MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ընտրում ենք սանրվածք

20:23, 19 հունվարի

Սանրվածքից շատ բան է կախած. ոճը, արտաքին տեսքը, տրամադրությունը, հաջողությունը։ «Գրագետ» սանրվածքն ընդգծում է արժանիքներն ու քողարկում արատները, թաքցնում է տարիքը եւ, գլխավորը, կնոջը պարզապես անկրկնելի է դարձնում։ Սակայն, ցավոք, բոլոր չէ, որ համապատասխան սանրվածք են ընտրում։ Մեզ մոտ արդեն տարածված է. ուր էլ որ գնում են կամ «դիֆուզ» կամ «խառը» ֆեն են անում, առանց հաշվի առնելու, արդյո՞ք սազում է իրենց, թե՞ ոչ։ Այս մասին ավելի մանրամասն հատուկ NEWS.am STYLE -ի համար պատմում է երեւանյան SG գեղեցկության սրահի մասնագետ-վարսահարդար Գեւորգ Սարգսյանը։ 

Տարբերություն կա՞ հարսանեկան ու ծննյդան օրվա համար սանրվածքում։ 

Այո։ Պետք է տարբերել ինչպես ամենօրյա ու երեկոյան, այնպես էլ ծննդյան օրվա ու հարսանիքի սանրվածքները։ Սակայն շատերն են հաճախ դրանք շփոթում։ Մեր աղջիկները կարող են շուկա գնալ երեկոյան, իսկ հարսանիք՝ ամենօրյա սանրվածքով։ Կարծում եմ, նրանք պետք է կարողանան տարբերել երեկոյան ու ամենօրյա ոճերը։ Դրա համար պետք է գրագետ ոճաբաններ լինեն, ովքեր սանրվածքն անելուց առաջ կտեղեկանան, թե ո՞ւր է գնալու հաճախորդը եւ որպես փորձառու մասնագետ, համապատասխան սանրվածք կընտրեն։ 

Դուք ինքներդ  որքա՞ն ժամանակ եք ծախսում հաճախորդին բացատրելու համար։ 

Ի տարբերություն շատերի, ես չեմ շատապում ու բավարար ժամանակ եմ տրամադրում բացատրելու համար։ Կարծում եմ այդպես պետք է անի իր գործի իսկական վարպետը։ Սակայն, համաձայնվեք, որ հաճախ հաճախորդը չի լսում խորհուրդն ու պահանջում է այն, ինչ ինքն է ցանկանում։

Ի՞նչ անել այդ դեպքում։ 

Ճիշտ եք, այդպես պատահում է մեծամասամբ։ Սակայն, եթե աղջիկն ինձ ասում է, որ ցանկանում է հյուս անել, քանի որ ծննդյան տոնակատարության պետք է մասնակցի, ես չեմ կարող նրան չմերժել։ Ակնհայտ է, որ նման սանրածքով նման տեղ չեն գնում։ Տեսեք, եթե գնաք հյուսով, ամբողջ ժամանակ միայն կմտածեք, որ այն չքանդվի եւ նույնիսկ չեք էլ պարի։ Ավելի լա՞վ չէ հասարակ սանրածք անել, հանգիստ սրտով պարել եւ ուրախանալ, եւ վերջապես հրաշալի ժամանակ անցկացնել։ Ասացիք, որ ավելի լավ է պարզ սանրածքով գնալ։

Իսկ ի՞նչ է պետք ամենօրյա սանրվածքը երեկոյանից տարբեր անելու համար։ 

Միայն մի բան. դիմեք փորձված եւ բանիմաց մասնագետի։ Ձեր կարծիքով, երեկոյան սանրվածքի համար աքսեսուարներ պե՞տք են։ Սահմանափակում չկա, դա ճաշակի խնդիր է՝ ով ի՞նչ է սիրում ու նախընտրում։Սանրվածքի ոչ պակաս կարեւոր տարր է հերափունջը։

Ինչպե՞ս այն ճիշտ հարմարեցնել սանրվածքին։ 

Հերափունջը, որպես կանոն, չի քննարկվում։ Դրա տեսակի ընտրությունը հիմնականում կախված է հաճախորդի ճաշակից։ Կարող եմ միայն խորհուրդ տալ՝ ելնելով դեմքի ձեւից. կսազի, թե՞ ոչ, իսկ որոշողը հաճախորդն է։ Ձգտում եմ, որ յուրաքանչյուր կտրվածք համապատասխանի դիմագծերին։ Թեեւ հակված եմ կարծել, որ դա յուրաքանչյուրի ազատ ընտրությունն է, եւ մարդն իրեն կարող է ցանկացած կտրվածք թույլ տալ։ 

Ի՞նչ տեսակի հերափունջ են նախընտրում հայուհիները երեկոյան սանրվածքի համար։

Պետք է նշել, որ հայուհիները նախընտրում են հերափնջի երկու հիմնական ձեւ՝ ուղիղ եւ համընդհանուր։ Ուղիղը օգտագործվում է ավելի քիչ քան համընդհանուրը, քանի որ այն ավելի դժվար է խնամելը։ Ուղիղը պետք է պահել նվազագույնը 4-5 ամիս։ Իսկ համընդհանուրն ավելի հեշտ է խնամելը, այդ պատճառով էլ երեկոյան սանրվածքների համար նախընտրելի են հենց այդպիսի հերափնջերը։ 

Եւ վերջում՝ ինչ խորհուրդ կտայիք մեր աղջիկներին։ 

Եթե գեղեցիկ ճակատ ունեք, ապա հերափնջի կարիք չկա, իսկ եթե այն նեղ է, օրինակ, կամ սպիով, ապա անպայման պետք է հերափունջը, այն կթաքցնի թերությունները։ Ճիշտ ընտրություն կատարեք՝ միշտ զգուշացնում եմ իմ հաճախորդին. հերափնջից ազատվելու համար պետք է չարչարվեք 5-6 ամիս։ Իսկ, ինչպես հայտնի է, ոչ բոլորն են համբերատար։ Այդ պատճառով էլ հատուկ դպքերի համար ընտրեք հարփնջի ճիշտ ձեւ։ Իսկ ամենակարեւորը՝ լսեք մասնագետի խորհուրդը, նա վատը չի ցանկանա։ 

Զրուցեց Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել