Ցելյուլիտը ճարպ է, ուստի դիետայի հիմնական խնդիրն է ստիպել օրգանիզմը այրել ճարպերը։ Հետևաբար, դիետան պետք է կազմված լինի սպիտակույցներից և ածխաջրերից։ Բանն այն է, որ մեր օրգանիզմն այնպես է կառուցված, որ չի կարող քայքայել ճարպերն առանց ածխաջրերի, և առանց այս օրգանական նյութերի մենք չենք կարող հասնել ցանկալի արդյունքի։ Ուրիշ հարց է, որ դրանք գոյություն ունեն բարձր և ցածր գլիկեմիկական ցուցանիշներով:Մենք կօգտվենք երկրորդ տարբերակից, որոնք մեզ էներգիա կհաղորդեն դանդաղ և աստիճանաբար։ Եվ, իհարկե, կհամադրենք սպիտակույցների հետ։ Եվ այսպես դիետա՝ ցելյուլիտից ազատվելու համար․երեք օրվա սննդակարգ
1 օր
Նախաճաշ՝ կաթնաշոռ (100 գր), կանաչ խնձոր, առանց շաքարավազի կանաչ թեյ, կամ նարինջի հյութ
Ճաշ՝ հավի կրծքամիս (200 գր), թարմ կաղամբով աղցան, մեկ բաժակ հանքային ջուր՝ առանց գազի
Ետճաշիկ՝ մեկ բաժակ մածուն
Ընթրիք՝ եփած բրինձ առանց աղի (100 գր),նարինջ
2 օր
Նախաճաշ՝ մրգային աղցան բնական յոգուրտավ (250գր, մեկ բաժակ հյութ
Ճաշ՝ եփած ձուկ( 200 գր),վարունգով և լոլիկով աղցան (200գր․), կանաչ թեյ
Ետճաշիկ՝ 2կիվի
Ընթրիք՝ ջրով եփած վարսակի շիլա, մեկ բուռ հատապտուղ, խնձոր
3 օր
Նախաճաշ՝ կաթ
Ճաշ՝ եփած լոբի (200 գր)՝ կանաչ ոլոռով կամ բրոկկոլիով (100 գր),բազուկով աղցան
Ետճաշիկ՝ մեկ բուռ ընկույզ կամ պիստակ
Ընթրիք՝ եփած ծովախեցգետին (200 գր․),կիտրոնի հյութով, 3-4 հատ սալորաչիր կամ ծիրանաչիր, կանաչ թեյ
Ի՞նչ անել հակացելյուլիտային դիետայից հետո
Ինչու՞ են սննդաբանները խորհուրդ տալիս անցկացնել այս դիետան ընդամենը երեք օր։ Որովհետև օրգանիզմը սկսում է հարմարվել դիետային և պաշտպանել իր ճարպային պաշարները այն դեպքի համար, եթե սննդի սահմանափակումները կշարունակվեն։ Այդ պատճառով է այն ուժասպառ անում մարմինը, իսկ մեզ դա հարկավոր չէ։ Ցելյուլիտն այրելու համար մենք երեքօրյա դիետա ենք պահում, իսկ հաջորդ շաբաթ ակտիվորեն պայքարում ենք <<նարնջի կեղևի>> դեմ՝ մերսումներով, շոգեբաղնիքներով, դիմակներով, սպորտդահլիճ հաճախելով:
Աղբյուրը՝ arabio.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը