Նիհարելու լավագույն միջոցը մշտապես դեպի այդ նպատակը գնալն է` սննդի մեջ օգտագործելով անհրաժեշտ մթերքներ եւ հետեւելով ճիշտ սնվելու որոշակի կանոնների եւ օրվա ռեժիմի:
Մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել քաշը
1.Թուրինջ
Թուրինջ կերեք ճաշից առաջ: Այն նվազեցնում է ինսուլինի մակարդակը, իսկ դա հանգեցնում է օրգանիզմում պահվող ճարպի քանակության նվազման:
2. Կանաչ թեյ
Կանաչ թեյը հրաշալիորեն մաքրում է օրգանիզմը, հանում է ավելորդ մնացորդները, կարգավորում է նյութափոխանակությունը եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իսկ դրա կազմի մեջ մտնող В խմբի վիտամիններն անհրաժեշտ են սննդից էներգիա ստանալու համար: Նիհարելու համար բավարար է օրական չորս գավաթ թեյ խմելը:
3. Պղպեղ եւ մանանեխ
Եթե ուզում եք նիհարել, սննդին կարմիր պղպեղ եւ մանանեխ ավելացրեք: Դրանք բարելավում են նյութափոխանակությունը, արագացնում են ճարպերի եւ կալորիաների այրման գործընթացը:
4. Դարչին
Դարչին ավելացրեք պուդինգներին, թխվածքաճաշերին, կոմպոտներին, թխվածքներին եւ նույնիսկ մսով ուտեստներին: Դարչինը պարունակվում է նյութեր, որոնք կօգնեն շաքարն էներգիայի վերածել:
5. Վարսակ
Վարսակի փաթիլներն ամենացածր կալորիականություն ունեցող մթերքներից են: Հետո էլ, վարսակն օգնում է օրգանիզմից հանել բոլոր ավելորդ նյութերը եւ մաքրում է աղիքները:
Նիհարելու կանոններ
1.Նախաճաշը բաց մի թողեք
Գիտնականները հաշվարկել են, որ նախաճաշ չուտողները տարվա ընթացքում կարող են հեշտորեն 4-7 կգ քաշ ավելացնել: Նախաճաշի շնորհիվ օրգանիզմը սննդի բավարար պահուստ է ստանում, եւ կարիք չկա այլեւս սնունդ կուտակել մինչեւ ճաշի ժամ, եւ ավելի հեշտ է պայքարել գիշերը որեւէ համեղ բան ուտելու ցանկության դեմ:
2. Բավականաչափ քնեք
Եթե ուզում եք նիհարել, լավ քնեք: Քնի պակասը կամ խանգարումը հանգեցնում է կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման, իսկ դա իր հերթին բարդացնում է ածխաջրերն էներգիայի վերափոխելու գործընթացը: Եվ արդյունքում անցանկալի ճարպն ու շաքարն ավելորդ կիլոգրամների տեսքով պահպանվում են օրգանիզմում:
3. Ջուր խմեք
Ամեն անգամ, երբ ցանկանում եք հավելյալ սնվել, ավելի լավ է մի բաժակ ջուր վերցրեք, եւ քաղցի զգացումն անպայման կանհետանա: Իսկ 20-30 րոպեից արդեն կարելի է խիզախաբար անցնել հենց սննդին: Ջուրը պիտի կամ հանքային չգազավորված լինի, կամ էլ կիտրոնի հյութով: Երբեք այն թեյով, սուրճով, օշարակով մի փոխարինեք:
Սննդակարգում ներառեք վերոհիշյալ հինգ մթերքները, հետեւեք նիհարելու կանոններին, եւ սլացիկ կազմվածք ունենալու ձեր երազանքն իրականություն կդառնա:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»