Դավաճանությունը ցավ եւ հիասթափություն է բերում հատկապես այն մարդուն, որը ոչ մի կերպ չէր սպասում դա: Ուղեղը փորձում է գիտակցել պատահածը, սիրտը պայթում է անարդարությունից, իսկ մարմինը չի ցանկանում ընդունել արդեն օտար մարդու փաղաքշանքները: Ինչպե՞ս արժանապատվությամբ հաղթահարել դավաճանությունը ու միաժամանակ, եթե ցանկություն ունեք, պահպանել հարաբերությունները: Դավաճանության յուրահատուկ թերապիայի 8 փուլ գոյություն ունի:
Փուլ 1. Ցնցում, սթրես, ժխտում
Սովորաբար մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր է տեւում: Եթե կինն ընդամենը կասկածում է դավաճանություն, կջանա ամուսնու համար արդարացում գտնել, կցանկանա նրան արդարացնել իր աչքում: Բայց ամուսնու խոստովանությունները ոչ միշտ են դավաճանության ուղղակի ապացույց. «Ինչե՞ր ես հորինում: Քեզ կորցրե՞լ ես, թանկագինս»: Ցնցումը թույլ չի տալիս սթափ մտածել: Ինչպե՞ս հաղթահարել դավաճանությունը:
Փուլ 2. Ինքն իր վրա չարացածություն
Կինը սկսում է ամուսնու դավաճանության պատճառն իր մեջ փնտրել: Հաճախ այդ փուլը մի քանի ժամում անցնում է, բայց կարող է նաեւ մի քանի շաբաթ ձգվել, երբեմն նույնիսկ` ավելի երկար: Աղջիկը փորձում է վերլուծել սեփական արարքները, խոսքերը, գնահատել իր արտաքինը եւ կյանքի տարբեր ոլորտներում իր կարողությունները: Նա իրեն է վերագրում պատասխանատվությունը նրա համար, որ սիրելին ուրիշին է նախընտրել: Ցանկալի է հնարավորինս արագ հաղթահարել այդ փուլը, որովհետեւ ինքդ քեզ փորփրելը խնդիրը չի լուծում, այլ ընդամենը երկարաձգում է այն:
Փուլ 3. Ագրեսիա ամուսնու եւ սիրուհու նկատմամբ
Այդ փուլը կարեւոր է, չէ՞ որ մարդուն անհրաժեշտ է ագրեսիան տեղափոխել իրեն վիրավորողների վրա` իր հոգեբանությունը «գերայրումից» պաշտպանելու համար: Դա մի քանի շաբաթ է տեւում: Կինը կարիք ունի իր չարությունը ամուսնու եւ սիրուհու վրա թափելու, վրեժ լուծելու ցանկություն է հայտնվում: Ինչպե՞ս հաղթահարել դավաճանությունը: Բայց եթե ուզում եք պահպանել ամուսնությունը, պիտի ձեզ ավելի զուսպ պահեք, որովհետեւ սիրուհին ձեր բոլոր գործողությունները կարող է ձեր դեմ օգտագործել. «Նայիր, թե նա ինչպիսին է: Դու հրեշի հետ ես ապրել»:
Փուլ 4. Ապագային նայելու անհնարինությունը
Դավաճանությունը կնոջը հանում է իր սովորական կենսակերպից: Եթե երեկ նա վստահ էր իր վաղվա օրվան, ապա այսօր վախենում է նայել ապագային, որովհետեւ հարաբերությունները այլեւս երբեք առաջվանը չեն լինի: Դավաճանությունը խարխլում է գլխավորը` վստահությունը: Հատկապես սարսափելի է լինում, երբ տղամարդն առաջարկում է բաժանվել, չէ՞ որ այդ ժամանակ կնոջ կյանքն իրոք կփոխվի:
Փուլ 5. Ամեն ինչ իր տեղը վերադարձնելու ձգտումը
Մեր հոգեբանությունը կայունություն ու հարմարավետություն է փնտրում, դրա համար էլ կինը լցվում է ամուսնու հանդեպ սիրո զգացումով: Այո, ատելությունն արդեն անցել է եւ կինը պատրաստ է ներել դավաճանությունը, միայն թե սիրելին կողքին լինի, ինչպես նախկինում: Դավաճանությունն ինչ-որ առումով օգնում է վերաիմաստավորել իրար հանդեպ վերաբերմունքը եւ հասկանալ, թե ձեզ համար որքան կարեւոր ու անհրաժեշտ է այդ մարդը:
Փուլ 6. «Ոչ» անցյալին
Այս փուլում, եթե ամուսնությունը պահպանվել է, ամուսինները փորձում են նորից կառուցել հարաբերությունները: Բայց կնոջ համար բարդ է հավատալ ամուսնուն, նա անընդհատ ուզում է ամուսնուն հանդիմանել դավաճանության համար, վերահսկել ու նոր երդումներ պահանջել: Ավելի լավ է զսպել ձեզ, վիրավորանքի ծայրահեղ զգացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Վատ չի լինի չարությունն այլ հունով տանել, օրինակ` ինքն իրենով զբաղվել (սպորտ, ճիշտ սնունդ, ոճայնություն եւ այլն): Եթե զույգը բաժանվել է, այդ փուլը կնոջ համար մարտահենադաշտ է հանդիսանում ինքն իրեն նորից ընդունելու եւ այլ կյանք սկսելու համար:
Փուլ 7. Հյուծում
Այդ փուլը վրա է հասնում դավաճանությունից կես տարի անց: Ամուսինները հոգնել են պայքարելուց, ինչ-որ բան ապացուցելուց, հաշտվելուց ու ներելուց: Նրանք բարոյապես եւ ֆիզիկապես հյուծված են: Նրանք անտարբեր են դառնում. կինը ամուսնուն ընտանիք վերադարձնելու ուժ չունի կամ էլ, եթե ամուսինները բաժանվել են, հարաբերություններում սառնություն է հայտնվում: Անհրաժեշտ է ուղղակի վերապրել այս փուլը: Եվ, իմիջիայլոց, չարժե լուրջ որոշումներ ընդունել դավաճանությունը հաղթահարելու մասին:
Փուլ 8. Եզրահանգումներ
Կեսից մեկ տարվա ընթացքում տղամարդն ու կինը եզրահանգումներ են անում. արժե՞, որ շարունակեն հարաբերությունները, կկարողանա՞ն վստահել իրար, կկարողանա՞ն իրար սիրել, աջակցել եւ այլն: Արդյունքում նրանք կամ վերջնականապես կբաժանվեն կամ էլ ավելի ամուր միություն կկազմեն:
Աղբյուրը՝ ladylike.by
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:30, 21 մարտի
Շաբաթվա Instagram․ գերժամանակակից Marbey22:20, 21 մարտի
Gucci-ն ներկայացրել է մոտ 43 հազար դոլար արժողությամբ արջի տեսքով շքեղ պայուսակներ21:16, 21 մարտի
Ստաս Պիեխան կորոնավիրուսով հոսպիտալացվել է21:04, 21 մարտի
Ի՞նչ է նշանակում կին լինել. «Պետք է հավատալ․ կարեւոր չէ, որ երբեմն դա անհնարին է թվում»․ Անուշ Գրիգորյան20:30, 21 մարտի
Հայաստանում սոմելյե դպրոցի հիմնադիր Արթուր Սարգսյան. Գինին յուրահատուկ պատմություն է19:14, 21 մարտի
Ի՞նչ գիտենք Jaquette հայկական ապրանքանիշի մասին, որը հայտնվել է Vogue-ում17:19, 21 մարտի
Իլոն Մասկը տարօրինակ գրառումներով բարկացրել է Թեյլոր Սվիֆթի երկրպագուներին16:04, 21 մարտի
Ամենահիշարժան «Սյուրպրիզ»-ը, բնավորության դրական ու բացասական գծերը, ֆոբիաներն ու հոբբիները․ 20 փաստ՝ Արման Խաչատրյանի մասին15:22, 21 մարտի
Բեն Աֆլեքը հաստատել է, որ Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի իր նոր ֆիլմում14:20, 21 մարտի
Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի13:22, 21 մարտի
Dior-ը բացահայտել է Հորդանանի արքայադուստր Իմանի հարսանյաց զգեստի դիզայնի մանրամասները12:30, 21 մարտի
Ինչպես են Քարդաշյան քույրերը երես տալիս իրենց դուստրերին