդարմանը:
Քրիստինեն խորհուրդ է տալիս դիմահարդարումը համապատասխանեցնել կերպարին եւ հագուստին: Օրինակ` առօրյա դիմահարդարման դեպքում պարզապես կարելի է ունենալ խնամված մաշկ, տոնային քսուկով ստանալ հարթ մակերես, օգտագործել քիչ կարմրաներկ եւ դիմահարդարումը պատրաստ է: Իսկ երեկոյան դիմահարդարում անելիս պետք է հաշվի առնել, թե որտեղ եք գնում, ինչ եք հագնելու եւ այլն: Օրինակ` կարելի է օգտագործել արհեստական թարթիչներ, մուգ ստվերաներկեր, մուգ շրթներկ: Քրիստինեն վստահեցնում է, որ պրոֆեսիոնալի ձեռքում դեմքի ցանկացած թերություն կարելի է թաքցնել կամ շտկել ճիշտ դիմահարդարմամբ:
Օրինակ, նա նշում է, որ եթե դեմքին որեւէ հատվածում օգտագործում ես մուգ գույներ, դա նեղացնում է տվյալ տարածքը, իսկ եթե ցանկանում ես լայնացնել այն, ապա պետք է օգտագործել բաց գույներ: Սա վերաբերում է թե շուրթերին, թե աչքերին:
Դիմահարդարը նկատեց, որ հայ աղջիկների եւ կանանց հիմնական սխալները կապված են հոնքերի խնամքի հետ, մասնավորապես` նրանք կարող է մասնագետի մոտ մշակեն հոնքերը, բայց հետո սկսեն անձամբ մշակեն դրանք եւ ամեն ինչ փչացնեն: Քրիստինե Արշակյանը խորհուրդ է տալիս կանանց եւ աղջիկներին` ունենալ դիմահարդար, դիմել մասնագետներին, ինչպես նաեւ` հետեւել տենդենցներին, բայց չվազել դրանց հետեւից եւ միշտ հաշվել առնի անհատական առանձնահատկությունները:
Ի դեպ, ամանորին դիմահարդարման մեջ եւս գնաճ նկատվում է: Կենտրոնի գեղեցկության սրահներում դիմահարդարումը 10-25 հազար դրամ է, միայն աչքերի հարդարումը` 5000-7000 դրամ է, հոնքերի մշակումը` 2000-3000 դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը