Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւվսկին ժամանակին ասել էր. «Կա երեք բան, որից վախենում է մարդկանց մեծ մասը՝ վստահել, ասել ճշմարտությունն ու լինել այնպիսին, ինչպիսին կաս»: Իմ կարծիքով նա արդեն այն ժամանակ բացահայտել է ժամանակակից հասարակության վախի հիմնական բաղկացուցիչները:
Մենք վախենում ենք վստահել մարդկանց
Մենք երկար ճանապարհ ենք անցել, որը հարուստ է եղել դավաճանություններով, մատնություններով ու հիսաթափություններով: Կյանքը մեզ լավ խրատներ է տվել՝ հեշտ հասանելի, բայց ծանր բուժվող: Մարդկանց վստահելն օրեցօր ավելի ծանր է դառնում, բայց դա անելու ցանկությունն էլ տարեցտարի նվազում է: Տարիքի հետ միասին մենք սկսում ենք մարդկանց ավելի լավ ճանաչել ու կանխազգալ նրանց բոլոր մտադրությունները: Նման փորձով ու գիտելիքներով ապրելն ավելի բարդ է դառնում, բայց այն մեզ սովորեցնում է ամենագլխավորը՝ իմաստություն:
Մեր հոգին զարմանալի հատկանիշ ունի՝ ապաքինվել: Պետք չէ մեկուսանալ մարդկանցից, մեզ միայն մեկ բան է պետք՝ սիրել ու սիրված լինել, ուրեմն թույլ տանք, որ աշխարհը ճանաչի մեզ: Առանց վախենալու բացենք մեր հոգին անծանոթների առաջ, չէ՞ որ որ երեկվա անծանոթը գուցե արդեն վաղը քո երկրորդ կեսը կդառնա
2. Մենք վախենում ենք ասել ճշմարտությունը
Բոլորս էլ մանկուց հւշում ենք, որ փոքրիկ սուտը ծնում է մեծ սուտ: Ցանկացած կիսատ ասված բան իր հետ խնդիրներ ու հետեւանքներ է բերում: Մենք հազվադեպ ենք ասում ամբողջ ճշմարտությունը, չէ՞ որ հստակ գիտենք, որ ճշմարտությունը կարող է խոչընդոտ դառնալ երջանիկ ապագայի ճանապարհին: Ճշմարտությունը միշտ էլ մեզ ստիպում է գնալ շրջանցող ճանապարհով . ավելի հեշտ է գունազարդելը, ինչ- որ բան չասելը, քան անհարմարություն զգալ առաջին 5 րոպեներին: Սովորեք ասել ճշմարտությունը ցանկացած իրավիճակում, մի ստեք, ավելի լավ է լռեք, քան խոստանաք այն, ինչը չեք կարող անել: Փորձեք դառնալ այն մարդը, որին վստահելու հիմքեր կունենան:
3. Մենք վախենում ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք
Մեզ սովորեցրել են խաղալ: Խաղալ ամեն օր ու անթերի: Մենք չենք կարողանում մեզ թույլ տալ մեր շրջապատի հետ անկեղծ լինել: Դիմակները դարձել են մեր գլխավոր աքսեսուարեները: Արեգակի տակ մեր տեղը գտնելու պայքարը դարձել է յուրաքանչյուրիս գլխավոր նպատակը: Անկեղծ լինելը հիմա նորաձեւ է համարվում, բայց քչերը կարող են իրենք իրենց թույլ տալ այդ ճոխությունը: Մենք գտնվում ենք հասարակական կարծիքի կաղապարում ու այդ կարծիքի դեմ պայքարելու համար ոչ բոլորը ուժ ունեն: Մենք այլեւս չենք գնահատում մեր յուրահատկությունները՝ փորձելով ձուլվել ամբոխին: Մենք բացառիկ ենք, երբ մենակ ենք, բայց շատ սովորական, երբ ուրիշների հետ ենք: Հասկացեք, թե ինչ եք ուզում հատկապես դուք: Ընդառաջ գնացեք ձեր ցանկություններին: Ինքներդ ձեզ թույլ տվեք լիցքաթափվել մյուսների կողքին ու ապրել: Ապրել միշտ ու ամենուրեք: Մի մտածեք այն մասին, թե ինչ կմտածի անցորդը, խորը շունր քաշեք ու արեք այն, ինչ միշտ էիք ուզում անել, բայց վախենում էիք: Ամբողջ աշխարհին ցույց տվեք ձեր դեմքը ու աշխարհը ինքն իրեն ուրիշ կողմից կբացահայտի ձեր համար:
Աղբյուր՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 28 հունվարի
Ռիտա Օրան խոստովանել է, որ ամուսնացել է Թայկա Վայտիտիի հետ21:12, 28 հունվարի
3 բան, որ պետք է ցանկացած տղամարդու20:29, 28 հունվարի
Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով19:14, 28 հունվարի
«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան18:21, 28 հունվարի
Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում17:07, 28 հունվարի
«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան16:04, 28 հունվարի
«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)15:21, 28 հունվարի
Լոբոդայի երգի հեղինակը դատական հայց է ներկայացրել նրա դեմ14:04, 28 հունվարի
«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան13:31, 28 հունվարի
Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին12:12, 28 հունվարի
«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)11:33, 28 հունվարի
«Աշխարհը դեռ լռում է Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար»․ Մհեր Բաղդասարյանն արժանացել է «Sino Phil Asia International Peace Award»-ի (ֆոտո/վիդեո)