Առաջիկա կինո-ուրբաթը պրեմիերաներով լի է։ Այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք «Գանմեն» եւ «Պոլտերգեյստ» ֆիլմերը, որոնք երկուսն էլ կարելի էր դիտել միայն այն պարագայում, եթե ուրիշ ոչինչ չունեք անելու ազատ ժամանակն անցկացնելու համար։
Չնայած «Գանմեն»-ում ընդգրկված դերասանական հիանալի կազմին՝ ֆիլմը բավականին երկար ու ձանձրալի է ստացվել։ Շոն Պենի եւ Խավյեր Բարդեմի մասնակցությամբ նկարահանված այս ինտելեկտուալ մարտաֆիլմը լի է երկխոսություններով, իսկ գործողությունները շատ քիչ են։ Ուստի, եթե մտածում եք, որ սպանություններով եւ գերլարված իրադարձություններով հարուստ ֆիլմ պետք է դիտեք, ուրեմն շտապեմ հիասթափեցնել ձեզ։ Ըստ իս՝ սա ոչ թե հոլիվուդյան դասական մարտաֆիլմ է, այլ լրտեսական թրիլեր՝ հոգեբանական դրամայի բնորոշ տարրերով։
Գլխավոր հերոս Ջիմ Տերյեն (Շոն Պեն) միջազգային վարձու մարդասպան է, որը Կոնգոյի նախարարի սպանությունից հետո իր մեղքն ապաշխարելու նպատակով մեկնում է Աֆրիկա եւ սկսում մարդասիրական գործունեություն ծավալել։ Բայց իհարկե, Ջիմի ընկերները չեն գնահատում այս ամենը եւ հետապնդում են նրան։ Ջիմը դիմում է իր նախկին գործընկերոջը՝ Ֆելիքսին (Խավյեր Բարդեմ)։ Սակայն վերջինս համաձայնում է օգնել Ջիմին միայն մեկ պայմանով՝ եթե նա ընդմիշտ հեռանա իր կյանքից, քանի որ երկու հանցագործները սիրում են նույն կնոջը...
«Պոլտերգեյստ» ֆիլմը Սթիվեն Սփիլբերգի 1982թ-ին նկարահանված համանուն ֆիլմի նոր տարբերակն է։ Նրանք, ովքեր դիտել են Սփիլբերգի ֆիլմը կհիասթափվեն. փորձը ցույց է տալիս, որ վերանկարահանված ֆիլմերը միշտ զիջում են բնօրինակներին։ Բավականին ծանոթ եւ տարածված իրավիճակ, որ ծնողները փորձում են փրկել իրենց դստերը գերբնական ուժերից։ Սակայն սյուժեն գրավիչ չէ հեռուստադիտողի համար, քանի որ հանգուցալուծումը կանխատեսելի է։ Բայց կան տեսարաններ, որոնք կստիպեն ձեզ սարսափից քարանալ։ Մի խոսքով, իմ գնահատականը՝ 3...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը