Նոյեմբերի 6-16 ընկած ժամանակաշրջանում Երևանում կկայանա Լոս- Անջելեսցի նկարիչ Սամվել Սաղաթելյանի (Սամա Սագա) ENTER THROUGH THE SMOKE SHOP («ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ») ցուցահանդեսը: Այն կանցկացվի Էլեկտրոնիկ սիգարետների խանութում: Մշտապես տարբերվող և սկանդալային աշխատանքներ ներկայացնող նկարիչը NEWS.am STYLE-ի հետ զրուցեց ցուցահանդեսի և այնտեղ ներկայացվելիք թեմաների մասին, ինչպես նաև տրամադրեց մի քանի էքսկլյուզիվ նկար:
-Պարոն Սաղաթելյան, առաջիկայում հանդես եք գալու ցուցահանդեսով:Կխոսե՞ք այդ մասին: Ո՞րն է լինելու հիմնական թեման և ուղղվածությունը:
-Ցուցահանդեսը կոչվում է «ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ»: Այն ներկայացնում է «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYPE Pop UP) ցուցասրահը՝ հանձինս Աննա Կ. Գարգարյանի և Շառլոտ Պաուլին Կարասլանյանի։ Սա իմ նոր շարքերից է, որի վրա սկսել էի աշխատել դեռ 2012 թվականից, և իրենից ներկայացնում է բազմալեզու անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշան - աշխատանքներ, որոնք Street Art ին բնորոշ տեսակ կարելի է համարել: Այստեղ հայերեն և անգլերեն արտահայտությունների խառնուրդը գրաֆիկական կոնստրուկտիվ ձևով է արտահայտված` օգտագործելով հիմնականում փողոցային պրոտեստի այնպիսի տարածված նյութ, ինչպիսին ստվարաթուղթն է։ Թեմաները սերն է, սեքսը և քաղաքականությունը, իսկ լեզվի մեջ օգտագործված են հաև հայհոյանքներ, որոնք մեր լեքսիկոնի անբաժան մասն են։
-Որտե՞ք եք անցկացնելու ցուցահանդեսը:
-Առաջին անգամ այս շարքը ցուցադրեցի Բևեռլի Հիլզի «Գարբուշյան» պատկերասրահում, բայց Էլեկտրիկ Երևանի դեպքերից հետո ցանկություն առաջացավ ցուցադրել Երևանում, և «ՀԱՅՓ Փոփ Ափ» ցուցասրահը պատրաստակամությամբ հանձն առավ կազմակերպումը։ Ցուցահանդեսը անցկացվելու է ոչ ինստիտուցիոն վայրում: Որպես ալտերնատիվ տարածք ընտրվեց Երևանի համար անսովոր մի տեղ՝ էլեկտրոնային սիգարետների խանութի ետին սենյակը, ինչը փողոցային արվեստին (Street Art) ին բնորոշ մոտեցում է, հատկապես, որ նման խանութը ինքնին Երևանի նման «ծխող» քաղաքի համար ալտերնատիվ երևույթ է։ Իսկ վերնագիրն էլ կարծես հակառակն է` հայտնի արվեստագետ Բանքսիի մասին ֆիլմի «Exit through The Gift Shop» (Ելք Նվերների Խանութից) - «ENTER THROUGH THE SMOKE SHOP» ( «ՄՈՒՏՔԸ ՍԻԳԱՐԵՏԻ ԽԱՆՈՒԹԻՑ»)։ Այնտեղ ԵԼՔՆ է, այստեղ ՄՈՒՏՔԸ։ Տարածքը սիրով տրամադրեց խանութի տնօրեն, ազգությամբ ֆրանսիացի Քրիստոֆ Մաուրին (Christophe Maury):
-Ի՞նչն է եղել այս ցուցահանդեսի ոգեշնչման աղբյուրը:
-Արվեստի ստեղծման մեջ որոշակի «հանցանք» կա. առանց այն գործելու չի ստեղծվում նորը, բայց հանցանքի այն տեսակն է, որով ոչ մեկին չես վնասում։ Զանազան ցույցերի ժամանակ ինքնաբուխ ստեղծված պրոտեստի ազդանշանները միշտ հետաքրքրել են ինձ իրենց անկեղծությամբ և սրությամբ։ Որոշակի ոգեշնչում ստացա Լոս Անջելեսի OCCUPY LA-ից և դեռ այն ժամանակ իմ քաղաքական գործերով մասնակցեցի ցուցահանդեսի ։ Իսկ այս շարքի հիմքում ընկած է մի կողմից անձնական սիրային խառը իրավիճակներից արտահայտվելու պահանջը և մյուս կողմից էլ` քաղաքական համատարած աբսուրդա-գրոտեսկա-կոռումպացված իրականությունը, որը ներքին պրոտեստի պահանջ է առաջացնում, ինչը հաճախ վերածվում է հայհոյանքի` անզորության զգացումից։ Ներքին պրոտեստի արտահայտման ամենատարածված և, կարող եմ ասել, բարձրահունչ ձևերից է հայհոյանքը, որը հաճախ պոռթկում է անզորության զգացումից, բայց դա, ըստ էության, սեքսուալ ակտի արտահայտում է։ Ես այդ ամենը տեղափոխում եմ արվեստի լեզվի և տալով դրան փայլ, հումոր, ինչ որ տեղ տոնականություն և կոնստրուկտիվ ճարտարապետական ստրուկտուրալ դիզայն, այն ի վերջո դուրս է գալիս անզորության սահմաններից և անզոր զոհի դիրքից արված հայհոյանքի նշանակությունից վերածվում է արվեստի ազատության, որն էլ ակտուալանալով հանգում է սիրո ակտի։ Պետք է ասեմ, որ վերջին շրջանի Էլեկտրիկ Երևանի դեպքերը լրացուցիչ ոգեշնչում էր, քանի որ նոր որակի ժողովուրդ ի հայտ եկավ և այս ցուցահանդեսը հուսով եմ` նոր հնչողություն կստանա։
-Դուք ստեղծել եք արվեստ թե՛ կարտոֆիլից, թե՛ ծխախոտից… Հետաքրքիր է` այս ցուցահանդեսի ժամանակ է՞լ են ներկայացվելու յուրահատուկ հումքից պատրաստված աշխատանքներ:
-Հիմնական հումքը հանդիսանում է փաթեթավորման մեծ արկղերից վերցրած ստվարաթուղթը, ինչը շատ համապատասխանում է պրոտեստի դուրս եկած մարդկանց ընտրած նյութին։ Նաև օգտագործել եմ ակրիլիկ և փայլեր, որոնք հիմնականում օգտագործում են զանազան ձեռքի աշխատանքներում, հիմնականում մանկական….
-Ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքներից կա՞ որևիցե մեկը, որը կառանձնացնեիք, և ինչո՞ւ:
-Կառանձնացնեի, օրինակ, ՍԵՐSOS (փրկեք սերը), «LOVE IS ELECTRIC Է», «OLLYGARCHYՔԱՔ»…Էլի կան, իհարկե….բոլորի մեջ էլ կա ինչ-որ ակտուալություն, և դժվար է առանձնացնել որևիցե մեկը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 22 մարտի
Ռոզա Լինը ելույթ կունենա Lollapalooza փառատոնին16:30, 22 մարտի
Նեյլ արտը դառնում է ավելի արկածային. 2023 թվականի եղունգների հիմնական թրենդները (ֆոտո)15:18, 22 մարտի
Սոցցանցերում ծաղրել են Ֆիլիպ Կիրկորովի մերկ իրանը14:29, 22 մարտի
Moschino-յի համար Ջերեմի Սքոթի 5 ամենասկանդալային կերպարները13:25, 22 մարտի
The Weeknd-ը դարձել է աշխարհի ամենահայտնի արտիստը12:43, 22 մարտի
Հայց դերասանուհու դեմ․ Գվինեթ Փելթրոուն դատարան է ներկայացել դահուկներով վթարի գործով11:54, 22 մարտի
«Սա շատ լավն է ու հեռանկարային»․ եվրատեսիլյան հայտնի բլոգերներ Ուիլյամն ու Դեբանը՝ Հայաստանի երգի մասին (վիդեո)11:05, 22 մարտի
Ռեփեր 6ix9ine-ը հոսպիտալացվել է մարզասրահում մի խումբ տղամարդկանց կողմից ծեծի ենթարկվելուց հետո10:20, 22 մարտի
Օրվա look-եր․ Նազենիի, Գոհարի, Սաթենիկի, Մարտայի ու Քրիստինայի գարնանային կերպարները (ֆոտո)09:00, 22 մարտի
ՄԱՐՏԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:30, 21 մարտի
Շաբաթվա Instagram․ գերժամանակակից Marbey22:20, 21 մարտի
Gucci-ն ներկայացրել է մոտ 43 հազար դոլար արժողությամբ արջի տեսքով շքեղ պայուսակներ