Մենք մի քանի օր առաջ գրել ենք Նյու Յորքում Balmain x H&M-ի շոու ցուցադրության մասին, որին մասնակցել էին Քենդալ Ջենները, Քայլի Ջենները, Ջիջի Հադիդը եւ այլ աստղեր:
Քենդալը ցուցադրության ամենապահանջված աստղերից մեկն էր. Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը մի քանի անգամ անցել է պոդիումով Օլիվյե Ռուսթենի ստեղծած հագուստներով:
Մենք ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել դիզայների ստեղծած երկու զգեստի վրա, որոնցով ներկայացել էր Քենդալը:
Եվ այսպես, NEWS.am STYLE –ը սկսում է նոր շարք ՝ «Նորաձեւության փորձագետի տեսակետ» խորագրով ու այսօր ձեզ ենք ներկայացնում Hayk Avanesyan Նորաձեւության տան տնօրեն Վարդուհի Ավանեսյանի վերլուծությունը:
«Քենդալ Ջեններն աշխարհի ամենահայտնի ու ամենապահանջված երիտասարդ մոդելներից մեկն է: Նա գեղեցիկ ու ազնվարյուն դիմագծեր ունի: Balmain for H&M նորաձեւության ցուցադրության ժամանակ Քենդալի ցուցադրած երկու կերպարներից ինձ ավելի շատ առաջինը դուր եկավ, որում Քենդալը սեւ բլուզով էր՝ ասեղնագործած փայլուն թելերով, ուլունքներով ու մարգարիտներով: Եվ լայն սեւ տաբատ՝ սեւ-ոսկեգույն գոտիով, որն ընդգծում էր նրա իրանը:
Իսկ երկրորդ կերպարում նա նույնպես սեւ լայն տաբատով էր եւ ավելի զուսպ երանգներով բլուզով: Երկու կոստյումներն էլ զարդարված էին խոշոր աքսեսուարներով՝ պարանոցին ու ձեռքերին: Քենդալի հագուստում, ինչպես նաեւ հավաքածուի բոլոր մյուս մոդելներում, ֆրանսիական շքեղությունը, ճոխությունը, զգայականությունը, թեթեւությունը հոյակապ համադրված էին ժամանակակից փոփ մշակույթի, շոու բիզնեսի ու դրայվի հետ: Այսինքն՝ բարձրաոճ նորաձեւությունը համադրված է փողոցային նորաձեւության հետ, լյուքսը մասս- մարկետի հետ: Վստահ եմ, որ H&M բրենդի համագործակցությունը Balmain նորաձեւության ֆրանսիական տան հետ հաջողվել է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:13, 16 հունիսի
21:20, 16 հունիսի
Bumble-ում ծանոթության նրբությունները19:30, 16 հունիսի
Wine Story. NOA-ի պատմությունը. Նոյից մինչև նոր ժամանակներ17:29, 16 հունիսի
Խելագար Մաքսից մինչեւ Խելագար Մաքս14:03, 16 հունիսի
33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, մինչեւ չհանդիպի իր երազանքների տղամարդուն13:45, 16 հունիսի
12:17, 16 հունիսի
«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը11:05, 16 հունիսի
Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակում եղել է Ծիծեռնակաբերդում, ծառ տնկել ու ծանոթացել Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությանը10:26, 16 հունիսի
Քեյթ Միդլթոնը, քաղցկեղի դեմ պայքարի ֆոնին, առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ09:00, 16 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:08, 15 հունիսի
Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է Բեն Աֆլեքի հետ ամուսնությունը փրկելու փորձերից16:17, 15 հունիսի
Քորթնի Քարդաշյանը պատմել է, թե ինչ է նվիրել ամուսնուն իրենց սեքսուալ կյանքի երրորդ տարեդարձի առթիվ