Այս դիետայի գլխավոր առավելությունն այն է, որ եթե քաղցի զգացում է առաջացել, հնարավոր է այն մեղմել կաղամբով, որը կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ (բայց առանց աղի, շաքարի, յուղի եւ այլ հավելումների): Ճիշտ է, կաղամբն այնքան էլ սննդարար չէ եւ արագ ձանձրացնում է: Ինչ արած, ինքներդ ձեզ սփոփեք նրանով, որ կաղամբը շատ օգտակար դիետիկ սննդամթերք է: Այն բազմաթիվ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում. շաքար, բջջանյութ, ամինաթթուներ եւ օրգանական թթուներ: Կաղամբն իր ցածր կալորիականության եւ նյութափոխանակությունը կարգավորելու կարողության շնորհիվ, անփոխարինելի է ճարպակալման բուժման գործում: Բացի այդ, կաղամբն օգնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, նպաստում է խոլեստերինի նվազեցմանը, օգտակար է լյարդի համար։
Ըմպելիքներից, առավոտյան սուրճից բացի, թույլատրված են կանաչ թեյը եւ ջուրը (օրական 2 լիտր): Ցանկության դեպքում կարելի է սուրճը կամ թեյը քաղցրացնել շաքարի արհեստական փոխարինիչով:
Այդ խիստ սննդակարգը նախատեսված է 10 օրվա համար: Այն ոչ միայն նվազագույն կալորիաներ է պարունակում, այլեւ գործնականում սննդակարգում չի ներառում ածխաջրեր, այդ պատճառով խորհուրդ տրվող ժամկետը մի գերազանցեք:
Նախաճաշին` սուրճ առանց շաքարի: Նրանց, ովքեր սուրճ չեն խմում, թույլատրվում է այն փոխարինել թեյով կամ խոտաբույսերի թուրմով: Ճաշին ստիպված կլինեք սահմանափակվել կաղամբով եւ մեկ գդալ բուսական յուղով: Սակայն մեկ օրից սննդակարգին կարելի է մեկ ձու ավելացնել: Ընթրիքին ձեր ճաշակով ընտրեք 200 գ ոչ ճարպոտ միս, 200 գ ձուկ կամ մի բաժակ մածուն:
Աղբյուրը`Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար