Չափազանց յուղոտ մազերը շատ կանանց ու տղամարդկանց խնդիրն է։ Ինչպես խնամել մազերը, որպեսզի դրանք գեղեցիկ տեսք ունենա։ NEWS.am STYLE –ի ընթերցողին այդ մասին կպատմի «Ազալեա» գեղեցկության սրահի վարսահարդար Գոհար Գրիգորյանը.
«Մարդու մազերի տեսակը որոշվում է դեռեւս վաղ մանկուց։ Եթե երեխայի մազերը յուղոտ են, ծնողները երեխայի գլուխը լվանում են շաբաթական չորս անգամ, առանց մտածելու, որ սեփական ձեռքով փչացնում են մանկական մազերի արմատները։ Նույն պատկերն է նաեւ յուղոտ մազեր ունեցող մեծերի մոտ։ Նման այցելուներին, ովքեր արդեն հասցրել են փչացնել թե իրենց եւ թե երեխայի մազերի արմատները, խորուրդ եմ տալիս գլուխը լվանալ շաբաթական երեք անգամ չորացած մազերի համար շամպույնով։
Հավատացեք, ձեր մազերի խնամված տեսքը կախված է միայն ձեզնից ու այն բանից, թե որքան շատ եք սիրում ձեր մազերը։ Դրանք չի կարելի հաճախակի լվանալ, քանի որ արդյունքը հակառակը կարող է լինել։ Օրինակ բերեմ. հաճախորդներից մեկը դժգոհում էր իր մազերից՝ պնդելով, որ դրանք շատ յուղոտ են եւ ինքը ստիպված է դրանք լվանալ ամեն օր։ Երբ ծնվեց նրա առաջին երեխան, ամբողջ ժամանակը նա տրամադրում էր երեխային։ Եւ հիշելով, որ մազերը լվացել է մեկ շաբաթ առաջ, շատ էր զարմացել դրանց գեղեցկությունից։ Այդ ժամանակ նա հիշեց իմ խոսքերն ու խորհուրդը։ Թեեւ, իհարկե, դեր ունեցավ նաեւ այն, որ երեխայի ծնունդը փոխում է օրգանիզմը, ինչն անպայման պետք է ազդեր նաեւ մազերի վրա։
Խնդրահարույց մազերի դեպքում կարելի է ճիշտ կտրվածք ընտրել թերությունները ծածկելու համար։ Սակայն ես հակված եմ մտածել, որ երկար թե կարճ՝ յուղոտ մազերը խնամելը շատ դժվար է։ Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն պետք է հատկացնել գլխի մաշկի ճարպային հավասարակաշռության կարգավորմանը։ Ահա մի քանի խորհուրդ.
Մազերի արմատների չորության պահպանման բաղադրատոմս
Մեկ ճաշի գդալ ջուրը խառնեք մեկ բաժակ քացախի հետ։ Գլուխը լվանալուց հետո այս խառնուրդը լցրեք գլխին։ Դրանից հետո ծածկեք գլուխը սրբիչով, որպեսզի հեղուկը ներծծվի մազերի արմատների մեջ ու պահեք 10 րոպե։
Մազերի փայլը պահպանելու բաղադրատոմս
Այս դիմակը պատրաստելու համար մեկ ճաշի գդալ ջուրը պետք է խառնել մեկ ճաշի գդալ լիմոնաթթվի հետ։ Պատրաստելուց հետո այն քսեք մազերին, թողեք 10 րոպե ու լվացեք գլուխը։ Դրանից հետո գլուխը պետք է մերսել հատուկ փափուկ բարձիկներով, եւ ոչ մի դեպքում՝ ձեռքով կամ եղունգներով։
Խնձորի դիմակ յուղոտ մազերի համար
Մաքրած խնձորն անցկացրեք քերիչով, ավելացրեք երկու ճաշի գդալ լիմոնի հյութ ու մեկ ճաշի գդալ քացախ։ Խառնուրդով լավ տրորեք մազերի արմատները, ապա գլուխը ծածկեք պոլիէթիլենով ու սրբիչով։ Պահեք 30 րոպե։ Լվացեք առանց շամպույնի։
Մազերի յուղոտության դեմ պայքարի դիմակ
Այս դիմակը պատրաստելու համար մեկ թեյի գդալ մեղրը, նույնքան լիմոնի հյութը, սխտորի մեկ կտորը, մեկ թեյի գդալ ալոեի հյութը խառնեք ու քսեք թաց մաքուր մազերին։ Գլխարկ դրեք կամ գլուխը կապեք շարֆով՝ տաք պահելու համար։ Պահեք 30-40 րոպե ու լվացեք գոլ ջրով, առանց շամպույնի։ Արդյունքն ապահովված է։
Եւ, վերջապես, յուղոտ մազերի համար հինգերորդ բաղադրատոմսը
Այս դիմակը պատրաստելու համար մեկ ճաշի գդալ սպիրտը խառնեք մեկ ճաշի գդալ ջրի հետ։ Ապա մեկ ձվի դեղնուցն ավելացրեք այս խառնուրդին։ Լավ հարելուց հետո ստացված զանգվածը քսեք լվացած մազերին։ 30 րոպես հետո լվացեք տաք ջրով։
Այս բաղադրատոմսերի շնորհիվ կկարողանաք կարգավորել նյութափոխանակությունն ու միաժամանակ խնայել թանկ միջոցների վրա։ Եղեք խնամված ու գեղեցիկ»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում