Սանրվածքից շատ բան է կախած. ոճը, արտաքին տեսքը, տրամադրությունը, հաջողությունը։ «Գրագետ» սանրվածքն ընդգծում է արժանիքներն ու քողարկում արատները, թաքցնում է տարիքը եւ, գլխավորը, կնոջը պարզապես անկրկնելի է դարձնում։ Սակայն, ցավոք, բոլոր չէ, որ համապատասխան սանրվածք են ընտրում։ Մեզ մոտ արդեն տարածված է. ուր էլ որ գնում են կամ «դիֆուզ» կամ «խառը» ֆեն են անում, առանց հաշվի առնելու, արդյո՞ք սազում է իրենց, թե՞ ոչ։ Այս մասին ավելի մանրամասն հատուկ NEWS.am STYLE -ի համար պատմում է երեւանյան SG գեղեցկության սրահի մասնագետ-վարսահարդար Գեւորգ Սարգսյանը։
Տարբերություն կա՞ հարսանեկան ու ծննյդան օրվա համար սանրվածքում։
Այո։ Պետք է տարբերել ինչպես ամենօրյա ու երեկոյան, այնպես էլ ծննդյան օրվա ու հարսանիքի սանրվածքները։ Սակայն շատերն են հաճախ դրանք շփոթում։ Մեր աղջիկները կարող են շուկա գնալ երեկոյան, իսկ հարսանիք՝ ամենօրյա սանրվածքով։ Կարծում եմ, նրանք պետք է կարողանան տարբերել երեկոյան ու ամենօրյա ոճերը։ Դրա համար պետք է գրագետ ոճաբաններ լինեն, ովքեր սանրվածքն անելուց առաջ կտեղեկանան, թե ո՞ւր է գնալու հաճախորդը եւ որպես փորձառու մասնագետ, համապատասխան սանրվածք կընտրեն։
Դուք ինքներդ որքա՞ն ժամանակ եք ծախսում հաճախորդին բացատրելու համար։
Ի տարբերություն շատերի, ես չեմ շատապում ու բավարար ժամանակ եմ տրամադրում բացատրելու համար։ Կարծում եմ այդպես պետք է անի իր գործի իսկական վարպետը։ Սակայն, համաձայնվեք, որ հաճախ հաճախորդը չի լսում խորհուրդն ու պահանջում է այն, ինչ ինքն է ցանկանում։
Ի՞նչ անել այդ դեպքում։
Ճիշտ եք, այդպես պատահում է մեծամասամբ։ Սակայն, եթե աղջիկն ինձ ասում է, որ ցանկանում է հյուս անել, քանի որ ծննդյան տոնակատարության պետք է մասնակցի, ես չեմ կարող նրան չմերժել։ Ակնհայտ է, որ նման սանրածքով նման տեղ չեն գնում։ Տեսեք, եթե գնաք հյուսով, ամբողջ ժամանակ միայն կմտածեք, որ այն չքանդվի եւ նույնիսկ չեք էլ պարի։ Ավելի լա՞վ չէ հասարակ սանրածք անել, հանգիստ սրտով պարել եւ ուրախանալ, եւ վերջապես հրաշալի ժամանակ անցկացնել։ Ասացիք, որ ավելի լավ է պարզ սանրածքով գնալ։
Իսկ ի՞նչ է պետք ամենօրյա սանրվածքը երեկոյանից տարբեր անելու համար։
Միայն մի բան. դիմեք փորձված եւ բանիմաց մասնագետի։ Ձեր կարծիքով, երեկոյան սանրվածքի համար աքսեսուարներ պե՞տք են։ Սահմանափակում չկա, դա ճաշակի խնդիր է՝ ով ի՞նչ է սիրում ու նախընտրում։Սանրվածքի ոչ պակաս կարեւոր տարր է հերափունջը։
Ինչպե՞ս այն ճիշտ հարմարեցնել սանրվածքին։
Հերափունջը, որպես կանոն, չի քննարկվում։ Դրա տեսակի ընտրությունը հիմնականում կախված է հաճախորդի ճաշակից։ Կարող եմ միայն խորհուրդ տալ՝ ելնելով դեմքի ձեւից. կսազի, թե՞ ոչ, իսկ որոշողը հաճախորդն է։ Ձգտում եմ, որ յուրաքանչյուր կտրվածք համապատասխանի դիմագծերին։ Թեեւ հակված եմ կարծել, որ դա յուրաքանչյուրի ազատ ընտրությունն է, եւ մարդն իրեն կարող է ցանկացած կտրվածք թույլ տալ։
Ի՞նչ տեսակի հերափունջ են նախընտրում հայուհիները երեկոյան սանրվածքի համար։
Պետք է նշել, որ հայուհիները նախընտրում են հերափնջի երկու հիմնական ձեւ՝ ուղիղ եւ համընդհանուր։ Ուղիղը օգտագործվում է ավելի քիչ քան համընդհանուրը, քանի որ այն ավելի դժվար է խնամելը։ Ուղիղը պետք է պահել նվազագույնը 4-5 ամիս։ Իսկ համընդհանուրն ավելի հեշտ է խնամելը, այդ պատճառով էլ երեկոյան սանրվածքների համար նախընտրելի են հենց այդպիսի հերափնջերը։
Եւ վերջում՝ ինչ խորհուրդ կտայիք մեր աղջիկներին։
Եթե գեղեցիկ ճակատ ունեք, ապա հերափնջի կարիք չկա, իսկ եթե այն նեղ է, օրինակ, կամ սպիով, ապա անպայման պետք է հերափունջը, այն կթաքցնի թերությունները։ Ճիշտ ընտրություն կատարեք՝ միշտ զգուշացնում եմ իմ հաճախորդին. հերափնջից ազատվելու համար պետք է չարչարվեք 5-6 ամիս։ Իսկ, ինչպես հայտնի է, ոչ բոլորն են համբերատար։ Այդ պատճառով էլ հատուկ դպքերի համար ընտրեք հարփնջի ճիշտ ձեւ։ Իսկ ամենակարեւորը՝ լսեք մասնագետի խորհուրդը, նա վատը չի ցանկանա։
Զրուցեց Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ